Մենախոտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մենախոտ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Eremostachys
| ||||||||||||
|
Մենախոտ (լատին․՝ Eremostachys), անապատահասկ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 50 տեսակ։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը քառանիստ է, բարձրություն՝ 40-100 սմ։ Տերևները թավոտ են, ամբողջական կամ փետրաձև կտրտված։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ կեղծ տերևանութներում, սպիտակ, դեղնավուն կամ նուրբ վարդագույն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղն ընկուզանման է, միասերմ, վերևում՝ հարթ մազափնջով։ Լայնաբաժակը խեցեծաղկանման մենխոտ տարբերվում է ծաղկաբաժակի թաղիքանման խավավորմամբ, կարճ պսակով և ավելի խոշոր ցողունային տերևներով։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Արարատյան գոգավորությունում և Սյունիքի մարզում (Մեղրի)։ Աճում է չոր, քարքարոտ և գիպսակիր լանջերին, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Հայաստանում՝ 2 տեսակ՝
- Մենխոտի հատած (լատին․՝ E. laciniata),
- Մենխոտ խեցեծաղկանման (լատին․՝ E.moluccelloides)
- Մենխոտի տարատեսակը՝ Մենխոտ լայնաբաժակ (լատին․՝ E.macrophylla)։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Արմավիրի, Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ, կավոտ, հաճախ՝ նաև գիպսակիր լանջերին։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Virtual de la Flora Mongola Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (անգլերեն)
- http://thebigdictionary.com/eremostachys/ Արխիվացված 2014-07-28 Wayback Machine (անգլերեն)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենախոտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենախոտ» հոդվածին։ |
|