Մենախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մենախոտ
Մենախոտ խեցեծախկանման
Մենախոտ խեցեծախկանման]
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Շրթնածաղկավորներ
Ընտանիք Խուլեղինջազգիներ
Ցեղ Մենախոտ
Լատիներեն անվանում
Eremostachys


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Մենախոտ (լատ.՝ Eremostachys), անապատահասկ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 50 տեսակ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Eromostachys laciniata

Ցողունը քառանիստ է, բարձրություն՝ 40-100 սմ։ Տերևները թավոտ են, ամբողջական կամ փետրաձև կտրտված։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ կեղծ տերևանութներում, սպիտակ, դեղնավուն կամ նուրբ վարդագույն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղն ընկուզանման է, միասերմ, վերևում՝ հարթ մազափնջով։ Լայնաբաժակը խեցեծաղկանման մենխոտ տարբերվում է ծաղկաբաժակի թաղիքանման խավավորմամբ, կարճ պսակով և ավելի խոշոր ցողունային տերևներով։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Արարատյան գոգավորությունում և Սյունիքի մարզում (Մեղրի)։ Աճում է չոր, քարքարոտ և գիպսակիր լանջերին, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

  • Մենխոտի հատած (լատ.՝ E. laciniata),
  • Մենխոտ խեցեծաղկանման (լատ.՝ E.moluccelloides)
  • Մենխոտի տարատեսակը՝ Մենխոտ լայնաբաժակ (լատ.՝ E.macrophylla

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

120323 025a.jpg
Eremostachys laciniata
Eromostachys laciniata in Israel.jpg

Տարածված է Արմավիրի, Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ, կավոտ, հաճախ՝ նաև գիպսակիր լանջերին։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]