Ամոց Զահավի
Ամոց Զահավի אמוץ זהבי | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1928 Պետահ Տիկվա, Կենտրոնական մարզ, Իսրայել |
Մահացել է | մայիսի 12, 2017[1][2][3] (88 տարեկան) Թել Ավիվ, Իսրայել |
Քաղաքացիություն | Մանդատային Պաղեստին և Իսրայել |
Մասնագիտություն | կենդանաբան, թռչնաբան, համալսարանի դասախոս և կենսաբան |
Հաստատություն(ներ) | Թել Ավիվի համալսարան |
Գործունեության ոլորտ | Էվոլյուցիոն կենսաբանություն |
Ալմա մատեր | Թել Ավիվի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | եբրայերեն |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Avishag Zahavi? |
Amotz Zahavi Վիքիպահեստում |
Ամոց Զահավի (եբր.՝ אמוץ זהבי, օգոստոսի 14, 1928, Պետահ Տիկվա, Կենտրոնական մարզ, Իսրայել - մայիսի 12, 2017[1][2][3], Թել Ավիվ, Իսրայել), իսրայելցի կենսաբան, Թել Ավիվի համալսարանի կենդանաբանական ֆակուլտետի նախկին պրոֆեսոր, Իսրայելի շրջակա միջավայրի պաշտպանության միության հիմնադիրներից մեկը։ Զահավիի հիմնական հետազոտությունները վերաբերվում են կենդանական ազդանշանների ուսումնասիրությանը և նրանց ներազդեցությանը տեսակների հարմարվածության վրա[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զահավին ծնվել է 1928 թվականին Իսրայելի Պետախ֊Տիկվա քաղաքում։ 1941-1946 թվականներին հաճախել է Պարադես Հանայի ավագ դպրոց։ 1947 թվականին անդամակցել է սկաուտական շարժմանը։ 1948-1949 թվականներին ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում։ 1954 թվականին Զահավին ավարտել է Երուսաղեմի հրեական համալսարանը, ստացել է գիտությունների մագիստրոսի աստիճան կենդանաբանության բնագավառում։ Նրա ատենախոսության թեման էր «Հուլե լճի և ճահիճի թռչունները»։ Զահավին արժանանում է Բրիտանական խորհրդի կրթաթոշակին և 1955 թվականին ուսումը շարունակում է Օքսֆորդի համալսարանում։ 1956-1969 թվականներին նա հանդիսանում է Իսրայելի Շրջակա միջավայրի պաշտպանության միության գլխավոր քարտուղարը։ 1965-1984 թվականներին հիմնադրել և գլխավորել է բնության պահպանության և հետազոտությունների բաժինը Թել Ավիվի համալսարանում։ 1970 թվականին հետազոտությունները շարունակել է Օքսֆորդի համալսարանի Էդվարդ Գերյի դաշտային թռչնաբանության բաժնում։ Այստեղ նա առաջ է քաշել թռչունների խմբային կուտակումների որպես ինֆորմացիայի կենտրոնների մասին վարկածը։ 1970 թվականին ստանում ա գիտությունների դոկտորի աստիճանը Թել Ավիվի համալսարանում։ Դոկոտորականի թեման էր «Սպիտակ խաղտտնիկ ձմեռային վարքագիծը»։ 1971-1997 թվականներին աշխատում է Թել Ավիվի համալսարանի կենդանաբանության ամբիոնում։ 1975 թվականին Զահավին հրապարակում է իր ամենահայտնի հանդիկապի սկզբունքի մասին տեսությունը։ 1984-1987 թվականներին հանդիսանում է Թել Ավիվի համալսարանի կենդանաբաննության ամբիոնի վարիչ։ 1997 թվականին լքում է ամբիոնը և շարունակում է հետազոտական աշխատանքները թռչնաբանության ոլորտում։ 1998 թվականին նշանակվում է Հազեվայի դաշտային հետռազոտությունների կենտրոնի պատվավարոևր տնօրեն։ Շարունակում է դասավանդել Թել Ավիվ համալսարանում։
Գիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Զահավին աշխարհին հայտնի իր հանդիկապի սկզբունքի մասին տեսությամբ։ Այն առաջարկում է սեռային ընտրության այնպիսի մի մոդել, որը բացատրում էր բոլոր այն արտաքին, վարվելակերպային և համակարգային առաձնահատկությունները, որոնք հակասության մեջ են գտնվում Դարվինյան տեսության հետ և նվազեցնում են առանձին կենդանիների հարմարվածությունը բնական պայքարում[6]։
