Սեկոնդի Տակորադի
Սեկոնդի Տակորադի | |
---|---|
![]() | |
Տեսակ | մեծ քաղաք |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Sekondi Takoradi? |
ԲԾՄ | 10 մետր |
![]() |
Սեկոնդի Տակորադի[1] (անգլ.՝ Sekondi-Takoradi, sĕkˈəndē-täkôräˈdē[2]), քաղաք Գանայում, երկքաղաք, բաղկացած է Սեկոնդի[3][4][5] (Sekondi) և Տակորադի[4] (Takoradi) քաղաքներից, Գվինեական ծոցի ափին, Արևմտյան շրջանի վարչական կենտրոնն է[1]։ 2010 թվականին քաղաքն ուներ ավելի քան 539 հազար բնակիչ այն դարձնելով Գանայի մեծությամբ երրորդ քաղաքը՝ մայրաքաղաք Աքրայից և Կումասի քաղաքից հետո[6]։ Ներկայումս Սեկոնդի-Տակորադին խոշոր ծովային նավահանգիստ է, որի բեռնաշրջանառությունը տարեկան կազմում է ավելի քան 4 միլիոն տոննա: Այն սպասարկում է Տակորադի օդանավակայանը, և երկաթուղային ցանցով միացված է Կումասիին և Ակրային: Քաղաքում զարգացել են փայտամշակման, թղթի և սննդի արդյունաբերությունները, կան տեքստիլ և ծխախոտի արտադրությունների գործարաններ, ավտոմեքենաների և մեքենաների նորոգման գործարաններ[7]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 1650 թվականը Աֆրիկայի արևմտյան ափին հայտնվել են երկու ձկնորսական բնակավայրեր, որոնց «Տակորադի» և «Սեկոնդի» անունները պրուսական վաճառականների Տակկարարի և Սեկունդիսա անունների աղավաղված ձևերն են: 17-րդ դարի երկրորդ կեսին այստեղ կառուցվել է երկու ամրացում՝ հոլանդական Օրանժ[8] (Fort Orange, Գանա, 1644 թվական) և անգլիական Սեկոնդի (Fort Sekondi, 1682 թվական) ամրոցները։ Այդ ժամանակ Տակորադիի մոտակայքում կար նաև հոլանդական Վիտսեն ամրոցը (Fort Witsen, 1659 թվական)[9]:
Սեկոնդին քաղաք է դարձել նախքան 1894 թվականը, այն դեպքում, երբ Տակորադին միայն 1926 թվականին է քաղաք դարձել, իսկ 1928 թվականին այնտեղ կառուցվել է նավահանգիստ, որը դարձել է Արևմտյան Աֆրիկայի առաջին արհեստական նավահանգիստը և մեծ ազդեցություն ունեցել տարածաշրջանի տնտեսական զարգացման վրա: Քաղաքների փաստացի միաձուլումը տեղի է ունեցել 1930-ակա թվականններին, և 1946 թվականի դեկտեմբերի 2-ին Սեկոնդի-Տակորադի քաղաքը կազմավորվել է որպես վարչական միավոր[9]:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեկոնդիի ծնելիության կտրուկ աճ է գրանցել XX դարի սկզբին, ինչը պայմանավորված է եղել նրանով, որ հենց այդտեղ, 1898 թվականին սկիզբ է առել երկաթուղու շինարարությունը: Սկզբում նրա բնակչության մեծ մասը եղել են տղամարդ շինարարներ․ 1901 թվականին 3469 տղամարդու դիմաց կար ընդամենը 626 կին: Արդյունքւոմ, 10 տարվա ընթացքում՝ 1911 թվականին, Սեկոնդիի բնակչության թիվը 4095-ից աճել է 9122 մարդու[10]։ Ստորև բերված գծապատկերը ցույց է տալիս միավորված Սեկոնդի-Տակորադի քաղաքի բնակչությունը սկսած 1931 թվականից։ Այդ ժամանակ նրա բնակչությունը կազմում էր 26,041 մարդ:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Гана / Виноградова Н. В., Ермоленко А. С. и др. // Восьмеричный путь — Германцы. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 366-373. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 6). — ISBN 5-85270-335-4.
- ↑ Sekondi-Takoradi // The Columbia Electronic Encyclopedia. — 6th ed. — Columbia University Press, 2012.
- ↑ Секонди // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — 459 с.
- ↑ 4,0 4,1 Государства Западной Африки // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 146—147. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
- ↑ Топокарты Генштаба
- ↑ Benna, Umar G., Garba, Shaibu Bala Population Growth and Rapid Urbanization in the Developing World. — IGI Global, 2016. — С. 87. — 358 с. — (Advances in Electronic Government, Digital Divide, and Regional Development). — ISBN 1522501886
- ↑ Гана. Справочник. — М: Издательская фирма «Восточная литература» РАН, 2001. — 200 с. — ISBN 5-02-018149-8
- ↑ «Fort Sekondi» (անգլերեն)։ 2020-05-31
- ↑ 9,0 9,1 Franklin Obeng-Odoom 4. Sekondi-Takoradi. The twin city and its history // Oiling the Urban Economy: Land, Labour, Capital, and the State in Sekondi-Takoradi, Ghana. — Routledge, 2014. — Т. 1. — 252 с. — (Routledge Studies in International Real Estate). — ISBN 1317682769
- ↑ David Anderson, Richard Rathbone Africa's Urban Past. — James Currey Publishers, 2000. — С. 224. — 310 с. — ISBN 0852557612