Այվենհո (ֆիլմ, 1982)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այվենհո (այլ կիրառումներ)
Այվենհո անգլ.՝ Ivanhoe | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | adventure television film?, հեռուստադրամա, ռոմանտիկ ֆիլմ, վեպի մոտիվներով ֆիլմ և medieval film? |
Հիմք | Այվենհո |
Թվական | փետրվարի 23, 1982[1], սեպտեմբերի 26, 1982 և դեկտեմբերի 31, 1982[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Douglas Camfield? |
Դերակատարներ | Էնթոնի Էնդրյուս, Սեմ Նիլ, Մայքլ Հորդերն, Ջեյմս Մեյսոն, Olivia Hussey?, Լիզեթ Էնթոնի, Ջուլիան Գլովեր, Ռոնալդ Պիկապ, Ջոն Ռիս-Դևիս, Ստյուարդ Ուիլսոն, George Innes?, David Robb?, Tony Haygarth?, Michael Gothard?, Philip Locke?, Kevin Stoney?, Dean Harris?, John Hallam?, Kenneth Gilbert?, Debbie Farrington?, Stewart Bevan?, Geoffrey Beevers?, John Forgeham?, Chloe Franks?, Robert Russell? և Derek Lyons? |
Պատմվածքի վայր | Անգլիայի թագավորություն |
Նկարահանման վայր | Pinewood Studios |
Կինոընկերություն | Կոլումբիա Փիքչերս |
Տևողություն | 142 րոպե |
«Այվենհո» (անգլ.՝ Ivanhoe), ֆիլմ, որը համարվում է Վալտեր Սքոթի «Այվենհո» վեպի ադապտացումներից մեկը։ Պրեմիերան տեղի է ունեցել 1982 թվականի փետրվարի 23-ին Միացյալ Նահանգներում։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը նկարահանվել է Վալտեր Սքոթի «Այվենհո» վեպի հիման վրա։ Այվենհոն հպարտ ասպետ է և Ռիչարդ I Առյուծասիրտի ընկերը, վերադառնում է Անգլիա երրորդ խաչակրաց արշավանքից։ Նա բացահայտում է, որ իր երկրում կառավարում են արքայազն Ջոնը և իր համախոհները։ Սյվենհոն ներքաշվում է Անգլիայի գահի համար ընթացող կռվի մեջ։
Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջեյմս Մեյսոն - Իսահակը Յորքից
- Էնտոնի Էնդրյուս - Ուիլֆրեդ Այվենհո
- Սեմ Նիլ - Բրիան դե Բուագիլբեր
- Մայքլ Խորդերն - Սեդրիկ
- Հասի Օլիվիա - Ռեբեկկա
- Էնտոնի Լիզետ - լեդի Ռովենա
- Ռոնալդ Փիկափ - արքայազն Ջոն
- Ջուլիան Գլովեր - Ռիչարդ արքա
- Ջորջ Ինես - Վամբա
- Ջոն Ռիս Դևիս - Ֆրոն-դե-Բյոֆ
- Դեյվիդ Ռոբ - Ռոբին Հուդ
- Ուիլսոն Ստյուարտ - Դե Բրասի
- Մայքլ Գոտարդ - Էտելստան
- Տոնի Հագարտ - հայրիկ Տուկ
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոմպոզիտոր Ալան Ֆերգյուսոնը 1982 թվականի Էմմիին է ստացել է «երաժշտական կոմպոզիցիաում նշանակալի ձեռքբերում» մրցանակը։
Տարբերությունը գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այվենհոն սիրահարված է լինում Ռեբեկկաին, այն ինչ վեպում, նա միայն նրա հանդեպ երախտագիտություն և ընկերական զգացմունքներ ունի։
- Բրիան դե Բուագիլբեր ավելի դրական կերպար է ներկայացված, քան վեպում։ Ֆիլմում Այվենհոի հետ դատական կռվի ժամանակ, երբ Այվենհոն դեռ չէր ապաքինվել, գիտակցաբար պարտվում է դատը, որպեսզի նա կարողանա փրկել Ռեբեկկաին (Բուալգիլբերի հաղթանակի դեպքում, աղջկան պետք է այրեին)։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմը բոլոր նկարահանումները տեղի են ունեցել Անգլիայում։ Հիմնական տեսարանները նկարահանվել են Նորտումբերլենդի Ալնվիկ ամրոցում, իսկ մնացած կադրերը Բուկինգհեմշիրի «Pinewood Studios»-ի տաղավարներում։
- Ֆիլմում, ինչպես և Վալտեր Սքոթի վեպում, Ռոբին Հուդը (Լոկսլի) հանդիսանում է Ռիչարդ Առյուծասիրտի (1157-1199) ժամանակակիցը։ Իրականում, գիտնականների կարծիքով, Ռոբին Հուդի իրական պատմական նմանակը համարվում է անտառապահ Սուրեյ Ադամ Հուդի որդին, 1317 թվականին Ռոբերտ Հուդը ինքնակամ լքում է զինվորական ծառայությունը, նա համարվում է Վեյկֆիլդի վարձակալ, 1322 թվականին մասնակցում է ապսամբությանը, ով ղեկավարում էր Լանկաստերի դուքսը, իսկ ավելի ուշ դառնում է Էդուարդ II թագավորի (1307-1327) անձնական սպասավորը[3]։ Այսպիսով, Լոկսլիի կյանքի տևողությունը չպետք է նշել մինչև 12-րդ դարի վերջ, այլ 14-րդ դարի առաջին հարյուրամյակ, քանի որ բոլոր զենք ու զրահը, և ֆիլմի պատմական միջավայրը համապատասխանում է այդ ժամանակաշրջանին։
- Դերասան Ջուլիան Գլովերը, ով խաղում էր Ռիչարդ արքայի դերը, նախկինում նույնպես խաղացել այդ նույն դերը «Բժիշկ Ով» հեռուստասերիալի «Խաչակրաց արշավանք» սերիայում։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այվենհո(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.imdb.com/title/tt0084157/releaseinfo?ref_=tt_ov_inf
- ↑ http://sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=20182&type=MOVIE&iv=Shows
- ↑ «Ճշմարտությունը Ռոբին Հուդի մասին»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-13-ին։ Վերցված է 2016-02-07
|
Կատեգորիաներ:
- Pinewood Studios-ում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Վալտեր Սքոթի վեպերի էկրանավորում
- Ֆիլմեր ասպետների մասին
- Պատմական ֆիլմեր 12-րդ դարի մասին
- Ֆիլմեր Ռոբին Հուդի մասին
- 1982 ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Բրիտանական ֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան հեռուստաֆիլմեր
- Վեպերի էկրանավորումներ
- Բրիտանական արկածային ֆիլմեր
- Բրիտանական մելոդրամա ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Միջնադարի թեմատիկ ֆիլմեր
- Բրիտանական պատմական ֆիլմեր
- Բրիտանական ռոմանտիկ ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր