Կուրամկնիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուրամկնիկներ (լատին․՝ Ellobius), համստերանմաններների ընտանիքի կրծողների ցեղ։ Միջին մեծության (8-15 սմ), կլոր գլխով, փոքր աչքերով կենդանիներ են։ Մազածածկը փափուկ է, մոխրագույն, թավշանման։ Վերին և ստորին կտրիչները ուղղված են դեպի առաջ և հարմարվել են հողը փորելուն։ Ապրում են գետնափոր բարդ բներում, որտեղից դուրս են նետում փորած հողի մեծ կույտեր։ Հայաստանում (Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր) տարածված է Անդրկովկասյան լեռնային կուրամկնիկը (E. lutescens)։ Սնվում են բույսերի արմատներով, պալարներով։ Վնաս են հասցնում բանջարանոցային և բոստանային կուլտուրաներին։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Русские названия по книге - Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие». Кн. 2|с=445


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 26
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրամկնիկներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրամկնիկներ» հոդվածին։