Անդրեաս Վայման
Անդրեաս Վայման գերմ.՝ Andreas Weimann | ||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ||||||||||||||||||
| Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| |||||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 5, 1991[1][2][3] (34 տարեկան) | |||||||||||||||||
| Ծննդավայր | Վիեննա, Ավստրիա | |||||||||||||||||
| Հասակ | 188 սանտիմետր | |||||||||||||||||
| Քաշ | 76 կիլոգրամ | |||||||||||||||||
| Դիրք | հարձակվող | |||||||||||||||||
| Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
| Ներկա ակումբ |
| |||||||||||||||||
| Համար | 14 | |||||||||||||||||
| Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
| Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ օգոստոսի 25, 2018: | ||||||||||||||||||
Անդրեաս Վայման (գերմ․՝ Andreas Weimann, օգոստոսի 5, 1991[1][2][3], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս անգլիական «Բրիստոլ Սիթիի» կազմում։ Հանդես է եկել Ավստրիայի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աստոն Վիլա»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլիստը 2007 թվականին միացել է «Աստոն Վիլայի» ակադեմիային։ Նա թիմի երիտասարդական կազմի հիմնական ֆուտբոլիստներից մեկն էր 2009-10 մրցաշրջանի ընթացքում։ 2010 թվականին նա թիմի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը մինչև 2012 թվականը[4]։
2010 թվականի մայիսի 16-ին Անդրեասը օգնել է թիմին դառնալ Հոնգ Կոնգի ֆուտբոլային մրցաշարի հաղթող[5]։ 2010 թվականի հուլիսի 27-ին Վեյմանը դուբլի հեղինակ է դարձել «Ուոլսոլ»-ի դեմ խաղում։ Պրեմիեր Լիգայի շրջանակներում ֆուտբոլիստն իր դեբյուտը նշել է օգոստոսի 14-ին՝ «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ խաղում։ Հետագայում թիմի գլխավոր մարզիչ Կևին Մակդոնալդը Անդրեասին ներառել է այն 20 ֆուտբոլիստների շարքում, ովքեր պետք է մեկնեին Ավստրիա և մասնակցեին Եվրոպայի լիգայի շրջանակներում կայանալիք «Ռապիդ Վիեննայի» դեմ խաղին։ Անդրեասը այդ խաղի 79-րդ րոպեին փոխարինել է Մարկ Օլբրայթոնին։
«Ուոթֆորդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեաս Վայմանը 2011 թվականի հունվարի 19-ին մինչև մրցաշրջանի ավարտը տեղափոխվել է «Ուոթֆորդ»։ Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի» դեմ խաղում։ Լիգայի շրջանակներում Վայմանն իր դեբյուտը նշել է 2011 թվականի փետրվարի 1-ին կայացած «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում և դարձել է գոլի հեղինակ[6]։ Ընդհանուր առմամբ ֆուտբոլիստն «Ուոթֆորդի» կազմում մասնակցել է 19 հանդիպման և դարձել է 4 գոլի հեղինակ։
Վարձակալության ժամկետի ավարտից հետո Վայմանը վերադարձել է «Աստոն Վիլա»։ Վերադարձից հետո նա առաջին անգամ դաշտ է դուրս եկել 2011 թվականի օգոստոսի 23-ին՝ Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Հերեֆորդ Յունայթեդի» դեմ խաղում[7]։ Երեք օր անց՝ օգոստոսի 26-ին, ֆուտբոլիստը երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2014 թվականը[8]։ Բայց իր պայմանագրի երկարաձգումից ժամեր անց նա նորից վարձավճարով տեղափոխվել է «Ուոթֆորդ», որտեղ պետք է մնար մինչև 2012 թվականի հունվար[9]։ Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին Անդրեասը թիմի կազմում մասնակցել է «Բիրմինգհեմ Սիթիի», «Ռեդինգի» և «Բարնսլիի» դեմ խաղերին։
Վերադարձ «Աստոն Վիլա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի մարտի 10-ին կայացած «Ֆուլհեմի» դեմ խաղում ֆուտբոլիստը փոխարինել է Չարլզ Ն'Զոգբիային և դարձել է գոլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով «Աստոն Վիլային»։ Ապրիլի 9-ին նա գոլի հեղինակ է դարձել «Ստոկ Սիթիի» դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով[10][11]։
