Այսիմանգալիսո ջրա-ճահճային շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Այսիմանգալիսո ջրա-ճահճային շրջան
Տեղագրություն Կվազուլու-Նատալ, Հարավային Աֆրիկա
Ամենամոտիկ քաղաք Դուրբան, Հարավային Աֆրիկա
Տարածք 3,280 կմ2
Ղեկավարող
կազմակերպություն
Այսիմանգալիսոյի իշխանություն
Համաշխարհային
 ժառանգության օբյեկտ
ՅՈՒՆԵՍԿՕ Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 914
ռուս..անգլ..ֆր.

Այսիմանգալիսո ջրա-ճահճային շրջան, Իսիմանգալիսո ջրա-ճահճային շրջան (աֆրիկաանս՝ iSimangaliso-vleilandpark), ազգային պարկ ՀԱՀ արևելյան մասում Կվազուլու-Նատալ գավառում: Պարկը ընդգրկում է մի շարք բնական համալիրներ, որոնք մշտապես գտնվում են ափամերձ հոսանքների և փոթորիկների ազդեցության ներքո[1]: 2008 թվականին պարկը փոխեց անվանումը՝ Սենտ-Լուիսից դառնալով Այսիմանգալիսո (անգլ.՝ iSimangaliso Wetland Park)[2]:

Պարկի տարածքում տեղակայված են չորս ջրա-ճահճային գոտիներ 2137,32 կմ2 ընդհանուր մակերեսով, որոնք պահպանվում են Ռամսարի համաժողովով: 1999 թվականից պարկը մտնում է ՀԱՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ[1]:

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկար տիեզերքից

Պարկը գտնվում է ՀԱՀ արևելյան ափին: Այն սկսվում է Դուրբանից 160 կմ հյուսիսից և ձգվում 220 կմ, մինչև Մոզամբիկի սահմանը: Պարկի գոտու լայնությունը տատանվում է 1-ից մինչև 24 կմ, բացի այդ պարկում ընդգրկվում է ծովային գոտին, ափից 5 կմ լայնությամբ և 155 կմ երկարությամբ: Պարկի որոշ տարածքներում ծովի մակարդակից բարձրությունը հասնում է 170 մետրի[2]:

Պարկի տարածքը իրենից ներկայացնում է ափամերձ հարթավայր և մայրցամաքային շելֆ: Ափամերձ հարթավայրը գտնվում է պարկի հյուսիսային մասում, Մոզամբիկի հետ սահմանին և ընդգրկում է Աֆրիկայի ամենախոշոր էստուարային համակարգերից մեկը, որն առանձնանում է ծովից ավազաբլուրներով և ծածկված է բարձրադիր անտառներով: Ավազաբլուրներն առաջացել են շուրջ 25000 տարի առաջ: Ներկայումս ավազաբլուրներում հանդիպում են երկու տեսակի լճեր, էստուարային լճեր, որոնց շարքին են դասվում Այսիմանգալիսոն և Կոզին և քաղցրահամ ջրերով լճեր, որոնցից է Սիբային և մի շարք փոքր լճեր: Երկուսից չորս կիլոմետր լայնությամբ մայրցամաքային շելֆի գոտին ներառում է հարավային Աֆրիկայի միակ կորալային խութերը: Ստորջրյա խութերը գտնվում են 8-ից մինչև 35 մետր խորության վրա, նրանց միջով անցնում են յոթ ստորջրյա կանյոններ:

Աշխարհագրական տեսանկյունից պարկը դասվում է հարավաֆրիկյան անտառների և սավաննաների շարքին[2]:

Տարածքի պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևածագը Այսիմանգալիսոյում
Այսիմանգալիսո

Տարածքի պահպանությունը իրականացվում է 1897 թվականից, երբ Այսիմանգալիսո լճում հիմնադրվեց որսորդական արգելոց: Տարածքի հատուկ կարգավիճակը, ինչպես նաև պարկի մեջ հետագայում ընդգրկված հարակից տարածքները հաստատվել են 1935, 1956, 1974 և 1984 թվականների ակտերով ու կարգադրություններով: 1999 թվականին ստեղծվեց ազգային պարկը, որն իր անվանումը փոխեց 2008 թվականին[2]:

1986 թվականից սկսած պարկի տարբեր գոտիները դարձան ռամսարյան պահպանվող օբյեկտներ: Տոնգալենդի (անգլ.՝ Turtle beaches/Coral reefs of Tongaland) առաջին օբյեկտներից էին կրիաների լողափը և կորալային խութերը, 395,0 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով[3]: Նույն թվականին նրան միացավ Սենտ-Լուիսի համակարգը (անգլ.՝ St. Lucia System) 1555,0 կմ² մակերեսով[3]: 1991 թվականին համակարգը համալրվեց Կոզի Բեյի ծովածոցով (անգլ.՝ Kosi Bay) 109,8 կմ² մակերեսով և Սիբայի լճով (անգլ.՝ Lake Sibhayi) 77,5 կմ² մակերեսով[2][3]: 1990 թվականի հուլիսի 4-ից մինչև 1996 թվականի մարտի 11-ը Այսիմանգալիսո լճի համակարգը գտնվում էր Մոնրոյի ջրա-ճահճային համակարգի տարածքում և անհետացման վտանգի տակ:

1998 թվականի տվյալներով պարկը ներառում էր 13 հատուկ պահպանվող բնական տարածքներ[2]:

  • Այսիմանգալիսո պարկ (iSimangaliso Park) 125,45 կմ²
  • Սոդվանի պետական անտառ (Sodwana State Forest) 471,27 կմ²
  • Ֆոլս Բեյ պարկ (False Bay Park) 22,47 կմ²
  • Իստերն Շորս պետական անտառ (Eastern Shores State Forest) 128,73 կմ²
  • Սոդվանա Բեյ ազգային պարկ (Sodwana Bay National Park) 11,55 կմ²
  • Քեյփ Վիդալ պետական անտառ (Cape Vidal State Forest) 113,13 կմ²
  • Մաֆելեյնի բնական արգելոց (Maphelane Nature Reserve) 11,03 կմ²
  • Նյալազի պետական անտառ (Nyalazi State Forest) 13,67 կմ²
  • Այսիմանգալիսոյի որսորդական արգելոց (iSimangaliso Game Reserve) 368,26 կմ²
  • Կոսի-Բեյի ափամերձ անտառային արգելոց (Kosi Bay/Coastal Forest Reserve) 217,72 կմ²
  • Լեյք-Սիբայն ջրային արգելոց (Lake Sibhayi Freshwater Reserve) 72,18 կմ²
  • Այսիմանգալիսոյի ծովային արգելոց (iSimangaliso Marine Reserve) 442,80 կմ²
  • Մապուտալենդ ծովային պահպանվող գոտի (Maputaland Marine Protected Area) 397,40 կմ²

Հարավաֆրիկյան-մոզամբիկյան սահմանի հյուսիսային մասում պարկի տարածքին հարում է Պոնտա-դու-Օրու ծովային արգելոցային գոտին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «iSimangaliso Wetland Park» (անգլերեն)։ UNESCO։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-27-ին։ Վերցված է 2010-06-04 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «iSIMANGALISO WETLAND PARK» (անգլերեն)։ United Nations Enviroment Program։ Արխիվացված օրիգինալից-ից 2009-08-05-ին։ Վերցված է 2010-06-04 
  3. 3,0 3,1 3,2 «The Ramsar Sites Database» (անգլերեն)։ Ramsar Sites Information Service։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-27-ին։ Վերցված է 2010-06-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]