Անդրկովկասի բոլշևիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրկովկասի բոլշևիկ
ռուս.՝ Закавказский большевик
Տեսակհանդես
Լեզուռուսերեն, հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն
Հրատարակման վայրԹբիլիսի

«Անդրկովկասի բոլշևիկ», քաղաքական–տեսական ամսագիր։

Օրգան ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի, լույս է տեսել 1931-ին, Թիֆլիսում, հինգ համար։ Ամսագիրը պրոպագանդել է մարքսիզմ–լենինիզմը, արձագանքել երկրի տնտեսական–քաղաքական կարևոր խնդիրներին, սոցիալիստական շինարարության մեջ կուսակցության քաղաքականությանը, ներկուսակցական կյանքին և միջազգային իրադրությանը։ «Անդրկովկասի բոլշևիկ» լուսաբանել է կուլտուրական հեղափոխության և ազգային–կուլտուրական շինարարության հիմնական հարցերը։ Ամսագիրը լույս է տեսել ռուսերեն, հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 397