Իր «Զուգընկերի ընտրությունը – հանդիպակի ընտրությունը» հոդվածում Զահավին անդրադառնում է էվոլյուցիայի տեսանկյունից թանկարժեք սեռային հատկանիշներին և դրսևորումներին, մի երևույթի, որը տարածված է նաև մարդկային հասարակություններում։ Նման հատկանիշների շարքում են, օրինակ, սիրամարգի պոչը, կամ թանկարժեք իրերի ձեռքբերումը մարդկանց պարագայում։ Այդ հատկանիշները կենդանական պոպուլյացիաներում կատարում են սեռական գովազդի դեր։ Զահավին ցույց է տալիս, որ օրգանզիմի ռեսուրսների նման ոչ օպտիմալ օգտագործումը, որը նպատակ է հետապնդում գրավել զուգընկերոջ ուշադրությունը, կարող է օգտակար լինել և՛ ազդանաշանը ուղարկողի, և՛ այն ստացողի համար։ Ռեսուրսների վատնումը ցուցամոլական և անպետք հատականիշների վրա վկայում են այդ ռեսուրսների առկայության և տվյալ անհատի ֆիզիկական առողջության մասին։ Զահավին լրացնում Դարվինի կողմից առաջ քաշած սեռային ընտրության տեսությունը և բացատրում է, թե ինչում են էգերը նախընտրում ամենագունեղ և ամենաթակարժեք սեռային հատկանիժենր ունեցող արուներին։ Էվոլյուցիոն կենսաբանությունից զատ՝ հանդիկապի մասին տեսությունը կարևոր դեր է խաղում էվոլյուցիոն հոգեբանության, սոցիոլոգիայի, բժշկության և բնապահապանության ասպարեզներում։
Պարգևները[խմբագրել | խմբագրել կոդը]
1980 թվականին Իսրայելի շրջակա միջավայրի պաշտպանության միության և երկու այլ գործընկերների հետ համատեղ արժանացել է Իսրայելի շրջակա միջավայրի պաշտպանության միության մրցանակին, որը տրվում է պետության և հասարակության կողմից առանձնացված այն գործիչներին, որոնք անգնահատելի ավանդ են ունեցել շրջակա միջավայրի պաշտպանության գործում[7] ։
2011 թվականին Զահավին ստանում է Ֆիսենի միջազգային մրցանակը իր էվոլյուցիայի և սոցիալական հարաբերությունների ոլորտներում կատարված ուսումնասիրությանների համար[8]։
2016 թվականին Զահավին ստանում է Իսրայելի բնապահպանական գիտությունների միության կյանքի նվաճման մրցանակը[9]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամոց Զահավին ամուսնացած է կենսաբան Ավիշաղ Զահավիի հետ, ով նաև նրա բազմաթիվ գիտական հրապարակումների համահեղինակն է[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://twitter.com/ReshetBet/status/863314358306320384
- ↑ 2,0 2,1 2,2 http://news.walla.co.il/item/3064283
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.haaretz.co.il/opinions/zafrir/2016-06-15/ty-article/.premium/0000017f-dc46-db5a-a57f-dc6ed0300000
- ↑ Պրոֆեսոր Ամոց Զահավի, Թել Ավիվի համալսարան
- ↑ «Ամոց Զահավին, մարդ ով կարողացել է բացատրել էվոլյուցիայի շռալյությունը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Իսրայելի շրջակա միջավայրի պաշտպանության միության մրցանակին դափնեկիրները, 1980 թվական (եբրայերեն)
- ↑ «/ Ֆիսենի միջազգային մրցանակի դափնեկիրները». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Կյանքի նվաճում մրցանակը հանձնվել է պրոֆեսոր Ամոց Զահավիին
- ↑ «Հանդիկապի սկզբունքը. Դարվինյան խճանկարի անհայտ տարրը», Ջոֆրի Միլլեր, էջ 2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամոց Զահավի» հոդվածին։ |
- Օգոստոսի 14 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Մայիսի 12 մահեր
- 2017 մահեր
- Թել Ավիվ քաղաքում մահացածներ
- Թել Ավիվի համալսարանի շրջանավարտներ
- Իսրայելի պետական մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Իսրայելցի կենսաբաններ
- Թռչնաբաններ
- Կենդանաբաններ
- Պրոֆեսորներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Երուսաղեմի հրեական համալսարանի շրջանավարտներ