Անդրկովկասյան լեռնային կուրամկնիկ
Անդրկովկասյան լեռնային կուրամկնիկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Ellobius lutescens
Thomas, 1897
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Անդրկովկասյան լեռնային կուրամկնիկ (լատ.՝ Ellobius lutescens), համստերանմանների ընտանիքի դաշտամկների ենթաընտանիքի կրծող կաթնասուն կենդանի։ Տարածված է ՀՀ կենտրոնական, հարավարևելյան մասերում (700-2500 մ բարձրություններում)։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկար, մինչև 128 մմ է, պոչինը՝ 18 մմ, կենդանի զանգվածը՝ միջինը 56 գ։ Մարմինը մոխրագույն է, գլուխը՝ դեղնավուն։ Ամենաբարձր խտությունը դիտվում է աշնանացանի և չօգտագործվող դաշտերում։ Ապրում է գետնափոր, երկու և ավելի մակարդակով, բարդ կառուցվածք ունեցող բնում, որը գետնի վրա հայտնաբերվում է բնից արտանետված հողակույտերի առկայությամբ։
Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնվում է բույսերի արմատներով, սերմերով։ Ձմեռման համար բների կերային խցերում պահեստավորում է մինչև 5, 6 կգ պաշար։
Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմանում է տարին 2-3 անգամ, յուրաքանչյուր անգամ ունենում է 3-6 ձագ։ Այս տեսակի մոտ հայտնաբերվել է սեռի ձևավորման տարօրինակ ձև և էգի, և արուի սեռական քրոմոսոմները X0 են, որը բերում է 50% սաղմնային մահացության։
Վարակակրությունը համաճարակաբանանական լուրջ նշանակություն չունի, քանի որ վարում է խիստ ստորգետնյա կյանք։ Մեծ վնաս է հասցնում հացաբույսերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |