Անդաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անդաստանի արարողության խորհուրդը աշխարհի չորս կողմերի օրհնությունն է։

Անդաստանի կարգը հին ժամանակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում անդաստանի արարողությունը կատարվել է եկեղեցուց դուրս։ Հոգևորականները կարգը կատարել են գյուղերում` արտերի և այգիներ մեջ։

Անդաստանն ըստ եկեղեցական տոնացույցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցական տոնացույցի համաձայն` «անդաստան ելանել» կամ «անդաստան օրհնել» նշանակում է եկեղեցու ատյանում շրջելով՝ աշխարհի չորս կողմերն օրհնել։

Արարողակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարողության ժամանակ հոգևոր դասը խաչով, խաչվառով, մոմերով, քշոցներով և Ավետարանով, երգելով նախ օրհնում է արևելքը և Հայաստանը՝ սուրբ Խաչի և Ավետարանի նշանով, օրվա շնորհով և հանուն Սուրբ Երրորդության։

Այնուհետև օրհնվում է արևմտյան կողմը աշխարհի և պահպանության խնդրանք է երգվում քրիստոնյա թագավորությունների և ազգերի համար։

Դեմքով դեպի հարավ կանգնելով՝ օրհնում են հարավային կողմը, երկրները, անդաստանները և տարվա պտղաբերությունը։

Դեպի հյուսիս դառնալով՝ օրհվում են աշխարհի հյուսիսային կողմն ու այնտեղ գտնվող վանքերը, մենաստանները, քաղաքներն ու գյուղերը և նրանց բնակիչները։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գուգարաց Թեմ, «Քրիստոնեական» 2013 թ.
  • Գուգարաց թեմ, «Հայ առաքելական եկեղեցու, Հայաստանի Հանրապետության տոներն ու հիշատակի օրերը», 2013 թ.