Լուի Անդերսոն
Լուի Անդերսոն անգլ.՝ Louie Anderson | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1953[1] |
Ծննդավայր | Սեյնթ Փոլ, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 21, 2022[2] (68 տարեկան) |
Մահվան վայր | Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ |
Կրթություն | Johnson Senior High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կատակերգու, սցենարիստ և հեռուստատեսային դերասան |
Ժանրեր | observational comedy? |
Ընտրանի | Life with Louie? |
Պարգևներ և մրցանակներ | |
louieanderson.com | |
Լուի Փերրի Անդերսոն (մարտի 24, 1953[1], Սեյնթ Փոլ, ԱՄՆ - հունվարի 21, 2022[2], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի սթենդափեր[3], կատակերգու, դերասան և հեռուստահաղորդավար։ Անդերսոնը ստեղծել է «Կյանքը Լուիի հետ» սերիալը և գրել է չորս գիրք, այդ թվում նաև՝ «Ողջույն մայրիկ։ Պատմություններ իմ մայրիկի համար, բայց դուք ևս կարող եք դրանք կարդալ», որը լույս է տեսել 2018 թվականին։ 1999–2002 թթ․ եղել է «Ընտանեկան թշնամություն» խաղային ծրագրի հաղորդավարը[4]։
FX երկարաժամկետ կատակերգության մեջ իր ելույթների համար, երեք անգամ անընդմեջ արժանացել է Primetime Emmy մրցանակի՝ լավագույն երկրորդական դեր կատակերգական սերիալում անվանակարգում (2016 թ․)։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդերսոնը ծնվել և մեծացել է Սեյնթ Փոլում (Մինեսոտա), Օրա Զելլայի և Լուի Ուիլիամ Անդերսոնի ընտանիքում[5]։ Նա իր ընտանիքի 11 երեխաներից երկրորդ ամենակրտսերն է։ 2016 թ․ WTF ծրագրում Մարկ Մարոնին տված հարցազրույցում Անդերսոնը բացահայտել է, որ իր մայրը ունեցել է 16 երեխա, բայց նրանցից հինգը՝ առաջին երեխան և երկու երկվորյակներ, մահացել են ծննդաբերության ժամանակ[6]։ Նա իր հորը ներկայացրելլ է որպես բռնարար[7]։
Անդերսոնը հաճախել է Սեյնթ Փոլի Ջոնսն ավագ դպրոցը[8]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թ․ նոյեմբերի 20–ին Անդերսոնը առաջին անգամ հանդես է եկել որպես սթենդափեր «Երեկոյան» ծրագրում[9]։
1985 թ․ վերջին Լուի Անդերսոնին տրվել է Լու Ապլետոնի դերը «Կատարյալ անծանոթներ» ծրագրում, որտեղ հանդես է եկել նաև Բրոնսն Փինչոտը։ Երբ Լուին զրկվեց դերից, նրան փոխարինեց Մարկ Լին–Բեյքրը (ում անունը դրանից հետո Լուից փոխվեց Լարիի), քանի որ պրոդյուսերները կարծում էին, որ Անդերսոնի և Փինչոտի մեջ կապը թերի էր։ ծրագիրը ABC ալիքում ունեցել է ութը եթերաշրջան։
1986 թ․ Անդերսոնը փոքր երաժշտական դեր է ունեցել «Ֆերրիս Բուլերի հանգստյան օրը» կատակերգության մեջ[10]։
1987 թ․ Անդերսոնը հայտնվել է Showtime հեռուստատեսային ծրագրում[11]։
1988 թ․ խաղացել է Ջոն Լանդիսի «Գալիս է Ամերիկա» ֆիլմում՝ էդդի Մրֆիի և Արսենիո Հոլի հետ[12] և «Սխալ տղաները» ճամբարային կատակերգության մեջ։
1989 թ․ Անդերսոնը հյուրընկալվել է MuppeTelevision–ի առաջին սերիայում, Ջիմ Հենսն Աուրի հատվածում։
1995 թ․ Անդերսոնը ստեղծել և գլխավորել է «Շաբաթ առավոտյան» անիմացիոն սերիալը Fox–ի համար, որը կոչվում էր «Կյանքը Լուիի հետ»[13]։ Սերիալը հիմնված էր Լուիի՝ 10 երեխաների, հոգատար մայրիկի և բարձրաձայն, կռվարար ու քմահաճ հոր հետ անցկացրած մանկության վրա։ Այն նաև ներկայացնում է, թե ինչպես է ծաղրվել իր քաշի պատճառով, և թե ինչպես է օգտագործել կատակերգությունը իրեն ուղղված ծաղրանքներին դիմակայելու համար։ Ծրագիրը 3 տարի շարունակ նորույթ է եղել Fox ալիքում և հաղթել երկու Primetime Emmy մրցանակ՝ լավագույն երկրորդական դեր կատակերգական սերիալում անվանակարգում[13]։
1996 թվականին Անդերսոնը ստեղծել և վարել է «Լուի շոուն» CBS ալիքի համար։ Այստեղ Լուին խաղացել է Դուլութում ապրող հագեթերապևտի դեր[14]։ Շոուն ունեցել է ընդամենը վեցը թողարկում, իսկ դրանից հետո փակվել է։
1999 թվականին Անդերսոնը դարձել է «Ընտանեկան թշնամություն» ծրագրի հաղորդավարը։ Նա ծրագրի նախկին հաղորդավար Ռիչարդ Դոնսնին խնդրել է, որպեսզի առաջին թողարկմանը միանա իրեն և տա իր օրհնությունը, բայց Դոնսնը մերժել է այդ խնդրանքը[15] Լուին կազմակերպել է 9/11 ձևաչափով մրցութային շաբաթ FDNY և NYPD կազմակերպությունների միջև, նրանց շնորհելով $75,000 2001 թ․ սեպտեմբերի 11–ի պատահարից վերականգնվելու համար։ Աշխատանքից հեռացել է 2002 թ․-ին[15]։
2001 թվականին հայտնվել է Weakest Link–ում և հաղթել $31,000[16]։ Ներկայացել է նաև Scrubs[12], Grace Under Fire[12], Touched by an Angel (1999 թ․ նոյեմբերի 28) և Chicago Hope ցանցային ծրագրերում։
2006 թ․ Անդերսոնը մասնակցել է Աշխարհի Պոկերի խաղերին Նևադա, Լաս Վեգասում[17]։
2012 թ․ Louie Anderson: Big Baby Boomer վերնագրով նկարահնել է սթենդափ կատարում։ Այս ներկայացման մեջ նա ծաղրել է իր վատ սվորությունները, ձանձրալի տան անդամներին և հասունացող մարմինը։
2013 թ․ հայտնվել է ABC–ի ալիքի Splash ռեալիթի շոույում։ Մի քանի անգամ լողավազան թռչելու փորձերից և գրեթե խեղդվելուց հետո, նույն շոույից ֆուտբոլիստ Նդամուկոնգ Սուն նրան դուրս է հանել[18]։
2014 թ․ հոկտեմբերին Անդերսոնը ստորագրել է գովազդային պայմանագիր իր հայրենի Land O'Lakes–ի հետ, նրանց արտադրած կարագը գովազդելու համար։ Այն գովազդել է ռադիոյում, համացանցային և հեռուստատեսային գովազդներում։
2016 թ․ հունվարի 21–ից խաղացել է FX ալիքի «Զաբյուղներ» կատակերգական սերիալում։ Քրիստիան Բասկետի դերի համար արժանացել է Primetime Emmy մրցանակի՝ լավագույն երկրորդական դեր կատակերգական սերիալում անվանակարգում։
2017 թ․ հուլիսի 23–ին մրցել է «Ընտանեկան թշնամություն» խաղային ծրագրում (այդ օրը հաղորդումը վարել է Սթիվ Հարվին), իսկ նրա մրցակիցը եղել է Քրիստինա Միլիանը։ Այս իրադարձությունը նրանց դարձրել է այն քիչ անհատներից մեկը, ում հնարավորություն է ընձեռնվել և՛ վարել այդ հաղորդումը, և՛ լինել դրա մասնակիցը։ 2018 թվականի սեպտեմբերից դարձել է «Ծիաղելի է, որ հարցնում ես» ծրագրի մշտական մասնակից։
Սթենդափ ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դենիս Միլլերը Լուի Անդերսոնին անվանել է «իմ ճանաչած ամենաթեթև կատակերգուներից մեկը․․․ մի քանի տղաներ կան, ում ես կթողնեմ մտնել իմ հանդերձասենյակ․․․Լուին շատ արագաշարժ է․․․»[19]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականին ամուսնացած ավագ դպրոցի սիրահար զույգը բաժանվել է ամուսնությունից չորս շաբաթ անց[20]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վերնագիր | Բնօրինակ վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
