Այշա Աբդուլինա
Ծնվել է | հունիսի 22, 1916 |
---|---|
Ծննդավայր | Ալմաթի, Թուրքեստան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 26, 2019 (103 տարեկան) |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ղազախստան |
Պարգևներ |
Այշա Աբդուլինա (ղազ.՝ Айша Абдуллина, հունիսի 22, 1916, Ալմաթի, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 26, 2019), խորհրդային և ղազախական թատերական դերասանուհի, երգչուհի, Ղազախական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1942), Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1958)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1935 թվականին ավարտել է ղազախական դրամատիկական թատրոնին կից երկամյա թատերական ստուդիան։ Դերասանական ֆակուլտետը ավարտել է 1938 թվականին։
65 տարվա ընթացքում հանդես է գալիս Շիմքենտայի Շանինի անվան Հարավ-Ղազախական մարզային դրամատիկական թատրոնի բեմում, որտեղ խաղացել է ավելի քան 200 դեր, այդ թվում՝ ամենատարբեր ժանրերի պիեսներում տասնյակ գլխավոր դերեր։
Ղազախստանի թատրոնի պատմության մեջ առաջին դերասանուհին է, որը Դեզդեմոնին մարմնավորել է Շեքսպիրի «Օթելլո» ողբերգության մեջ։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին բազմաթիվ համերգներով հանդես է եկել մարտադաշտերում։
Իր 95-ամյա հոբելյանը դիմավորել է հարազատ թատրոնի բեմում։
Այշա Աբդուլինայի 100-ամյակին նվիրված հանդիսություն է տեղի ունեցել Ղազախստանի Ժումատ Շանինի անվան դրամայի մարզային ակադեմիական թատրոնում։
Կյանքից հեռացել է 2019 թվականի նոյեմբերի 26-ին[1][2].
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պատվո նշան» շքանշան
- Հայրենական պատերազմի շքանշան (1946)
- Պարասատ շքանշան (2007)[3]
- ԽՍՀՄ մեդալներ
- Ղազախստանի ԽՍՀ վաստակավոր արտիստ (1942)
- Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1958)
- Հարավ-ղազախստանյան մարզի պատվավոր քաղաքացի (2002)
- Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի պետական կրթաթոշակ՝ Ելբասի մշակույթի բնագավառում (2018)[4]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 103-летняя актриса театра, народная артистка Казахской ССР Айша Абдуллина ушла из жизни
- ↑ В возрасте 103 лет скончалась выдающаяся актриса театра и кино, народный артист Казахстана, лауреат ордена «Парасат» и «Знак Почёта», ветеран ВОВ Айша Абдуллина
- ↑ Глава государства вручил государственные награды РК большой группе казахстанцев за заслуги перед республикой - ПАРАГРАФ-WWW
- ↑ Назарбаев присудил государственные стипендии в области культуры Абдулина Айша - 1916 года рождения, народная артистка Казахской ССР, кавалер ордена «Парасат»
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Қазақстан Республикасында кімнің кім екені . Екі томдық анықтамалық. Алматы, 2011 жыл. ISBN 978-601-278-473-2
- Жоғарыға көтеріліңіз ↑ Жетісу. Энциклопедия. — Алматы: «Арыс» баспасы, 2004. — 712 бет. ISBN 9965-17-134-3
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հունիսի 22 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 26 մահեր
- 2019 մահեր
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Թատերական գործիչներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Պատվավոր քաղաքացիություն
- Ղազախ երգիչներ
- Խորհրդային դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով