Այլի Քեսքիթալո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Այլի Քեսքիթալո
Aili Keskitalo, moteshow, Trondheim, Tråante 2017. Foto Johanne Sundby (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Norwegian Sami Association?
Կրթություն՝ Կոպենհագենի բիզնես դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 29, 1968(1968-10-29)[1] (50 տարեկան)
Ծննդավայր Կյոտուկեյն, Ֆինմարք, Նուր-Նորգե, Նորվեգիա
Քաղաքացիություն Flag of Norway.svg Նորվեգիա

Այլի Քեսքիթալո (նորվ.՝ Aili Keskitalo հոկտեմբերի 29, 1968(1968-10-29)[1], Կյոտուկեյն, Ֆինմարք, Նուր-Նորգե, Նորվեգիա, նորվեգացի սաամ քաղաքական գործիչ, 2008 թվականից Նորվեգիայի սաամերի ասոցիացիայի ղեկավար, 2005-2007 թվականներին ինչպես նաև 2013 թվականի հոկտեմբերի 16-ից Նորվեգիայի Սաամերի ազգային ժողովի նախագահ[2]: Նրա մարենի լեզուն նորվեգերնն է, բայց նա ազատ խոսում է նաև հյուսիսային սամի լեզվով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեսքիթալոը ունի պետական ​​կառավարման մագիստրոսի կոչում, մագիստրոսական թեզը որտեղ նա համեմետում է բարձրագույն կրթությունը Նորվեգրայում և Գրելանդիայում այդ երկու երկրներում գործող երկու բարձրագույն ուսունականա հաստատությունների օրինակով: Մագիստրոզական իր թեզը նա պաշտպանել է 2005 թվականին Կոպենհագենի բիզնեսի դպրոցում [3]: 2005 թվականին Քեսքիթալոը դարձավ Նորվեգիայի Սաամերի ազգային ժողովի (հսսամ.՝ Sámediggi) երրորդ նախագահը փոխարինելով այդ պաշտոնում Սեվն-Ռոալյդ Նյուսին, դառնալով առաջին կինը, ով զբաղեցրերց այդ պաշտոնը: Սակայն 2007 թվականի սեպտեմբերին խորհրդարանի փոխնախագահ Յոհան Միկկելի հետ տարաձայնությունների պատճառով Այլի Քեսքիթալոը լքեց այդ պաշտոնը[4] (խորհրդարանի նոր նախագահ դարձավ Էգիլ Օլլին): 2003-2005 թվականներին ինչպես նար 2008-2013 թվականներին Քեսքիթալոը Նորվեգիայի սաամերի ասոցիացիայի նախագահն էր [5] }}: 2013 թվականի սեպտեմբերի 19-ին Քեսքիթալոն մասնակցել է Արկտիկայի տարածաշրջանի պատգամավորների մշտական կոմիտեի ամենամյա նիստին, որը անց է կացվել Մուրմանսկում: Նույն օրը երեկոյան նա ձերբակալվել է Դաշնային միգրացիոն ծառայություն աշխատակիցների կողմից: Դաշնային միգրացիոն ծառայության տեղական մասնաճյուղում նա հարցաքննվել է, որից հետո նա տուգանվել է վիզային ռեժիմի խախտման պատճառով, քանի որ դա եղել է Ռուսաստանի տարածքում է գտնվել զբոսաշրջային վիզայով, այլ ոչ թե բիզնես կամ պաշտոնական մուտքի արտոնագրեվ, ինչը պահանջվում է ռուսական օրենսդրությամբ: Նույն օրը նա ազատ է արձակվել[6][2]: Նորվեգիայի Սամի խորհրդարանի Ընտրություններում, որը տեղի է ունեցել 2013 թվականի աշնանը, իր նախընտրական ծրագրիհիմնական կետերից մեկը Սաամի խորհրդարանի Նորվեգիայի հանքարդյունաբերության վետոյի տրամադրման պահանջն էր: Նա ներկա իրավիճակը համարում էրչ սխալ, երբ նման նախագծերի վերաբերյալ Նորվեգիայի խորհրդարանը որոշումներ էր ընդունվում առանց հաշվի առնելու Սաամերի կարծիքը:  Ընդհանրապես, նրա կարծիքով, մինչև հանքային ռեսուրսների զարգացմանը զբաղվելը, «սամայի ժողովուրդը պետք է ստեղծի իր պայմանները սեփական կարիքների բավարարելու համար»[7][5] }}: 2013 թվականի հոկտեմբերի 16-ին Կարասոյում Սամայական խորհրդարանի նիստում նա ընտրվեց նոր նախագահ, փոխարինելով Էգիլ Օլլինին այս պաշտոնում: Նորվեգիայի Սամիի ասոցիացիայի (կազմակերպություն, որը նա ղեկավարում է) պատգամավորներից բացի, նրա օգտին են քվեարկել նաև Սաամի ազգային միությունը(նորվ.՝ Samenes Folkeforbund)[2]:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Torunn Pettersen, Jorunn Eikjok, Aili Keskitalo (2002): Vil de ikke — eller slipper de ikke til? En undersøkelse av den lave kvinnerepresentasjonen på Sametinget i Norge. Guovdageaidnu/Kautokeino, Sámi Instituhtta/Nordisk Samisk Institutt, Sámi allaskuvla/Samisk høgskole
  • Aili Keskitalo (2005): Høyere utdanningsinstitusjoner for urfolk i en moderniseringstid: en komparativ analyse av endringer i rammebetingelser for Sámi allaskuvla/Samisk høgskole og Ilisimatusarfik ved årtusenskiftet

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսին՝ Նիլս Յուրգեն (Nils Jørgen Nystøծնվ. 1963).
Երեխաներ՝ Anja Márjá (ծնվ. 1994), Elina Kati (ծնվ. 1997), Inga Ristin (ծնվ. 2008)[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 11 ting du ikke visste om sametingspresidenten
  2. 2,0 2,1 2,2 «Айли Кескитало снова возглавила Саамский парламент Норвегии и намерена сотрудничать с северными народами РФ»։ Сайт Информационного центра Finugor։ 2013-10-27։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-10-29-ին։ Վերցված է 2013-10-29 
  3. Keskitalo, Aili 2005: Høyere utdanningsinstitusjoner for urfolk — i en moderniseringstid : en komparativ analyse av endringer i rammebetingelser for Sámi allaskuvla/Samisk høgskole og Ilisimatusarfik ved årtusenskiftet.
  4. Aslaksen, Eilif. (25 сентября 2007)։ «Ingen hyggelig dag» (նորվեգերեն)։ NRK Sámi Radio։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-11-ին։ Վերցված է 2011-06-16 
  5. 5,0 5,1 5,2 Айли Кескитало: биография на сайте Саамского парламента(նորվ.)(Ստուգված է 16 Հունիսի 2011)
  6. «Депутата Саамского парламента Норвегии задержали в Мурманске»։ Сайт Информационного центра Finugor։ 2013-09-20։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-09-22-ին։ Վերցված է 2013-09-22 
  7. Jonas Karlsbakk. (2012-11-10)։ «Саамскому парламенту необходимо право вето»։ Интернет-агентство BarentsObserver.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-12-ին։ Վերցված է 2012-11-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]