1984 | «Թիկնոց և դանակ» | Cloak & Dagger | Տաքսու վարորդ #2 | |
1986 | «Բրոքեր» | Quicksilver | Թայնի | |
1986 | «Ֆերրիս Բուլերի հանգստյան օրը» | Ferris Bueller's Day Off | Ծաղիկների առաքիչ | |
1986 | «Առնետ տղան» | Ratboy | Օմեր Մորիսոն | |
1988 | «Սխալ տղաները» | The Wrong Guys | Լուի | |
1988 | «Գալիս է Ամերիկա» | Coming to America | Մաուրիս | |
1992 | «Բեբիի երեխաները» | Bébé's Kids | Անվտանգության աշխատակից #1 (ձայն) | |
1996 | «Պարոն Սխալը» | Mr. Wrong | Իր | |
2002 | «Արա դա հորեղբայր Մանիի համար» | Do It for Uncle Manny | Բեռնատարի վարորդ | |
2005 | «Կեսգիշերին վերադառալ» | Back by Midnight | Խաղային ծրագրի վարող | |
2007 | «Պատրաստել» | Cook Off! | Մայոռ Դուգ Հալվերսն | |
2017 | «Սենդի Վքսլեր» | Sandy Wexler | իր |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | վերնագիր | Դեր | Նշումներ | Բնօրինակ վերնագիր |
---|---|---|---|---|
1986–1988 | «Նոր Հոլիվուդյան հրապարակ» | The New Hollywood Squares | իր | 13 սերիա |
1986 | «Ռեմինգթոն Սթիլ» | Remington Steele | Բինգամ | Սերիա՝ «Սթիլի ծլվլոցը» |
1987 | «Փորձելու ժամանակները» | "Trying Times" | Ստյու | Սերիա՝ «Քնելու շամանակ պատմվող պատմությունը» |
1994 | «Շնորհ՝ կրակի տակ» | Grace Under Fire | Բժիշկ Էնդի Լուիսն | Սերիա՝ «Երջանկության արցունքներ» |
1995–1998 | «Կյանքը Լուիի հետ» | Life with Louie | Էնդի Անդերսոն / Փոքրիկ Լուի (ձայն) | 26 սերիաներ Էմմի մրցանակ անիմացիոն ծրագրում լավագույն ներկայացման համար (1996–97) Nominated—Daytime Emmy Award for Outstanding Performer in an Animated Program |
1995 | «Սեր և պատերազմ» | Love & War | Կատու Ջեյմս | Սերիա՝ «Ինչ-որ հին բան, ինչ-որ նոր ման, պարտքով վերցրած ինչ-որ բան և կատու» |
1996 | «Լուիի ծրագիրը» | The Louie Show | Լուի Լանդգրին | 6 սերիաներ |
1997 | «Չիկագոյի հույսը» | Chicago Hope | Լուի Լիքմեն | Սերիա՝ «Մեծացող ցավեր» |
1999 | «Հրեշտակից դիպված» | Touched by an Angel | Հորեղբայր Դադլի | Սերիա՝ «Հետո երգում է իմ հոգին» |
1998–2002 | «Հոլիվուդյան հրապարակ» | Hollywood Squares | իր | 12 սերիաներ |
1999–2002 | «Ընտանեկան թշնամություն» | Family Feud | Իր | |
2000 | «Էլլի Մքբիլ» | Ally McBeal | Թերապիստ | Սերիա՝ «Առանց ցանցի» |
2001 | «Նաշ կամուրջները» | Nash Bridges | Ռիչարդ Ռեյնլդս | Սերիա՝ «Արյունոտ կոշիկներ» |
2001 | «Չնչին մարդիկ» | Scrubs | Իր | Սերիա՝ «Իմ երկու հայրերը» |
2001 | «Վի, այ, փի» | V.I.P. (հեռուստասերիալ) | Անտուն մարդ | Սերիա՝ "Kayus Ex Machina" |
2005 | «Կես և կես» | Half & Half | Լուի | Սերիա՝ «Մեծ քրեդիտ հաշիվը» |
2005 | Ջո | Իր | Սերիա՝ «Ջոն և պոկերը» | |
2006 | «Բիլլի և Մենդիի մռայլ արկածները» | The Grim Adventures of Billy & Mandy | Բրթ | Սերիա՝ «Վախը և հակակրանքը Էնդշվիլում» |
2006 | «Թոմը գնում է մայոռի մոտ» | Tom Goes to the Mayor | Լուիս Անդերսոնի թիմի աշխատակից (ձայն) | Սերիա՝ "White Collarless" |
