Անատոլի Ֆիլիպչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անատոլի Ֆիլիպչենկո
1975 CPA 4445 Crop Filipchenko.jpg
Ծնվել է փետրվարի 26, 1928({{padleft:1928|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:26|2|0}})[1] (90 տարեկան)
Ծննդավայր Q4153831?, Ռուսաստան
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություն օդաչու, տիեզերագնաց և գրող
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ պետական մրցանակ Լենինի շքանշան Խորհրդային Միության հերոս Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու Medal "For Merit in Space Exploration" Gold Star Լենինի շքանշան Խորհրդային Միության հերոս Gold Star Order of the Flag of the Republic of Hungary Q4287085? Medal "For the strengthening of friendship in arms" Q16654323? և Q19911085?
Anatoly Filipchenko Վիքիպահեստում

Անատոլի Վասիլի Ֆիլիպչենկո (ռուս.՝ Анато́лий Васи́льевич Фили́пченко, ուկր.` Анатолій Васильович Філіпченко; փետրվարի 26, 1928, Դավիդովկա, Լիսկինսկի շրջան, Վորոնեժի մարզ, ՌՍՖՍՀ), ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու, ավիացիայի գեներալ-մայոր, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1969, 1974)։

Ավարտել է ռազմաօդային ուժերի Վորոնեժի հատուկ դպրոցը (1947), Չուգուևի ռազմաավիացիոն ուսումնարանը (1950), ռազմաօդային (այժմ՝ Յու․ Ա․ Գագարինի անվան) ակադեմիան (1961)։ Տիեզերագնացների ջոկատում է եղել 1963 թ.-ից մինչև 1979 թվականը։ 1969 թ.-ի հոկտեմբերի 12—17-ին, որպես հրամանատար, Վ. Ն․ Վոլկովի և Վ. Վ․ Գորբատկոյի հետ, թռիչք է կատարել «Սոյուզ-7» տիեզերանավով, մասնակցելով «Սոյուզ-6» և «Սոյուզ-8» տիեզերանավերի խմբային թռիչքին։ 1

1974 թ.-ի դեկտեմբերի․ 2—8-ին, որպես հրամանատար, Ն․ Ն․ Ռուկավիշնիկովի հետ, երկրորդ տիեզերական թռիչքն է կատարել «Սոյուզ-16» տիեզերանավով։ Երկու թռիչքների ընթացքում Ֆիլիպչենկոն տիեզերքում եղել է 260 ժ 44 ր։

Ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ (1981)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Филипченко Анатолий Васильевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.