Jump to content

Անդորրացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդորրացիներ
Անդորրայի դրոշը
Ընդհանուր քանակ

35.000

Բնակեցում
Անդորրա Անդորրա 34.000
Իսպանիա Իսպանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Եվրոպա Եվրոպա
Լեզու(ներ)
Իսպաներեն, Կատալոներեն, Ֆրանսերեն
Հավատք(ներ)
Կաթոլիկություն
Բարեկամական էթնիկ խմբեր
Իսպանացիներ, Կատալոնացիներ

Անդորրացիներ (իսպաներեն andorranos), ազգ, Անդորրայի բնակչությունը 2023 թ.-ին կազմել է 85,101 բնակչություն, որից բնիկ անդորրացիները կազմում են, բնակչության 41,8%-ը, մնացյալները՝ իսպանացիներ (24,8%), պորտուգալացիներ (11,2%), ֆրանսիացիներ (4,5%) և կատալոնացիներ (1,4%)[1]։ Խոսում են կատալոներեն։ Բնակչության ազգային կազմում լուրջ փեփեխությունները տեղի են ունեցել վերջին տասնամյակների ընթացքում՝ երկիր իսպանացիների ու պորտուգալացիների մեծ ներհոսքի պատճառով։ Այդ հիմքի վրա ավելի են սերտացել կապերը կատալոնյան մշակույթի հետ[2]։ Անդորրայի իշխանությունները ներգաղթողների հոսքը կարգավորելու նպատակով որոշակի փոփոխություններ են կատարել քաղաքացիություն տրամադրելու մասին օրենքներում՝ խստացնելով քաղաքացիություն ձեռք բերել ցանկացողներին ներկայացվող պահանջները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Poblacio total, Departament d'Estadística d'Andorra». Արխիվացված է օրիգինալից 2017-01-15-ին. Վերցված է 2019-11-25-ին.
  2. «Andorra migration rate».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդորրացիներ» հոդվածին։