Ամինե Կակաբավե
Ամինե Կակաբավե | |
---|---|
Ծնվել է | 1970[1] |
Ծննդավայր | Սեկկեզ, Քուրդիստանի նահանգ, Իրան |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Ստոկհոլմի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ռիկսդագի անդամ, Ռիկսդագի անդամ, Ռիկսդագի անդամ, Ռիկսդագի անդամ, Ռիկսդագի անդամ և Ռիկսդագի անդամ |
Amineh Kakabaveh Վիքիպահեստում |
Ամինե Կակաբավե (շվեդ.՝ Amineh Kakabaveh, 1970[1], Սեկկեզ, Քուրդիստանի նահանգ, Իրան), շվեդ ձախակողմյան քաղաքական գործիչ, Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամինե Կակաբավեն ծնվել է Իրանում՝ քրդական ընտանիքում, սակայն 19 տարեկանում լքել է հայրենիքը և տեղափոխվել Շվեդիա[2]։
Կակաբավեն Ստոկհոլմի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի մագիստրոս է։
2006 թվականին շվեդական «Focus» ամսագիրն Ամինե Կակաբավեին շնորհել է «Շվեդիայի տարի» դափնին։ Պարգևը նրան շնորհվել է համարձակության, ուշադրություն գրավելու և ինտեգրման քաղաքականության հարցերը քննարկելու և կանանց իրավունքների համար նրա պայքարի համար[3]։
2008 թվականից ի վեր՝ խրոնիկական հոգնածության համախտանիշի պատճառով մանդատը հանձնած Պեռնիլա Ցետրեուսի՝ խորհրդարանից հեռանալուց հետո, Ամինե Կակաբավեն դարձել է Շվեդիայի Ձախ կուսակցությունից Ստոկհոլմի ընտրատարածքի Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր։
2017 թվականին Ամինե Կակաբավեն եղել է շվեդական մարդասիրական «Humanisterna» կազմակերպության վարչության անդամ։ Այն մարդասիրական և էթիկայի միջազգային միություն է։ 2017 թվականին տված հարցազրույցներից մեկում Կակաբավեն քննադատել է կրոնով պայմանավորված հագուստների, այդ թվում՝ ֆատայի, հիջաբի, նիկաբի և բուրկայի կրումը՝ դա համարելով հարկադրանքի ձևերից մեկը[3]։
2019 թվականի օգոստոսի 28-ին Շվեդիայի Ձախ կուսակցության գործադիր կոմիտեն Ամինե Կակաբավային առաջարկել է դուրս գալ խորհրդարանական աշխատանքից[4]։
Ամինե Կակաբավեն դուրս է եկել Շվեդիայի Ձախ կուսակցության կազմից և դարձել խորհրդարանի անկուսակցական անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամինե Կակաբավե» հոդվածին։ |
|