Անաստասիա Սլյոտովա-Չեռնովա
Անաստասիա Սլյոտովա-Չեռնովա | |
---|---|
Ծնվել է | 1873 |
Ծննդավայր | Տամբով, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1938 |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Վիկտոր Չեռնով |
Զբաղեցրած պաշտոններ | Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ |
Կուսակցություն | Սոցիալ-հեղափոխական կուսակցություն |
Անաստասիա Նիկոլաևնա Սլյոտովա-Չեռնովա (1873, Տամբով, Ռուսական կայսրություն - 1938, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ուսուցչուհի, Համառուսաստանյան սահմանադիր ժողովի անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անաստասիա Սլյոտովա-Չեռնովան ծագումով քաղքենիական դասից էր, հայրը պետական պաշտոնյա էր։ Ավարտել է Տամբովի կանանց գիմնազիան, աշխատել է որպես ուսուցչուհի։ Մեկնել է արտասահման՝ արտադպրոցական կրթության կազմակերպման դրվածքը սովորելու նպատակով, եղել է կիրակնօրյա դպրոցի տնօրեն, իր նկատմամբ դատավարությունից հետո, որը շահել է փաստաբաններ Նիկոլայ Կարաբոչևսկու և Ա. Յա. Տիմոֆեևի մասնակցությամբ, ղեկավարել է «Ժողովրդական կրթության կազմակերպման ընկերությունը»[1]։ 1898 թվականին ամուսնացել է Վիկտոր Չեռնովի հետ։ 1899 թվականի մայիսին Չեռնովը կնոջ հետ արտագաղթել է։ 1901 թվականի աշնանը Չեռնովի ակտիվ մասնակցությամբ ստեղծվել է նոր կուսակցություն` Էսէռների կուսակցությունը[2]։ Անաստասիա Սլյոտովա-Չեռնովան կազմավորման օրվանից եղել է այդ կուսակցության անդամ։ Ամուսնու հետ գտնվել է վտարանդիության մեջ։
1917 թվականի Սահմանադիր ժողովի ընտրությունների ժամանակ բնակվել է Կոզլով քաղաքում, ընտրվել է Համառուսաստանյան սահմանադիր ժողովում Տամբովի ընտրական օկրուգից № 1 ցուցակով (էսէռներ և Գյուղացիական պատգամավորների խորհուրդ)[3]։ Եղել է Սահմանադիր ժողովում ընտրված 716 պատգամավորներ 10 կանանցից մեկը[4]։ 1918 թվականի հունվարի 5-ին կայացած միակ նստաշրջանի մասնակիցներից է։ Երբ բոլշևիկները սկսեցին շտապեցնել պատգամավորներին՝ սպառնալով անջատել լույսերը, Անաստասիա Սլյոտովա-Չեռնովա չգիտես որտեղից անմիջապես հանեց տասնյակ մոմեր։
1918 թվականի հունվարի 30-ին էսէռների կուսակցության կենտկոմը հանձնարարեց նրան Ալեքսանդր Գիզետիի և Վասիլի Արխանգելսկու հետ համատեղ կուսակցական աշխատանք կազմակերպել ուսուցիչների շրջանում[5]։
Անաստասիա Սլյոտովա-Չեռնովան բազմիցս ձերբակալվել է, 1921 թվականին բանտ է նստել[6]։ 1938 թվականին կրկին բռնադատվել է` ընդգրկվելով Լենինգրադի մարզի «ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի դատապարտման ենթակա անձանց ցուցակում», որը ստորագրվել էր Ստալինի, Վյաչեսլավ Մոլոտովի և Անդրեյ Ժդանովի կողմից 1938 թվականի սեպտեմբերի 12-ին, նա ցուցակում գրացված էր 110–րդ համարի ներքո «առաջին կարգով» (գնդակահարություն)[7][8], սակայն մահացավ բանտում մինչև գործի ավարտը[9]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եղբայր` Ստեպան (1876-1915), հեղափոխական-տեռորիստ, էսէռների կուսակցության անդամ։
- Որդի` Բորիս Վիկտորովիչ Չեռնով (1900-28.09.1933) սոցիալիստ-հեղափոխական[10]։
