Ամերիկացին Հռոմում
Ամերիկացին Հռոմում իտալ.՝ Un americano a Roma | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն[1] |
Թվական | 1954 |
Լեզու | իտալերեն |
Ռեժիսոր | Ստենո[1] |
Պրոդյուսեր | Կարլո Պոնտի և Դինո դե Լաուրենտիս |
Սցենարի հեղինակ | Սանդրո Կոնտինենցա, Լուչիո Ֆուլչի, Էտտորե Սկոլա, Ալբերտո Սորդի և Ստենո |
Դերակատարներ | Ալբերտո Սորդի[2], Մարիա Պիա Կասիլիո[2], Giulio Calì?[2], Անիտա Դուրանտե[2], Vincenzo Talarico?[2], Կառլո Մացարելլա[2], Rocco D'Assunta?[2], Ուրսուլա Անդրես[2], Պինա Գալինի[2], Ամալյա Պելեգրինի[2], Կարլո Դելլե Պիանե[2], Գալեացցո Բենտի[2], Լեոպոլդո Տրիեստե[2], Տեկլա Սկարանո[2], Marcello Giorda?[2], Լուչիո Ֆուլչի[3], Charles Fernley Fawcett?[3], Ջիանի Բաղինո[3], Միկելե Ռիկարդինի[3] և Ughetto Bertucci?[3] |
Օպերատոր | Կարլո Մոնտուորի |
Երաժշտություն | Անջելո Ֆրանչեսկո Լավանյինո |
Պատմվածքի վայր | Հռոմ |
Տևողություն | 85 րոպե |
![]() |
«Ամերիկացին Հռոմում» (իտալ.՝ Un americano a Roma), 1954 թվականին թողարկված իտալական արտադրության կատակերգական ժանրի ֆիլմ, որը ներկայացնում է ամերիկյան երգիծանքը։ Գլխավոր դերում հանդես եկող երիտասարդ իտալացի Նանդո Մարիկոնին մարմնավորում է Ալբերտո Սորդին, որը գայթակղված է ամերիկյան ամեն ինչով և երազում է գնալ Միացյալ Նահանգներ, որի ընթացքում հայտնվում է անհարմար իրավիճակներում։
Նման ձևաչափով Սորդին հայտնվել էր նաև Ստենոյի նախորդ՝ «Մի օր դատարանում» ֆիլմում, բայց այնտեղ խաղում է երկրորդական դեր։ Ֆիլմում խաղացած այս դերը շվեյցարացի դերասանուհի Ուրսուլի Անդրեսի համար դարձել է դեբյուտային[4]։ Ֆիլմը դարձել է առաջին դասական իտալական կինոկատակերգությունը։ Բեյսբոլի գլխարկով Նանդոյի կերպարը դարձավ Ալբերտո Սորդիի ճանաչված կերպարներից մեկը[5]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ հռոմեացի Նանդո Մորիկոն իրեն համարում է ամերիկացի և երազում է տեղափոխվել Կանզաս Սիթի։ Նա հագնում է ջինս և կրում բեյսբոլի գլխարկ, նայում է վեստերններ՝ փորձելով ընդօրինակել դրանց հերոսներին, իր խոսքում անընդհատ օգտագործում է անգլերեն արտահայտություններ (որոնցից շատերը անգլերեն չեն և դրանք ստեղծել է հենց ինքը Նանդոն), ցանկանում է ուտել միայն ամերիկյան սնունդ՝ եգիպտացորենի փաթիլներ սոուսով (բայց զզվանքը թույլ չի տալիս շարունակել ու նա սկսում է ուտել մոր պատրաստած և իրա շատ սիրելի սպագետին)։ Նանդոն փորձում է դերասանական կարիերա ստեղծել և թատրոնում հանդես է գալիս Սանտի Բեյլոր բեմական անվամբ, որը համընկնում է իտալացի դերասան Ջին Քելլիի կերպարի հետ, բայց նրա ներկայացումները վերածվում են ձախորդության և պատճառ դառնում աշխատանքից հեռանալու համար։
Հուսահատության պահին Նանդոն բարձրանում է Կոլիզեումի վրա և խոստանում ինքնասպան լինել, եթե իրեն չօգնեն հասնել Միացյալ Նահանգներ։ Մինչև հերոսը ժամեր է ծախսում հուշարձանի գագաթին, հետադարձ կապով ցուցադրվում է նրա անցած դժբախտությունները։ Վերջապես, Կոլիզեում ժամանում է Ամերիկայի դեսպանը, որը Նանդոյին խոստանում է կատարել իր պահանջները։ Բայց երբ հերոսը ներքև է իջնում, դեսպանը հարձակվում է նրա վրա, քանի որ մեկ շաբաթ առաջ նա դժբախտ պատահար էր ունեցել Նանդոյի պատճառով, որը իրեն զգում էր ամերիկյան շերիֆ և գործողությունների կարգավորող։ Իր երազանքների Կանզասի փոխարեն հերոսը հայտնվում է հիվանդի անկողնում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալբերտո Սորդի՝ Նանդո Մորիկոնի
- Մարիա-Պիա Կազիլիո՝ Էլվիրա, Նանդոյի դուստրը
- Ջուլիո Կալի՝ Նանդոյի հայրը
- Անիտա Դուրանտե՝ Նանդոյի մայրը
- Ուրսուլա Անդրես՝ Աստրիդ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0046705/
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 http://www.cinematografo.it/cinedatabase/film/un-americano-a-roma/11517/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Lisanti,Tom; Paul, Louis. Film Fatales: Women in Espionage Films and Television, 1962-1973. — McFarland, 2002. — P. 36. — ISBN 978-0786411948
- ↑ Fullwood, Natalie. Directory of World Cinema: Italy / Bayman, Louis.. — Intellect Ltd, 2011. — P. 112-113. — ISBN 978-1841504001
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկացին Հռոմում» հոդվածին։ |
|