Անդրեյ Յուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Յուրյան
Ծնվել էսեպտեմբերի 30, 1856(1856-09-30)[1]
Էրգլի, Q47162982?, Doblen County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն
Երկիր Լատվիա և  Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 28, 1922(1922-09-28)[1] (65 տարեկան)
Ռիգա, Լատվիական Հանրապետություն
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
 Andrejs Jurjāns Վիքիպահեստում

Անդրեյ(ս) Յուրյան (լատիշ․՝ Andrejs Jurjāns, սեպտեմբերի 30, 1856(1856-09-30)[1], Էրգլի, Q47162982?, Doblen County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 28, 1922(1922-09-28)[1], Ռիգա, Լատվիական Հանրապետություն), լատիշ կոմպոզիտոր։

Ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիայի երգեհոնի (1880), կոմպոզիցիայի (1881), վալդհոռնի (1882 թվական) դասարանները։ Եղել է լատիշական երգի տոների (1888, 1895, 1910) դիրիժոր, լատիշական երաժշտական բանահյուսագիտության հիմնադիրներից (հավաքել, ուսումնասիրել, մշակել է ժողովրդական երգեր) և ազգային առաջին վոկալ-գործիքային և սիմֆոնիկ երկերի հեղինակը։

Գործերից են՝ «Երգի տոնի քայլերգ» (1880 թվական), «Լատիշական պարեր» (1883-1894) նվագախմբի համար։ Նշանակալից է Յուրյանի «Լատիշական ժողովրդական երաժշտության նյութեր» աշխատությունը[2] (5 պրակ, հրատարակություն 1894-1921, 6-րդը՝ հետմահու, 1926, պարունակում է մոտ 2000 մեղեդի)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Երաժշտություն (ֆր.)
  2. «Jurjans, Andrejs (1856–1922)». Musica Baltica. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  3. «Reading Europe – Materials of Latvian Folk Music: Vol. 5». theeuropeanlibrary.org. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Յուրյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 137