Անաստասիա Բեզռուկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անաստասիա Բեզռուկովա
Ծննդյան թիվ՝հունվարի 5, 2004(2004-01-05)[1] (20 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ Ռուսաստան
Մասնագիտություն՝մոդել, դերասանուհի և ֆոտոմոդել
IMDb։ID 8247643

Անաստասիա Բեզռուկովա (ռուս.՝ Анастаси́я Дми́триевна Безру́кова, հունվարի 5, 2004(2004-01-05)[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս մոդել և դերասանուհի[2][3]։

10 տարեկանում նա արդեն եղել է Եվրոպայի ամենացանկալի մանուկ մոդելներից մեկը, հասցրել է աշխատել այնպիսի բրենդների համար, ինչպիսիք են Benetton-ը, Pinko-ն, Moschino-ն, Incanto-ն և լինել Vogue Bambini ամսագրի շապիկին[4][5][6]։

2016 թվականին Բեզռուկովան Աննա Մատիսոնի «Հարդագողի ճանապարհը» ֆիլմում խաղացել է գլխավոր դերերից մեկը[2]։ Ֆիլմում նա խաղացել է հերոսների՝ Սերգեյ Բեզռուկովի (որը ուներ իր նույն ազգանունը) և Մարինա Ալեքսանդրովայի դստեր դերում[7]։

Բացի այդ, 2015 թվականի հոկտեմբերին նա սկսել է նկարահանվել Աննա Մատիսոնի ևս մեկ՝ «Քեզնից հետո» ֆիլմում[2]։ Այս ֆիլմում նա կրկին խաղացել է գլխավոր դերերից մեկը[8] և կրկին եղել է դերասան Սերգեյ Բեզռուկովի դուստրը, որը այս անգամ խաղում էր որպես Մեծ թատրոնի բալետի պաշտոնաթող պարող[8][9]։ Դերը խաղալու համար պատանի դերասանուհին զբաղվել է պարով պարուսույց Ռադա Պոկլիտարիի և դերասանական վարպետությամբ՝ Մեծ թատրոնի մենակատար Յան Գոդովսկիի հետ[2][10]։ Սցենարը գրվել է հատուկ Անաստասիայի համար, չնայած, որ նա զբաղվում էր գեղարվեստական մարմնամարզությամբ, ինչը պարզվեց հետո։ Նրա մարզական պատրաստվածության շնորհիվ, նկարահանումների ժամանակ դուբլյորները նրան պետք չեն եղել[11]։

Անաստասիան որպես դերասանուհի նկարահանվել է նաև «Անքնություն» երաժշտական նախագծի տեսահոլովակում[2][12]։

Չնայած այն հանգամանքին, որ դերասաններ Սերգեյ Բեզռուկովը և Անաստասիա Բեզռուկովան արդեն երկու անգամ միասին աշխատել են ֆիլմում նկարահանումների ժամանակ, նրանք չունեն ոչ մի բարեկամական կապ, այլ պարզապես ունեն միևնույն ազգանունը[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
2016 Հարդագողի ճանապարհ Լիզա Կայորոդովա
2017 Քեզնից հետո Կյարա
2017 Հինգ րոպե մինչ հունվար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.csfd.cz/tvurce/217569/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Анастасия Безрукова, Актриса: фото, биография, фильмография, новости». Вокруг ТВ. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  3. 3,0 3,1 «Анастасия Безрукова - биография, модельная карьера, фильмы, личная жизнь, фото, слухи и последние новости». 24СМИ. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  4. «Подвинься, Пименова! 10-летняя Настя Безрукова покоряет модный мир». Woman.ru. 2014 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  5. «Дочь Сергея Безрукова – самая известная девочка-модель в мире». Կոմսոմոլսկայա պրավդա. 2015 թ․ մարտի 26. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  6. «Две «самые красивые в мире девочки» Анастасия Безрукова и Кристина Пименова провели совместную фотосессию - фото». Наша Газета - свежие новости Екатеринбурга и Свердловской области. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  7. «Спутник телезрителя - «Млечный путь»: Притяжения больше нет». Кино-Театр.РУ. 2017 թ․ հունվարի 5. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  8. 8,0 8,1 «Сергей Безруков: "В фильме "После тебя" я сам себя не узнаю"». HELLO! Russia. 2016 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  9. «Пять самых заметных фильмов «Кинотавра»». Կոմսոմոլսկայա պրավդա. 2016 թ․ հունիսի 16. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  10. «Анастасия Безрукова – девочка с лицом ангела». Wikien.xyz. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  11. «Сергей Безруков станцует в Токио - Культура, Кино - МК». Московский комсомолец. 2016 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
  12. «Внучка Фантаста - Sleeplessness - HQ - YouTube». Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]