Անդիշե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Անդիշե
պարս.՝ انديشه
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԹեհրանի նահանգ
ՇահրեստանՇահրիար
ԲԾՄ1200 մետր
Բնակչություն116 062 մարդ (2016)[1][2]
Անդիշե (Իրան)##
Անդիշե (Իրան)

Անդիշե (պարս.՝ انديشه), քաղաք Իրանի կենտրոնական մասում` Թեհրան օսթանում։ Վարչականորեն մաս է կազմում Շահրիար շահրեստանի։ Բնակչությունը՝ 116 062 մարդ (2016)[1][2]։

Քաղաքը գտնվում է Թեհրան օսթանի արևմտյան մասում` Թեհրանից մոտ 12 կմ արևմուտք, Շահրիար քաղաքից անմիջապես հյուսիս։ Նոր քաղաք է, որի կառուցումը սկսվել է 1990-ականների վերջում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 116 062 մարդ, որոնք կազմում էին 35 572 տնտեսություն[3]։ Անդիշեն Թեհրան օսթանի բնակչությամբ Թեհրանից հետո տասնմեկերորդ ամենախոշոր քաղաքն է[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 2006 2011 2016
Բնակիչ 75 596[5] 96 807[6] 116 062[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  4. «IRAN: Tehran» (անգլերեն).
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդիշե» հոդվածին։