Այի Արմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այի Արմա
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 28, 1939(1939-10-28) (84 տարեկան)
ԾննդավայրՍեկոնդի Տակորադի, Գանա
Քաղաքացիություն Գանա
ԿրթությունՀարվարդի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Աչիմոտա դպրոց, Կոլումբիայի համալսարանի Արվեստների դպրոց և Groton School?
ԵրկերThe Beautyful Ones Are Not Yet Born?
Մասնագիտությունգրող, վիպասան, թարգմանիչ, համալսարանի դասախոս, հրատարակիչ, սցենարիստ, խմբագիր, բանաստեղծ և ակնարկագիր
ԱշխատավայրNational University of Lesotho?, Ամհերստի քոլեջ, Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում[1] և Jeune Afrique?
 Ayi Kwei Armah Վիքիպահեստում

Այի Քվեի Արմա[2] (անգլ.՝ Ayi Kwei Armah, հոկտեմբերի 28, 1939(1939-10-28), Սեկոնդի Տակորադի, Գանա), գանացի գրող[3], գրել է անգլերենով։ Հայտնի է դարձել «Գեղեցիկները դեռ չեն ծնվել» գրքով[2]։ Մեծ ազդեցություն է ունեցել Աֆրիկայի անգլալեզու գրականության զարգացման վրա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման ծնվել է Գանայի Սեկոնդի-Տակորադի նավահանգստային քաղաքում՝ հայրական կողմից Գա թագավորական ընտանիքից սերող, ֆանտե-խոսող ծնողների ընտանիքում[4]։ Ուսանել է Աչիմոթի դպրոցում։ 1959 թվականին հեռացել է Գանայից՝ Մասաչուսեթս նահանգի Գրոուտոն դպրոց հաճախելու համար։ Այն ավարտելուց հետո ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ ուսումնասիրել է սոցիոլոգիա։

Ստեղծագործական ուղու սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ավարտելուց հետո տեղափոխվել է Ալժիրի ժողովրդավարական դեմոկրատական հանրապետություն և աշխատել այնտեղ Հեղափոխական Աֆրիկա ամսագրում՝ որպես թարգմանիչ։ 1964 թվականին Արման վերադարձել է Գանա, որտեղ աշխատել է Գանայի հեռուստատեսության համար որպես սցենարիստ, այնուհետև անգլերեն է դասավանդել Նավրոնգո դպրոցում։ Առաջին վեպում՝ «Գեղեցիկները դեռ չեն ծնվել» (The Beautiful Ones Are Not Yet Born, 1968), նա ստեղծել է անկախացած Գանայի սոցիալական կյանքի ընդհանրացնող պատկերը, վերհանել է երիտասարդ պետությունների զարգացման սուր խնդիրները։ «Բեկորներ» վեպում (the Fragments, 1970) պատկերված է զարգացող աֆրիկյան հասարակության երգիծական պատկերը։ «Ինչու՞ ենք մենք այդքան օրհնված» (Why Are We So Blest? 1972) վեպի գործողությունները տեղի են ունենում Կոնգերիա մտացածին երկրում՝ անկախության համար պայքարի շրջանում։ «Բուժարար» վեպի (The Healers, 1978) գործողությունները ծավալվում են 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ անգլիական գաղութարարները, փորձելով գրավել Ոսկե Ափ տարածքը, հանդիպել են հակահարվածի Անշանտի պետության կողմից։ Մարդիկ, ովքեր իրենց «բուժարար» են անվանում, աֆրիկացիներին կոչ են անում վերջ տալ ներքին վեճերին և համախմբվել օտար աշխատողներին դիմադրելու համար։ Նկատելի է պատմելու յուրատեսակ ձև. հեղինակը վարպետորեն օգտվում է գրիոտների՝ ժողովրդական հեքիաթասացների և պատմաբանների բանավոր գրական ավանդության հնարքներից՝ Աֆրիկյան մայրցամաքի անցյալը վերստեղծելու համար։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • African Socialism: Utopian or Scientific, 1967 (Présense Africaine 64)
  • The Beautiful Ones Are Not Yet Born, 1968 (Die Schönen sind noch nicht geboren)
  • The Offal Kind, 1969
  • Fragments, 1970 - Pirstaleita (Seppo Loponen)
  • Why Are We So Blest?, 1972 - Mistä meille tämä armo? (Seppo Loponen)
  • Two Thousand Seasons, 1973
  • The Healers, 1978
  • The Caliban Complex, 1985
  • The Festival Syndrome, 1985 )
  • Dakar Hieroglyphics, 1986
  • Doctor Kamikaze, 1989
  • Восход Осириса, 1995
  • Hieroglyphics for Babies, 2002
  • KTM: In the House of Life, 2002

Հրապարակումներ ռուսերենով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Целители. Роман. Пер. А.Сергеева — М: Прогресс. 1982, 328 с.
  • Осколки. Роман. Пер. А. Кистяковского, М. Лорие // Избранные произведения писателей Тропической Африки. — М: Прогресс (Библиотека избранных произведений писателей Азии и Африки), 1979. с. 5-184
  • Африканская легенда. Пер. И. Тогоевой. Амулет Яу Ману. Пер. В. Перехватова. Отбросы. Пер. В. Перехватова. Новеллы // Ганская новелла. — М: Известия (Библиотека журнала «Иностранная литература»). 1987, с. 9-41

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Goodreads — 2006.
  2. 2,0 2,1 Фролова Н. С. (2016). «АРМА». bigenc.ru (ռուսերեն). Большая российская энциклопедия - электронная версия. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  3. Gikandi, Simon (2003). Encyclopedia of African Literature. London: Taylor & Francis. էջեր 38–41. ISBN 978-1-134-58223-5. OCLC 1062304793. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. Liukkonen, Petri. «Ayi Kwei Armah». Books and Writers (kirjasto.sci.fi). Finland: Kuusankoski Public Library. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 10-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вавилов В. Н. Арма, Айи Квеи // Африка: Энцикл. справочник: В 2 т. М., 1986.
  • Robert Fraser, The Novels of Ayi Kwei Armah, Heinemann, 1980. 978-0435913014.
  • Garry Gillard, «Narrative situation and ideology in five novels of Ayi Kwei Armah» Արխիվացված 2020-07-19 Wayback Machine, Span: Journal of the South Pacific Association for Commonwealth Literature and Language Studies, Number 33, 1992.
  • Tommie L. Jackson, The Existential Fiction of Ayi Kwei Armah, Albert Camus, and Jean-Paul Sartre, University Press of America, 1996, 978-0761803768.
  • Leif Lorentzon, An African Focus — A Study of Ayi Kwei Armah’s Narrative Africanization, Stockholm: Almqvist & Wiksell, 1998, 978-9122017684.
  • Ode Ogede, Ayi Kwei Armah, Radical Iconoclast: Pitting Imaginary Worlds Against the Actual, Ohio University Press, 2000, 978-0821413524
  • Derek Wright (ed.), Critical Perspective on Ayi Kwei Armah, Lynne Rienner Publishers, 1992, 978-0894106415.
  • Derek Wright, Ayi Kwei Armah’s Africa: The Sources of His Fiction, Hans Zell Publishers, 1989, 978-0905450957.
  • Liu Zhang, «Looking for Ayi Kwei Armah», The Complete Review, Volume II, Issue 3, August 2001.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այի Արմա» հոդվածին։