2015 | «Թթու և գետնանուշ » | Pickle and Peanut | Գորի Էգնս (ձայն) | Սերիա՝ «Գորի Էգնս» |
2016–ներկա | «Զամբյուղներ» | Baskets | Քրիստիան Բասկետ | 30 սերիաներ |
2016 | «Արբած պատմություն» | Drunk History | Winston Churchill | Սերիա՝ «Ռուզվելտները» |
2017–ներկա | «Ծիծաղելի է, որ հարցնում ես» | Funny You Should Ask | Իր | 105 սերիա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 Louie Anderson Dies: Comedian & Emmy Winner Was 68
- ↑ Roura, Phil (1999 թ․ մարտի 21). «Playing The Heavy - For Laughs Louie Anderson Turns Childhood Abuse & Weight Into the Stuff of Standup». Daily News. New York. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Louie Anderson». The Grable Group. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
- ↑ Berkshire, Geoff (2016 թ․ հուլիսի 21). «'Baskets' Emmy Nominee Louie Anderson on the Role of His Career». Variety.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Episode 715: Louie Anderson». WTF with Marc Maron. 2016 թ․ հունիսի 13.
- ↑ «Interview with Stephen Colbert». Late Show with Stephen Colbert. CBS. 2018 թ․ ապրիլի 10.
- ↑ «A Real-Life Family Feud, Talk Show Host Repairs Family Ties». CBS News. 2000 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Louie Anderson». Dead-Frog - A Comedy Blog. Արխիվացված է օրիգինալից 2016-05-02-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Louie Anderson». IMDb. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
- ↑ O'Connor, John. J. (1987 թ․ օգոստոսի 17). «Louie Anderson, Comedian». The New York Times.
- ↑ 12,0 12,1 12,2 «Movies». Nytimes.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ 13,0 13,1 Bubbenheim, Aaron (2005 թ․ մարտի 17). «Comedian's visit to focus on funny». The Pitt News. Վերցված է 2018 թ․ մայիսի 3-ին.
- ↑ O'Connor, John J. (February 5, 1996). "The More the Merrier, for a Vet and a Therapist". The New York Times.
- ↑ 15,0 15,1 E! True Hollywood Story. Family Feud. July 28, 2002.
- ↑ «Las Vegas, KTNV Channel 13 Action News». Jrn.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
- ↑ «PokerStars.com Players Win More Than $21 Million at the 2006 World Series of Poker». 2006 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Ley, Tom (January 28, 2013). "Louie Anderson Nearly Drowns In The Most Pathetic Way Possible, Is Saved By Ndamukong Suh". Deadspin.
- ↑ Miller, Dennis (2014 թ․ փետրվարի 10). «The Dennis Miller Show» (Interview). Interviewed by Dennis Miller.
- ↑ «He's Getting Laughs All Over TV, and Louie Anderson Has Only Just Begun to Throw His Weight Around». People. 1987 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Անդերսոն» հոդվածին։ |
|
- Մարտի 24 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունվարի 21 մահեր
- 2022 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Քաղցկեղից մահացածներ