2012 թվականի նոյեմբերի 10-ին Անդրեասը դուբլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ տնային խաղում։ 2012 թվականի դեկտեմբերի 11-ին նա ևս մեկ անգամ դարձել է դուբլի հեղինակ, այս անգամ արդեն՝ «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 4-1 հաշվով։ Վայմանը մրցաշրջանի ընթացքում բոլոր մրցաշարերում միասին վերցրած դարձել է 12 գոլի հեղինակ։
2013-14 մրցաշրջանում Անդրեաս Վայմանը իր առաջին գոլը խփել է 2013 թվականի օգոստոսի 28-ին՝ Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ռոտերդամ Յունայթեդ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-0 հաշվով։ Իր երկրորդ գոլը նա խփել է մեկ ամիս անց տեղի ունեցած «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։ 2014 թվականի մայիսի 3-ին Անդրեասը դուբլի հեղինակ է դարձել «Հալլ Սիթիի» դեմ կայացած խաղում։ Հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով։
2014-15 մրցաշրջանում նա իր առաջին հանդիպումն անցկացրել է «Սթոկ Սիթիի» դեմ, որի 50-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ[12]։ Մրցաշրջանում իր երրորդ գոլը ֆուտբոլիստը խփել է «Տոտենհեմ Հոտսպուրի» դեմ խաղում[13]։ Այս գոլն առաջինն էր «Աստոն Վիլայի» համար վերջին 5 խաղերում։ Վայմանն իր հաջորդ գոլը խփել է Անգլիայի գավաթի խաղարկության 4-րդ փուլի շրջանակներում կայացած «Բորնմութի» դեմ խաղում[14]։
«Դերբի Կաունտի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունիսի 18-ին Անդրեաս Վայմանը տեղափոխվել է «Դերբի Կաունտի»[15][16]։ Նա թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Վայմանն իր առաջին գոլը խփել է հոկտեմբերի 31-ին կայացած «Ռոտերդամ Յունայթեդի» դեմ խաղի 7-րդ րոպեին[17]։ Թիմի կազմում 2016-17 մրցաշրջանում ընդամենը մեկ հանդիպում անցկացնելուց հետո ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս»[18]։
Թիմի կազմում նա իր առաջին հանդիպումն անցկացրել է 2017 թվականի հունվարի 21-ին՝ «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով[19]։ Մեկ շաբաթ անց նա անցկացրել է իր առաջին մեկնարկային հանդիպումը և դարձել է գոլի հեղինակ «Լիվերպուլի» դեմ խաղում[20]։
«Բրիստոլ Սիթի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հուլիսի 3-ին Անդրեաս Վայմանը տեղափոխվել է «Բրիստոլ Սիթի»։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր՝ հետագայում մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ[21]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիա Մ19 հավաքական Վայմանն առաջին անգամ հրավիրվել է 2010 թվականի հուլիսին՝ 2010 թվականի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար։
Ավստրիայի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստն իր նորամուտը նշել է 2012 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Ղազախստանի հավաքականի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Այլ | Արդյունք | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Դիվիզիոն | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
| Աստոն Վիլա | [2010-11 | Պրեմիեր Լիգա | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 |
| 2011-12 | Պրեմիեր Լիգա | 14 | 2 | 0 | 0 | 1 | 0 | — | 15 | 2 | ||
| 2012-13 | Պրեմիեր Լիգա | 30 | 7 | 2 | 1 | 6 | 4 | — | 38 | 12 | ||
| 2013-14 | Պրեմիեր Լիգա | 37 | 5 | 1 | 0 | 1 | 1 | — | 39 | 6 | ||
| 2014-15 | Պրեմիեր Լիգա | 31 | 3 | 3 | 1 | 1 | 0 | — | 35 | 4 | ||
| Արդյունք | 113 | 17 | 6 | 2 | 9 | 5 | 1 | 0 | 129 | 24 | ||
| Ուոթֆորդ (վարձավճար) | 2010-11 | Չեմպիոնշիպ | 18 | 4 | 1 | 0 | — | — | 19 | 4 | ||
| 2011-12 | Չեմպիոնշիպ | 3 | 0 | — | — | — | 3 | 0 | ||||
