Փիթեր Ութերբրիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիթեր Ութերբրիջ
Ծնվել էհունիսի 30, 1966(1966-06-30)[1] (57 տարեկան)
ԾննդավայրՏորոնտո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Փիթեր Ութերբրիջ (անգլ.՝ Peter Outerbridge, հունիսի 30, 1966(1966-06-30)[1], Տորոնտո, Կանադա), կանադացի դերասան, հայտնի է «Մարդասպանի դիմանկարը», «Իմ անունն է Սառա », «Սղոց VI» ֆիլմերից, «ՌեԳենեզիս» հեռուստասերիալից և այլ աշխատանքներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Տորոնտոյում իր քույրերի և եղբայրների հետ, նա ամենակրտսերն էր հինգ երեխաների մեջ։ Նրա հայրը փաստաբան էր։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վիկտորիական համալսարանի դերասանական բաժին, որն ավարտել է 1988 թվականին։ Հենց այդ տարում նա ստեղծում է «Way Off Broadway» թատերախումբը։ Այդ խմբի հետ նա գաստրոլներով հանդես էր գալիս 1988 թվականից 1992 թվականներին Կանադայում։

1990 թվականին նա սկսում է նկարահանվել հեռուստատեսությունում։ Երկու անգամ՝ 1997 և 2002 թվականներին արժանացել է կանադական Ջինի մրցանակի նոմինացիային։ 2013 թվականին Փիթերը ստացել է «Կանադական էկրանի մրցանակ»-ը՝ «Ջոն Ա. Երկրի ծնունդը» ֆիլմի երկրորդական դերի համար (2011 թվական)։

2000 թվականին ամուսնացել է Թեմմի Իզաբելի հետ։ Նրանք ունեն երկվորյակներ՝ Սեմուել և Թոմաս, ովքեր ծնվել են 2004 թվականին։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դերը
1992-1998 Լեռնականը Highlander Փոլ Քինմեն
1993 Ընտիր վազորդները Cool Runnings Ջեզեֆ Գրյուլ
1993 Սիրո ակնթարթը For the Moment Ջոնի
1994 Քննադատը Replikator Ջոն Չիվեր
1996 Համբույր մահվան հետ Kissed Մեթ
1993-1999 Հազարամյակ Millennium Բերի Բոլդուին
1997-2001 Նրան անվանում էին Նիկիտա La femme Nikita Ռոջեր
1999 Շոկոլադից ավելի լավ Better Than Chocolate Ջուդի
2000 Հանձնարարություն Մարսում Mission to Mars Սերգեյ Կիրով
2001-2010 24 24 Ռոնի Սթարք
2002 Մարդասպանի դիմանկարը The Rendering Թեոդոր Գրեյ
2004-2008 ՌեԳենիսիս ReGenesis Դեվիդ Սենդսթրոմ
2004-2005 Մորդոքի հետախուզումը Murdoch Mysteries Ուիլիամ Մորդոք
2006 Սլեվինի հաջողակ թիվը Lucky Number Slevin հետախուզ Դամբրովսկի
2007 Իմ անունը Սառա է My Name Is Sarah Չարլի Մենինգ
2009 Սղոց VI Saw VI Ուիլյամ Իսթոն
2010-2013 Նիկիտա Nikita Արի Տարասով
2011-... Ֆորս-մաժորներ Suits Քեյթ Հոյթ
2012-... Պայթուցիկ աղջիկները Bomb Girls Բոբ Քորբեթ
2012-... Գեղեցկուհին և հրեշը Beauty and the Beast Սիլվերֆոքս
2013 Այցելուն Haunter Բրյուս Ջոնսոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]