- 1-ին ձերբակալություն։ 1923 թվականին եղել է ուսանող, ձերբակալվել է 1923 թվականի դեկտեմբերին, 1924 թվականի փետրվարին նրան մեղադրել են ՌՍՖՍՀ ՔՕ 62 հոդվածով (հարկման կամ հաշվառման ենթակա առարկաների կազմակերպված թաքցնելու համար) աքսորվել է Նարիմսկի մարզ։
- 2-րդ ձերբակալություն։ 1925 թվականին աքսորվել է Տոմսկի մարզի, Պարաբելսկի շրջանի Կոստարևո գյուղ, դատապարտվել 3 տարվա բանտարկության Տոբոլսկի քաղաքական մեկուսարանում, այնուհետև աքսորվել Տյումեն։
- 3-րդ ձերբակալություն։ 1929 թվականի փետրվարին 3 տարով աքսորվել է Կիզիլ-Օրդա։
- 4-րդ ձերբակալություն։ 1930 թվականին ձերբակալվել է Կիզիլ-Օրդայում, դատապարտվել 3 տարվա ազատազրկման, պատիժը կրել է մինչև 1932 թվականի դեկտեմբերը Չելյաբինսկի քաղաքական մեկուսարանում, դատապարտվել է 3 տարվա աքսորի՝ Սիբիր։ Մահացել է 1933 թվականի սեպտեմբերի 8-ին[11] (այլ տվյալներով` 28.09.1933):
- Դուստր` Մարիա Վիկտորովնա (Էլլեն) Սլյոտովա (մոտ 1908 թվական, Ժնև - 1960-ական թվականների վերջ), 1950-ական թվականներին բնակվել է Արխանգելսկի մարզի Խոլմոգոր քաղաքում և ղեկավարել է գիտական կայանը։ Նա անասնապահության վերաբերյալ մի շարք բրոշյուրների հեղինակ է։ 1960-ականներին վերադարձել է Լենինգրադ[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «В. М. Чернов Перед бурей». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Юрий Корчагин Виктор Чернов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Кроме неё были избраны от большевиков: Евгения Бош, Александра Коллонтай, Елена Розмирович, Варвара Яковлева; от эсеров: Екатерина Брешко-Брешковская, Ольга Матвеевская, Мария Первеева, Вера Фигнер и от левых эсеров Мария Спиридонова
- ↑ Хронос. Слётова-Чернова Анастасия Николаевна
- ↑ Протоколы заседаний ЦК Партии социалистов-революционеров (июнь 1917 - март 1918) с комментариями В. М. Чернова Արխիվացված 2013-09-28 Wayback Machine
- ↑ «А. В. Амфитеатров. Дом литераторов в Петрограде 1919-1921 годов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Сталинские списки». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «ЛЕНИНГРАДСКАЯ ОБЛАСТЬ. 1-я категория. АП РФ, оп. 24, дело 418, лист 237». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Протасов Л. Г. Люди Учредительного собрания: портрет в интерьере эпохи. М., РОСПЭН, 2008.; в отличие от подавляющего большинства других фигурантов списка, отсутствует в числе расстрелянных в соответствующем 10-м томе «Ленинградского мартиролога» (включение в список по 1-й категории не означало немедленный расстрел, П. Ю. Орас, также значащийся в этом списке под № 87, вообще не был расстрелян, был осуждён к длительному сроку заключения в 1940 г. и умер в тюрьме только в 1943 г.)
- ↑ Российские социалисты и анархисты после Октября 1917 года - список
- ↑ Жертвы политического террора в СССР
- ↑ Дойков Юрий Всеволодович К БИОГРАФИИ ДОЧЕРИ ЧЕРНОВА
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Протасов Л. Г. Люди Учредительного собрания: портрет в интерьере эпохи. М., РОСПЭН, 2008.
- ГА РФ. Ф. 102 — Департамент полиции Министерства внутренних дел, ОО, 1907, д. 10, ч. 34; 256