Այցելուն (ֆիլմ)
Այցելուն անգլ.՝ Haunter | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | սարսափ ֆիլմ և ֆիլմ ուրվականների մասին |
Թվական | մարտի 9, 2013[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Վինչենցո Նատալի |
Պրոդյուսեր | Ստիվ Հոբան |
Սցենարի հեղինակ | Բրայան Քինգ |
Դերակատարներ | Էբիգեյլ Բրեսլին, Դևիդ Հյուլեթ, Փիթեր Ութերբրիջ և Սթիվեն ՄաքՀեթի |
Երաժշտություն | Ալեքս Խասկին |
Նկարահանման վայր | Տորոնտո |
Տևողություն | 97 րոպե |
Այցելուն (անգլ.՝ Haunter), 2013 թվականի կանադական միստիկ թրիլեր, որը նկարահանել է Վինչենցո Նատալին, գրել՝ Բրայան Քինգը, իսկ գլխավոր դերում է Էբիգեյլ Բրեսլինը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի South by Southwest կինոփառատոնին[2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիզա Ջանսոնը՝ դեռահաս աղջկա ուրվականը, ով հասկանում է, որ մեռած է, սկսում է խուզարկել իր տունը, որը գտնվում է Հյուսիսային Օնտարիոյում։ Նրա ծնողները և եղբայրը չեն հավատում, որ իրենք մահացել են, սակայն աղջիկը հենց նույն օրը պարզում է, որ իրենք սպանվել են 1985 թվականին։ Քանի որ նա սկսում է ավելի շատ բան իմանալ, հասկանում է, որ կարող է կապ հաստատել նույն բնակարանում սակայն այլ ժամանակում ապրող մարդկանց հետ։ Իմանալով իր ուսումնասիրությունների մասին, հայնտվում է մի գունատ մարդ և ստիպում նրան կանգ առնել։ Լիզան ամենևին չի վախենում և փորձում է նախկին տանտերերի իրերի միջոցով կապվել Օլիվիայի հետ, ով իր ընտանիքով ապրում է ապագայում այդ նույն տանը և պետք է դառնա հաջորդ զոհը։
Օլիվիայի և մյուս մեռած աղջիկների օգնությամբ Լիզան կարողանում է տեղափոխվել ժամանակի մեջ և շուտով բացահայտում է տան առեղծվածը։ Նա վերջապես կարողանում է համոզել իր ընտանիքին, որ իրենք մահացած են և «արթնանալով» նրանք կարող են օգնել իրեն։ Իր ընտանեկան փրկությունից հետո նրանք պետք է կանգնեցնեն չար ոգուն, որը հետևում է տունը։ Չար ոգու ընտանիքի անդամների ուրվականների օգնությամբ Լիզան սպանում է նրան և փրկում մյուս ընտանիքին մահից։ Դրանից հետո, Լիզան արթնանում է՝ օրն անցկացնելով այլ կերպ։
Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էբիգեյլ Բրեսլին՝ Լիզա Ջոնսոն
- Փիթեր Ութերբրիջ՝ Բրյուս Ջոնսոն
- Միշել Նոլդեն՝ Քերոլ Ջոնսոն
- Սթիվեն ՄաքՀեթի՝ Էդգար Մուլինս (Չար Ոգի)
- Դևիդ Նոլլ՝ Երիտասարդ Էդգար
- Փիթեր Դաքունա՝ Ռոբերթ (Ռոբի) Ջոնսոն
- Սամանթա Ուեյնշտեյն՝ Ֆռանց Նիկոլս
- Էլյանոր Զիչի՝ Օլիվիա
- Դևիդ Հյուլեթ՝ Դևվիդ (Օլիվիայի հայրը)
- Սառա Մինինեն՝ Օլիվիայի մայրը
- Մարտին Քեմբել՝ Օլիվիայի քույրը
- Միշել Քոբուրն՝ Մերի Բրուքս
- Թեդ Մաքհոն՝ Էդգարի հայրը
- Մերի Դեյմ՝ Էդգարի մայրը
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Այցելուն» նկարահանվել է Տորոնտոյում և Բրենթֆորդում, Օնտարիո, Կանադա[3]։ Նկարահանումները տևել են 25 օր։
Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Այցելու»-ի պրեմիերան տեղի ունեցավ 2013 թվականի մարտի 9-ին South by Southwest կինոփառատոնին[4]։ Իսկ Ամերիկյան կինոթատրոնների մեծ էկրաններին բարձրացավ 2013-ի հոկտեմբերի 18-ին։ DVD սկավառակի վրա այն հասանելի եղավ 2014 թվականի փետրվարի 11-ին և և երիզների վաճառքի ամբողջ գումարը կազմեց 129,447 դոլար[5]։
Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Rotten Tomatoes-ը 32 կարծիքների հիման վրա, ֆիլմին տվեց 5.3/10[6]։ Metacritic-ը 100 բալանոց աղյուսակից ֆիլմին տվեց 49[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Olsen Mark (March 12, 2013)։ «SXSW 2013: 'Short Term 12' wins feature prize»։ Los Angeles Times
- ↑ Barnard Lisa (December 19, 2013)։ «Canadian horror Haunter stars Abigail Breslin: review»։ Toronto Star։ Վերցված է July 26, 2014
- ↑ Miska Brad (July 29, 2013)։ «Exclusive 'Haunter' Poster Is Like Trapping Lightning In A Bottle!»։ Bloody Disgusting։ Վերցված է July 26, 2014
- ↑ Barton Steve (January 23, 2014)։ «Haunter Going Bump in the Night on DVD and Blu-ray»։ Dread Central։ Վերցված է July 26, 2014
- ↑ «Haunter (2013)»։ Rotten Tomatoes։ Վերցված է July 26, 2014
- ↑ «Haunter»։ Metacritic։ Վերցված է July 26, 2014
|