Անդրեյ Պլախին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Պլախին
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հուլիսի 18, 1904(1904-07-18)
Վախճանի օր հունիսի 6, 1957(1957-06-06) (52 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Թաղված Նովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն  ԽՍՀՄ
 
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Անդրեյ Պլախին (ռուս.՝ Андре́й Ива́нович Пла́хин, հուլիսի 18, 1904(1904-07-18) - հունիսի 6, 1957(1957-06-06), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային դիվանագետ[1]։ 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1939 թվականին եղել է Խորհրդային Միության արտաքին գործերի ազգային կոմիսարության Սկանդինավյան երկրների բաժնի վարիչ։
  • 1939 թվականից մինչև 1941 թվականը Դանիայում հանդիսացել է ԽՍՀՄ գործերի ժամանակավոր հավատարմատար։
  • 1941 թվականին Շվեդիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական։
  • 1943 թվականին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի տեղակալի օգնական։
  • 1944 թվականից մինչև 1945 թվականը եղել ՈՒկրաինական ԽՍՀ-ի արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի քաղաքական բաժնի վարիչ։
  • 1945 թվականի հունիսի 22-ից մինչև 1950 թվականի հուլիսի 15-ը Դանիայում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպանորդ։
  • 1954 թվականից մինչև 1955 թվականն Ավստրիայում եղել է ԽՍՀՄ գերագույն կոմիսարի համակարգի աշխատակից։
  • 1957 թվականին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կադրերի վարչության պետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]