Ամրակազմ մեղու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամրակազմ մեղու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Անթոֆորիդներ
Տեսակ Ամրակազմ մեղու
Լատիներեն անվանում
Anthophora robusta


Ամրակազմ մեղու (լատին․՝ Anthophora robusta), անթոֆորիդների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15-17 մմ երկարությամբ խոշոր մեղու է։ Երեսկալը ծածկված է կարճ մոխրագույն, իսկ կուրծքը՝ դեղին մազիկներով։ Փորիկի 1–3–րդ տերգիտների ծայրերին կան լայն, սպիտակ մազիկներից կազմված շերտեր[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Աֆրիկայում, Առաջավոր Ասիայում, Արևելյան Եվրոպայում և Անդրկովկասում։ Հայաստանում հայտնի է Գեղարքունիքի (Սևան քաղաքի մոտ), Արագածոտնի (Արագած լեռան հարավային լանջեր՝ Ամբերդ ամրոցի փլատակների մոտ), Կոտայքի (Արզական գյուղի մոտ) և Սյունիքի (Մեղրի քաղաքի մոտ) մարզերից[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են լեռնատափաստաններում և ենթալպյան մարգագետիններում։ Միայնակ են և բազմակեր։ Թռիչքը դիտվում է հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ մեծ, կտրատված արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Հազվադեպ հայտնի են եզակի հայտնաբերումներ։

Վտանգման հիմնական գործոններն են գերարածեցմամբ և խոտհունձով պայմանավորված էկոհամակարգերի դեգրադացումը։

Պահպանվում է «Սևան» և «Արևիկ» ազգային պարկերում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.