Ամերիկանո (սուրճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկանո
Ծագման երկիր Իտալիա
ԲաղադրամասերԷսպրեսո և խմելու ջուր
 Caffè Americano Վիքիպահեստում

Ամերիկանո (իտալ.՝ Caffè Americano, ամերիկյան սուրճ), սուրճի պատրաստման մի մեթոդ, որը բաղկացած է որոշակի քանակությամբ տաք ջրի և էսպրեսոյի համատեղումից։

Ծագում  [խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալերեն «caffè Americano» տերմինը նշանակում է «ամերիկյան սուրճ»։ Տարածված, բայց չհաստատված կարծիք կա, որ այդ անունը ծագել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Իտալիայում ամերիկացի զինվորները խառնում էին էսպրեսոն տաք ջրի հետ, որպեսզի դառնա այնպիսի սուրճ, որին իրենք սովոր էին[1]։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկանոյի սխեմատիկ կազմը

Ամերիկանոն պատրաստվում է էսպրեսոյի մեկ կամ երկու բաժիններից, որի մեջ ավելացվում է 30-ից 470 մլ տաք ջուր։ Պատրաստման ընթացքում տաք ջուրը կարելի է վերցնել ինչպես էսպրեսո մեքենայից[2], այնպես էլ առանձին թեյնիկից կամ ջեռուցիչից։

Սրճային Լոնգ բլեքը (англ. Long Black) ըմպելիքը բաղադրությամբ նման է ամերիկանոյին, սակայն տարբերվում է բաղադրամասերի ավելացման հերթականությամբ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրճ ամերիկանո
  • Սառը (սառցե) ամերիկանո սուրճը պատրաստվում է սառը, ոչ թե տաք ջուր ավելացնելով
  • Ռեդ այ (անգլ.՝ Red eye, որը հայտնի է նաև որպես «Կանադիանո») սուրճը պատրաստվում է ամերիկանոյի պես, սակայն ջրի փոխարեն օգտագործվում է սուրճի ֆիլտրով սուրճ։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վատթարացումից հետո հումորով առաջարկել է «վերանվանել» սուրճի ոճը «Ռուսիանո»։ Առաջարկը, չնայած հումորով, իրականացվել է մոսկովյան սրճարաններից մեկում[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]