Անթառամ ավազային
Անթառամ ավազային | |
![]() Անթառամ ավազային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
Տրիբա | Gnaphalieae |
Ցեղ | Անթառամ (Helichrysum) |
Տեսակ | Անթառամ ավազային (H. arenarium) |
Միջազգային անվանում | |
Helichrysum arenarium |
Անթառամ ավազային (լատ.՝ Helichrysum arenarium), թաղաղուազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմամյա գեղազարդային և միջատասպան թավոտ խոտաբույս է, որն ունի կարճ կոճղարմատ և առանցքային ճյուղավոր արմատ։ Ցողունների բարձրությունը հասնում է 15-25 սմ-ի։ Պարզ ամբողջաեզր նստադիր տերևները հերթադիր դասավորված են ցողունների վրա։ Երկարավուն արմատամերձ տերևերը հակաձվաձև են, իսկ ցողունայինները՝ գծային-նշտարաձև։ Բույսի տերևները և ցողունները ծածկված են խիտ սպիտակ մազիկներով։ Նարնջագույն-դեղին կամ դեղին ծաղիկները մանր խողովակաձև են և հավաքված են գլխիկանման վահանիկներ կազմող զամբյուղներում։ Փաթաթոցը կազմված է չոր թաղանթային տերևիկներից, իսկ պտուղները կողավոր սերմնիկներ են[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է միջին և վերին լեռնային գոտիների չոր քարքարոտ լանջերին, ավազային հողերում։ Հանդիպում է Արագածոտնի և Արարատի մարզերում, Երևանում[1]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թույլ հաճելի բուրմունք և դառը բարկահամ ունեցող ծաղկաբույլերը ցողունի վերին հատվածի հետ միասին օգտագործում են բուժական նպատակներով։ Ծաղիկների եփուկն որպես համեմունք է օգտագործվում որոշ ըմպելիքների համար, իսկ եթերային յուղը կիրառվում է օծանելիքի արտադրության մեջ։ Բույսն գործածվում է նաև որպես դեղին ներկանյութ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689
|
|