Ամպուր, լեռնագագաթ ՀայաստանիԱրագածոտնի մարզում, Արագածի հարավարևելյան լանջին՝ Քարի լճից հարավ՝ Ամբերդ և Արքաշեն գետերի միջև։ Բարձրությունը՝ 3234 մ է։ Կազմված է օլիգոցեն-միոցենի հրաբխային ապարներից։ Պահպանվել են միջին պլեյստոցենի սառցապատման հետքեր։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է[1][2]։ Ունեցել ե նաև Ամբերդասար, Ամբերդ, Ամպիրտ, Ամպուր, Անբերդ, Համբերդ անվանումներ։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 10 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։