Jump to content

Անդրաշ Շեֆեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրաշ Շեֆեր
հունգ.՝ Schäfer András
Քաղաքացիությունը  Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 13, 1999(1999-04-13)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Սոմբատհեյ, Հունգարիա
Հասակ 1,79 մետր
Դիրք կիսապաշտպան

Անդրաշ Շեֆեր (հունգ.՝ Schäfer András,ապրիլի 13, 1999(1999-04-13)[1], Սոմբատհեյ, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, «Ունիոն Բեռլին» ակումբի և Հունգարիայի հավաքականի կիսապաշտպան։ Եվրոպայի երկու առաջնությունների մասնակից (2020 և 2024)։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեֆերը «Խալադաշ» և «ՄՏԿ Բուդապեշտ» ակումբների սան է։ 2017 թվականի մարտի 30-ին «Դիրմոտի» դեմ խաղում նորամուտն է նշել Հունգարիայի ֆուտբոլի առաջնությունում[2]։ Սեպտեմբերի 10-ին «Նյիրեդհազ Սպարտակուսի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «ՄՏԿ-ի» կազմում[3]։

2019 թվականի սկզբին տեղափոխվել է իտալական «Ջենոա»։ 2019 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար վարձավճարով հանդես է եկել «Կիևոյում», սակայն բարձր մրցակցության պատճառով խաղադաշտ դուրս չի եկել։ 2020 թվականի սկզբին նրան վարձակալել է Սլովակիայի «ԴԱԿ 1904-ի» ֆուտբոլային ակումբը։ Փետրվարի 16-ին «Սենիցայի» դեմ խաղում նորամուտն է նշել Սլովակիայի առաջնությունում[4]։ Վարձակալության ավարտից հետո լիարժեք պայմանագիր է կնքել ակումբի հետ։ 2021 թվականի օգոստոսի 1-ին «Լիպտովսկի-Միկուլաշի» դեմ խաղում Անդրաշը խփել է իր առաջին գոլը «ԴԱԿ 1904-ի» կազմում[5]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերի 3-ին Թուրքիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում Շեֆերը նորամուտն է նշել Հունգարիայի հավաքականի կազմում[6]։ Հունիսի 4-ին Կիպրոսի հավաքականի դեմ ընկերական խաղում խփել է առաջին գոլը ազգային թիմի կազմում[7]։

2021 թվականին Շեֆերը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում խաղացել է Պորտուգալիայի[8], Ֆրանսիայի[9] և Գերմանիայի հավաքականներիդեմ խաղերում[10]։ Նույն թվականի սեպտեմբերի 8-ին Անդորրայի հավաքականի դեմ Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[11]։ Գերմանացիների դեմ խաղում Անդրաշը դարձել է գոլի հեղինակ։

Գոլեր Հունգարիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
01. 2021 թվականի հունիսի 4 Սուսա Ֆերենց, Բուդապեշտ, Հունգարիա Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս 1:0 1:0 Ընկերական հանդիպում
02. 2021 թվականի հունիսի 23 Ալյանց Արենա, Մյունխեն, Գերմանիա Գերմանիա Գերմանիա 1:2 2:2 Եվրոպայի առաջնություն 2020

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Дьирмот VS. МТК 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017—03—30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  3. «МТК VS. Ньиредьхаза Спартакус 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017—09—10. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  4. «ДАК 1904 VS. Сеница 1:0» (անգլերեն). soccerway.com. 2020—02—16.
  5. «ДАК 1904 VS. Липтовски-Микулаш 3:1» (անգլերեն). soccerway.com. 2021—08—01. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  6. «Турция VS. Венгрия 0:1» (անգլերեն). soccerway.com. 2020—09—03. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  7. «Венгрия VS. Кипр 1:0» (անգլերեն). soccerway.com. 2021—06—04. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  8. «Венгрия VS. Португалия 0:3» (անգլերեն). soccerway.com. 2021—06—15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  9. «Венгрия VS. Франция 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021—06—19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  10. «Германия VS. Венгрия 2:2» (անգլերեն). soccerway.com. 2021—06—23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  11. «Венгрия VS. Андорра 2:1» (անգլերեն). soccerway.com. 2021—09—08. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրաշ Շեֆեր» հոդվածին։