Ամոթի պահարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալլացո Չեզի Գադի՝ այստեղ է հայտնաբերվել «Ամոթի պահարան» (1994)

Այսպես կոչված Ամոթի պահարան (իտալ.՝ Armadio della vergogna), կնքված պահարան, որը 1960-1994 թվականներին պահվել է Հռոմի Չեզի հրապարակում, զինվորական դատախազության գլխավոր շենքում, վանդակապատ դռան հետևում։ Այդ պահարանում 1960 թվականին Իտալիայի այդ ժամանակվա ռազմական դատախազ Էնրիկո Սանտարոսեի որոշմամբ «ժամանակավորապես արխիվացվել են» նացիստների ռազմական հանցագործությունների 2274 դեպքերի հետաքննությունների վերաբերյալ նյութերով թղթապանակներ։ 1966 թվականին 1300 հետաքննությունների նյութերը փոխանցվել են իտալական պետական դատախազությանը, իսկ 20 այլ նյութեր` Գերմանիայի հետաքննական օրգաններին։ 695, ենթադրաբար` ամենակարևոր գործերի համար «արխիվացման» ժամկետը ձգվել է 34 տարի։ Այդ փաստաթղթերը բացվել են միայն 1994 թվականին։

1998 թվականին, ըստ Իտալիայի ռազմական դատարանի խորհրդի որոշման, հետաքննությունների ավարտից հետո գործերի թաքցնելը հակաօրինական է ճանաչվել[1][2][3]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականի մայիսի 6-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը դարձել է ՆԱՏՕ-յի անդամ։ 1955 թվականի նոյեմբերի 12-ին սկսվել է բունդեսվերի ձևավորումը։

1956 թվականին Իտալիայի արտաքին գործերի նախարար Գաէտանո Մարտինոյի և պաշտպանության նախարար Պաոլո Տավիանիի նամակագրության մեջ եզրակացվել է, որ գերմանական վերմախտի նախկին զինծառայողների դեմ սկսված գործընթացը կարող է բարդացնել ԳԴՀ-ի իրավիճակը, որը ՆԱՏՕ-յի հետ ինտեգրման ընթացքում էր։

Բացահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի պետական ռազմական դատախազ Անտոնինո Ինտելիսանոն (իտալ.՝ Antonio Intelisano), որը պատասխանատու էր Հռոմի շրջանի համար և չէր պատկանում համապետական իշխանություններին, պատահաբար բացահայտել է այդ գործերը` 1994 թվականին ՍՍ-ական սպա Էրիխ Պրիբկեի գործը քննելիս։ Երբ նա պետական գլխավոր դատախազության միջոցով փաստաթղթեր է պահանջել, արդարադատության ծառայության պաշտոնյան բացել է փակ պահարանն ու այնտեղ հայտնաբերել գործերի դեղնած թղթապանակները։ Չիրազեկելով հանրությանը` նա այդ փաստաթղթերն ուղարկել է տեղական դատախազություններ։ Հռոմի պետական ռազմական դատախազությունը, որտեղ աշխատում էր Ինտելիսանոն, ստացել է 129 գործ, 214 գործ ուղարկվել է Սպեցիա և 108 գործ` Վերոնա։

Գործընթացներ 1994 թվականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թեոդոր Զևեկեի դեմ գործընթացը Թուրինում` ըստ Լորետոյի հրապարակում զանգվածային գնդակահարության փաստի։
  • Ֆրիդրիխ Էնգելի դեմ գործընթաց Թուրինում` ըստ Տուրչինի շրջադարձի զանգվածային սպանությունների և Լիգուրիայում կատարված այլ գազանությունների փաստի։ 1944 թվականի մայիսի 19-ին զինվորական խաղատանն սպանվել են վերմախտի հինգ զինվորականներ։ Որպես հատուցում Էնգելը հրամայել է գնդակահարել Մարասիի 59 բանտարկյալների։
  • Միխաէլ Զայֆերտի դեմ գործընթաց Վերոնայում` Բոլցանո ճամբարում կատարված սպանությունների համար։
  • Զինվորական տրիբունալի գործընթացներ Լա Սպեցիայում` ՍՍ-ական զորքերի տասնյակ անդամների դեմ` ըստ ապենինյան Մարձաբոտո համայնքի մասսայական սպանությունների փաստի Էմիլիա Ռոմանիայում, Բոլոնիայի մոտ։
  • Զինվորական տրիբունալի գործընթացներ Լա Սպեցիայում, ՍՍ-ական զորքերի տասնյակ անդամների դեմ` ըստ Լուկայի մոտ, Ալպերում տոսկանյան Սանտ'Աննա դի Ստացցեմա լեռնային գյուղի զանգվածային սպանությունների փաստի, որտեղ 1944 թվականի ամռանն սպանվել է ավելի քան 500 բնակիչ։
Այս դատավճիռը, սակայն, որևէ նշանակություն չի ունեցել Գերմանիայի համար, այսպիսով, դատապարտվածներից ոչ մեկը որևէ պատիժ չի կրել։ Իտալական դատարանի որոշման ի կատար ածման համար անհրաժեշտ է գերմանական դատարանի որոշումը, որն անհավանական է թվում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Schrank der Schande» Արխիվացված 2014-04-08 Wayback Machine, Carla Giacomozzi, Guido Salvini (գերմ.)
  2. «Schrank der Schande Արխիվացված 2009-08-17 Wayback Machine» (pdf), Georg Bönisch, Carsten Holm, Hans-Jürgen Schlamp, Der Spiegel 17/2001 (23 апреля 2001), с. 56-58. Den Autoren des Spiegelbeitrags lag eine interne Untersuchung der italienischen Militärjustizbehörden vor. (գերմ.)
  3. Der Schrank im Palazzo Cesi — Späte Prozesswelle gegen ehemalige deutsche Soldaten in Italien Արխիվացված 2009-08-17 Wayback Machine Wolfgang Most (գերմ.)
  4. http://www.broschuere.resistenza.de/material/broschuere_santanna_web.pdf Արխիվացված 2018-10-30 Wayback Machine Das Massaker von Sant’Anna di Stazzema am 12. August 1944. Materialiensammlung 1 für eine bundesweite Kampagne zur Anklageerhebung in Deutschland S. 26

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]