| Արդյունք | 21 | 4 | 1 | 0 | — | — | 22 | 4 | ||||
| Դերբի Կաունտի | 2015-16 | Չեմպիոնշիպ | 30 | 4 | 1 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 33 | 4 |
| 2016-17 | Չեմպիոնշիպ | 11 | 0 | 0 | 0 | 1 | 0 | — | 12 | 0 | ||
| 2017-18 | Չեմպիոնշիպ | 40 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 43 | 5 | |
| Արդյունք | 81 | 9 | 2 | 0 | 2 | 0 | 3 | 0 | 88 | 9 | ||
| Դերբի Կաունտի Մ23 | 2016-17 | — | — | — | 2 | 2 | 2 | 2 | ||||
| Վուլվերհեմպտոն Ուոնդերերս (վարձավճար) | 2016-17 | Չեմպիոնշիպ | 19 | 2 | 2 | 1 | — | — | 21 | 3 | ||
| Բրիստոլ Սիթի | 2018-19 | Չեմպիոնշիպ | 5 | 5 | 0 | 0 | 1 | 0 | — | 6 | 5 | |
| Կարիերայի արդյունք | 239 | 37 | 11 | 3 | 12 | 5 | 6 | 2 | 268 | 47 | ||
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ազգային հավաքական | Տարի | Խաղ | Գոլ |
|---|---|---|---|
| Ավստրիա | 2012 | 2 | 0 |
| 2013 | 8 | 0 | |
| 2014 | 3 | 0 | |
| 2015 | 1 | 0 | |
| Արդյունք | 14 | 0 | |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 FBref.com
- 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Weimann extends Villa contract». FIFA.com. 2010 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Our Grumpy Old Man (2010 թ․ մայիսի 17). «Young Villa win Soccer Sevens " Express & Star». Expressandstar.com. Վերցված է 2011 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Watford | News | News | Latest Headlines | OFFICIAL: LOAN STRIKER ARRIVES». Watfordfc.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Eric Lichaj's first goal for Aston Villa breaks Hereford's resistance». The Guardian. 2011 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Rising star Weimann pens new deal until 2014».
- ↑ Smith, Frank (2011 թ․ օգոստոսի 26). «Aston Villa striker Andreas Weimann returns to Watford on loan». Watford Observer. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Aston Villa 1–0 Fulham». BBC. 2012 թ․ մարտի 10. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Aston Villa 1–1 Stoke». BBC. 2012 թ․ ապրիլի 9. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Aston Villa 1–2 Tottenham». BBC Sport. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Aston Villa 2–1 Bornemoth». BBC Sport. BBC Sport. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Andi Weimann joins Derby County». Aston Villa F.C. 2015 թ․ հունիսի 18.
- ↑ «Derby County Sign Austrian International Andreas Weimann». Derby County F.C. 2015 թ․ հունիսի 18.
- ↑ «BBC Sport-Derby County 3–0 Rotherham United». BBC Sport. 2015 թ․ նոյեմբերի 10.
- ↑ «Andreas Weimann: Wolves sign Derby County striker on loan». BBC Sport. 2017 թ․ հունվարի 19. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Norwich City 3–1 Wolverhampton Wanderers». BBC Sport. 2017 թ․ հունվարի 21.
- ↑ «Liverpool 1–2 Wolverhampton Wanderers». BBC Sport. 2017 թ․ հունվարի 28.
- ↑ «Weimann becomes a Robin». Bristol City (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում(անգլ.)
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեաս Վայման» հոդվածին։ |
| ||||||
- Օգոստոսի 5 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Աստոն Վիլլայի ֆուտբոլիստներ
- Ավստրիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ավստրիացի ֆուտբոլիստներ
- Բրիստոլ Սիթիի ֆուտբոլիստներ
- Դերբի Կաունտիի ֆուտբոլիստներ
- Ուոթֆորդի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռապիդ Վիեննայի ֆուտբոլիստներ
- Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