Անդրոկլի Կոստալարի
Անդրոկլի Կոստալարի ալբ․՝ Androkli Kostallari | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 7, 1922[1] Պերմետ |
| Մահացել է | մարտի 22, 1992[1] (69 տարեկան) Տիրանա, Ալբանիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | լրագրող, լեզվաբան և բանասեր |
| Հաստատություն(ներ) | Ալբանիայի գիտությունների ակադեմիա և Տիրանայի համալսարան |
| Անդամակցություն | Ալբանիայի գիտությունների ակադեմիա |
| Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ |
Անդրոկլի Կոստալարի ( ալբաներեն ՝ Androkli Kostallari, նոյեմբերի 7, 1922[1], Պերմետ - մարտի 22, 1992[1], Տիրանա, Ալբանիա), ալբանացի լեզվաբան[2]։ Գյոթեբորգի համալսարանի պատվավոր դոկտոր։ Նա ալբաներենի ուսումնասիրության բնագավառում կենտրոնական դեմքերից էր, Ալբանիայի պատմության և լեզվաբանության ինստիտուտի,այնուհետև՝ լեզվաբանության և գրականության ինստիտուտի հիմնադիրն ու տնօրենը։ Կոստալարին հայտնի է նրանով, որ նա եղել է ալբաներենի ժամանակակից ուղղագրության առանցքային փորձագետ-հեղինակներից մեկը, ուղղագրություն, որն ընդունվել, սահմանվել է 1972 թվականի ուղղագրական կոնգրեսի կողմից[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Պերմետիի մոտ գտնվող Պետրան գյուղում։ Սովորել է Շկոդրայում, ապա՝ Տիրանայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին լինելով ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից՝ հետպատերազմյան առաջին տարիներին աշխատել է տպագիր մամուլում, որտեղ, չնայած երիտասարդ տարիքին, ղեկավար պաշտոններ է զբաղեցրել[3]։
Սովորել է Մոսկվայի Լոմոնոսով անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, որտեղ ուսումնասիրել է ռուսաց լեզու և գրականություն, մասնագիտացել է լրագրության մեջ։ Ավարտել է 1954 թվականին[4]։ Ալբանիա վերադառնալուց հետո աշխատել է գիտությունների ինստիտուտում, որը հետագայում վերածվել է Ալբանիայի գիտությունների ակադեմիայի, այնուհետև՝ Տիրանայի նորաստեղծ համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետում, որտեղ որոշ ժամանակ անց դարձել է դեկան։
1958 թվականին ընտրվել է Տիրանայի պատմության և լեզվաբանության ինստիտուտի, իսկ դրա վերակազմավորումից հետո՝ լեզվաբանության և գրականության ինստիտուտի տնօրեն, պաշտոնավարել է մինչև 1990 թվականը։ 1964 - 1991 թվականներին եղել է Studime Filologjike ամսագրի, իսկ 1964 - 1980 թվականներին՝ Studia Albanica ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1972 թվականին Կոստալարին դարձել է Ալբանիայի գիտությունների ակադեմիայի հիմնադիրներից մեկը և դրա նախագահության անդամ[3]։
Նրա գիտամանկավարժական աշխատանքի հիմնական ուղղություններն էին բառագիտությունը, բառակազմությունը, բառարանագրությունը,, օնոմաստիկան, ընդհանուր լեզվաբանությունը և գրական ալբաներենի պատմությունը։ 1955 - 1990 թվականներին Կոստոլարին աշխատել է որպես Տիրանայի համալսարանի բառագիտության և բառարանագիտության ամբիոնի վարիչ։ Նա նաև երկու ալբանական բառարանների գլխավոր խմբագիրն էր՝ Ժամանակակից ալբանական լեզվի բառարանի (ալբ․՝ Fjalor i gjuhës së sotme shqipe, 1980) և "Իսկական ալբաներենի բառարանի / Dictionary of the Real Albanian Language" (.ալբ․՝ Fjalor i shqipes së sotme, 1984)[3][5] .
Մեկ այլ բնագավառ, որտեղ Կոստալարին ներդրում է ունեցել, եղել է ալբաներենի գրական ստանդարտի ձևավորման ու զարգացման պատմությունը, նրա կառուցվածքային և գործառական բնութագրերը։ Նա ընդգրկված էր այն հանձնաժողովի կազմում, որը 1956 թվականին պատրաստել է «Ալբաներենի ուղղագրությունը», 1967 թվականին էլ ղեկավարել է «Ալբաներենի ուղղագրության կանոններ» նախագծի հանձնաժողովը, եղել է 1972 թվականի ուղղագրության կոնգրեսի նախագահը, 1973 թվականին ղեկավարել է հաջորդ ուղղագրական հանձնաժողովը։ և վերահսկել է ուղղագրական բառարանի հրատարակումը 1976 թվականին։ Նա նաև համահեղինակել է տարբեր տերմինաբանական բառարաններ[3]։
1960 թվականին դարձել է օնմաստիկ գիտությունների միջազգային խորհրդի անդամ, իսկ 1963 թվականին՝ Հարավարևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիայի անդամ՝ հետագայում դառնալով կազմակերպության փոխնախագահ[6]։
Կոստալարին նաև հեղինակել է ալբանական անունների նոր բառարանը, որն այսօր էլ մեծ տարածում ունի որպես առաջին անունների աղբյուր[7]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիտությունների դոկտորի աստիճան՝ հոնորիս կաուզա - Գյոտեբորգի համալսարանից. Doctor Honoris Causa from the University of Gothenburg.
- "Çmimi i Republikës të Shkallës së Parë" (English: First Grade Republic Prize)Հանրապետության առաջին աստիճանի մրցանակ, արժանացել է երկու անգամ.
- "Mësues i Popullit" (Ժողովրդի ուսուցիչ).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «Androkli Kostallari», Janua Linguarum, Series maior, The Hague: Mouton, no. 17, էջ 247, 1966, ISSN 0075-3114, OCLC 1924058 «Источник». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- 1 2 3 4 5 «Academy of Sciences of Albania — Akademik Androkli KOSTALLARI (in Albanian)» (ալբաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 31 (օգնություն) - ↑ Kastriot Myftaraj (2012). «Biografia e fshehur e delegatëve të Kongresit të Drejtshkrimit të vitit 1972» (ալբաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ {{{վերնագիր}}} (Albanian). Արխիվացված է 26 հունիսի 2017 սկզբնաղբյուրից:
- ↑ {{{վերնագիր}}}. Արխիվացված է 26 հունիսի 2017 սկզբնաղբյուրից:
- ↑ Kostallari, Androkli Fjalor me emra njerëzish. — en (8 Nëntori Publishing House), 1982.