Անդրոմաքի Գերգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրոմաքի Գերգի
Ծնվել էմայիսի 20, 1928(1928-05-20)
Կորչա, Ալբանիայի Հանրապետություն
Մահացել էհուլիսի 8, 2015(2015-07-08) (87 տարեկան)
Տիրանա, Ալբանիա
Քաղաքացիություն Ալբանիա
Մասնագիտությունազգագրագետ

Անդրոմաքի Գերգի (ալբ․՝ Andromaqi Gjergji. մայիսի 20, 1928(1928-05-20), Կորչա, Ալբանիայի Հանրապետություն - հուլիսի 8, 2015(2015-07-08), Տիրանա, Ալբանիա), ալբանացի ազգագրագետ . Ալբանական ավանդական հագուստի մասնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրոմաքի Գերգին ծնվել է 1928 թվականին Կորչա քաղաքում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը[1]։ 1949 թվականին ավարտել է Տիրանայի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը և աշխատանքի անցել գիտությունների ինստիտուտի ազգագրական բաժնում։ Տիրանայի համալսարանի հիմնադրումից հետո նա ավարտել է նրա պատմության բաժինը։ Աշխատել է ժողովրդական մշակույթի ինստիտուտում՝ մասնագիտանալով ալբանական հագուստի պատմության մեջ։ 1982 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, իսկ 1993 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1999 թվականին[2][3] ընտրվել է Ալբանիայի գիտությունների ակադեմիայի անդամ՝ դառնալով Ալբանիայի պատմության մեջ այդ բարձր պատվին արժանացած առաջին կինը։

Գիտական հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրոմաքի Գերգին հեղինակել է ավելի քան 130 հրապարակումներ, այդ թվում՝ 7 մենագրություն[2]։ Նրա հրապարակումների մեծ մասը վերաբերում է տարազի պատմությանը։ Նա նաև եղել է «Ալբանական արվեստի պատմություն» (1990) դասագրքի համահեղինակ[1]։ 2004 թվականին հրատարակվել է նրա կոթողային աշխատությունը, որը կրում է Ալբանական տարազը դարերի ընթացքում / Albanian Costumes through the Centuries վերնագիրը[4]։

Անդրոմաքի Գերգին պարզել է, որ ալբանական Опинга[en] կոշիկի ամենավաղ հնագիտական ապացույցները կարող են վերաբերել մեր թվականությունից առաջ 4-5-րդ դարերին[5], ինչը վկայում է, որ դրանք իլլիրիական մշակույթի տարր են եղել։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրոմաքի Գերգին արժանացել է «Կորչա քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչմանը։ Նրա պատվին անվանակոչվել է քաղաքի փողոցներից մեկը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gjergji, Andromaqi (2002), Albanian Costumes Through the Centuries: Origin, Types, Evolution, Acad. of Sciences of Albania, Inst. of Folk Culture, ISBN 978-99943-614-4-1
  • Gjergji, Andromaqi (1988), Veshjet Shqiptare në Shekuj: Origjina Tipologjia Zhvillimi, Akademia e Shkencave të RPS të Shqipërisë, Instituti i Kulturës Popullore
  • Gjergji, Andromaqi (1976), Etnografia shqiptare, vol. 7–8, Akademia e Shkencave e RPSH, Instituti i Historisë, Sektori i Etnografisë
  • Bibliografi e etnografisë shqiptare: 1944–1979. Tirana 1980 (Neuauflage 2021).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hemming, Andreas (2015 թ․ հուլիսի 12). «Andromaqi Gjergji (20. Mai 1928 – 8. Juli 2015)». Deutsch Albanische Freundschaftsgesellschaft (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 29-ին.
  2. 2,0 2,1 Afërdita Onuzi. Andromaqi Gjergji (1928—2015) // Studia Albanica. — 2015. — S. 165—167.
  3. «Akademik Andromaqi GJERGJI». Akademia e Shkencave e Shqipërisë (ալբաներեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 29-ին.
  4. Emmanuel Kwaku Akyeampong; Henry Louis Gates (2012). Dictionary of African Biography. OUP USA. էջեր 301–. ISBN 978-0-19-538207-5.
  5. Gjergji, A. Veshjet Shqiptare në Shekuj: Origjina Tipologjia Zhvillimi / Akademia e Shkencave të RPS të Shqipërisë, Instituti i Kulturës Popullore. — Tirana, 1988. — S. 229.