Անաստասիա Նիկիտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անաստասիա Նիկիտա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռումիներեն՝ Anastasia Nichita
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Մոլդովա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 19, 1999(1999-02-19)[1] (25 տարեկան)
Ծննդավայր՝Tătărești, Strășeni District, Մոլդովա
165 սանտիմետր[1]
Քաշ՝59 կիլոգրամ[1]

Անաստասիա Նիկիտա (ռումիներեն՝ Anastasia Nichita. փետրվարի 19, 1999(1999-02-19)[1], Tătărești, Strășeni District, Մոլդովա), մոլդովացի ազատ ոճային կին ըմբիշ, ով 59- կիլոգրամ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված ըմբշամարտի աշխարհի 2022 թվականի առաջնությունում[2][3]։ Այդ նույն քաշային կարգում երեք անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոնուհի։ Անաստասիան նաև ներկայացրել է Մոլդովան 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերում, որոնք անց են կացվել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում[4]

Միջազգային կարգի սպորտի վարպետ է (2018)[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի 2018 թվականի առաջնությունում Նիկիտան արծաթե մեդալ նվաճեց կանանց 59 կիլոգրան քաշային կարգում։ [6][7] Հաջորդ տարում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում այդ նույն քաշային կարգում դարձյալ արժանացավ արծաթե մեդալի[8][9]։

2019 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Նիկիտան գրավեց մրցանակային երրորդ տեղը՝ հանդես գալով 57 կիլոգրամ քաշային կարգում[10][11] Այդ նույն տարում և նույն քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց նաև Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված Եվրոպական խաղերում՝[12][13] բրոնզե մեդալի համար մրցապայքարում հաղթելով նորվեգացի Գրեյս Բուլենին[12]։ 2020 թվականին Նիկիտան կանանց 59 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում[14][15]՝ եզրափակիչ գոտեմարտում հաղթելով բուլղարուհի Բիլյանա Դուդովային։ Նա ոսկե մեդալի արժանացավ նաև Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության անհատական մրցապայքարում՝ հանդես գալով 57 կիլոգրամ քաշային կարգում[16][17]։

2021 թվականին Նիկիտան 59 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալներից մեկը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում[18][19]։ Այդ նույն տարում Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում կայացած ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նա ոսկե մեդալ նվաճեց իր մրցաձևում[20]։

Նիկիտան ներկայացրել է Մոլդովան 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերում, որոնք անց են կացվել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում[21]։ Հանդես գալով կանանց 57 կգ քաշային կարգում՝ նա հաղթանակով ավարտեց իր առաջին գոտեմարտը նիգերիացի Օդունայո Ադեկուորոյեի նկատմամբ, բայց հաջորդ փուլում պարտվեց բուլղարուհի Էվելինա Նիկոլովայից, ով հետագայում արժանացավ բրոնզե մեդալի[4][22]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Մրցաշարը Մրցավայրը Արդյունքը Քաշային կարգը
2019թ Եվրոպայի առաջնություն Բուխարեստ, Ռումինիա 3-րդ Ազատ ոճ, 57 կգ
Եվրոպական խաղեր Մինսկ, Բելառուս 3-րդ Ազատ ոճ, 57 կգ
2020 թ Եվրոպայի առաջնություն Հռոմ, Իտալիա 1-ին Ազատ ոճ, 59 կգ
2021 թ Եվրոպայի առաջնություն Վարշավա, Լեհաստան 3-րդ Ազատ ոճ, 59 կգ
2022 թ Եվրոպայի առաջնություն Բուդապեշտ, Հունգարիա 1-ին Ազատ ոճ, 59 կգ
Աշխարհի առաջնություն Բելգրադ, Սերբիա 1-ին Ազատ ոճ, 59 կգ
2023 թ Եվրոպայի առաջնություն Զագրեբ, Խորվաթիա 1-ին Ազատ ոճ, 59 կգ
Աշխարհի առաջնություն Բելգրադ, Սերբիա 2-րդ Ազատ ոճ, 57 կգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա — 1912.
  2. Brennan, Eliott (2022 թ․ սեպտեմբերի 15). «Olympic champion Stock-Mensah resumes title success at World Wrestling Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. «2022 World Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
  4. 4,0 4,1 «Wrestling Results Book» (PDF). 2020 Summer Olympics. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  5. «Вольная и классическая борьба Молдавии Биографии». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
  6. Pavitt, Michael (2018 թ․ հունիսի 7). «Tosun delivers home gold at UWW Under-23 European Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  7. «2018 European U23 Wrestling Championship» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  8. Morgan, Liam (2019 թ․ հոկտեմբերի 31). «Japan win three gold medals in women's freestyle at UWW Under-23 World Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
  9. «2019 World U23 Wrestling Championship» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  10. «2019 European Wrestling Championships Results» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  11. Pavitt, Michael (2019 թ․ ապրիլի 12). «Orshush and Yusein defend titles at European Wrestling Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  12. 12,0 12,1 «2019 European Games Wrestling Results» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  13. Gillen, Nancy (2019 թ․ հունիսի 28). «Italian Olympic champions claim mixed team shotgun skeet silver and gold at Minsk 2019». InsideTheGames.biz. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  14. «2020 European Wrestling Championships Results» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  15. Etchells, Daniel (2020 թ․ փետրվարի 13). «Bukina ends Adar's reign as Russia shine in women's events at European Wrestling Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
  16. Shefferd, Neil (2020 թ․ դեկտեմբերի 16). «Russia claim team title on final day of women's action at UWW Individual World Cup». InsideTheGames.biz. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  17. «2020 Individual Wrestling World Cup Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  18. Berkeley, Geoff (2021 թ․ ապրիլի 22). «Stadnik wins eighth European Wrestling Championships gold with success in Warsaw». InsideTheGames.biz. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  19. «2021 European Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  20. «2021 European U23 Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  21. «Wrestling Results Book» (PDF). 2020 Summer Olympics. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին."Wrestling Results Book" (PDF).
  22. «Tokyo Olympics: Uganda's Peruth Chemutai wins gold as Kenya dominate men's 800m». BBC Sport. 2021 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստասիա Նիկիտա» հոդվածին։