Ամերիկանո (սուրճ)
Ամերիկանո | |
---|---|
Ծագման երկիր | Իտալիա |
Բաղադրամասեր | Էսպրեսո և խմելու ջուր |
Caffè Americano Վիքիպահեստում |
Ամերիկանո (իտալ.՝ Caffè Americano, ամերիկյան սուրճ), սուրճի պատրաստման մի մեթոդ, որը բաղկացած է որոշակի քանակությամբ տաք ջրի և էսպրեսոյի համատեղումից։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալերեն «caffè Americano» տերմինը նշանակում է «ամերիկյան սուրճ»։ Տարածված, բայց չհաստատված կարծիք կա, որ այդ անունը ծագել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Իտալիայում ամերիկացի զինվորները խառնում էին էսպրեսոն տաք ջրի հետ, որպեսզի դառնա այնպիսի սուրճ, որին իրենք սովոր էին[1]։
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկանոն պատրաստվում է էսպրեսոյի մեկ կամ երկու բաժիններից, որի մեջ ավելացվում է 30-ից 470 մլ տաք ջուր։ Պատրաստման ընթացքում տաք ջուրը կարելի է վերցնել ինչպես էսպրեսո մեքենայից[2], այնպես էլ առանձին թեյնիկից կամ ջեռուցիչից։
Սրճային Լոնգ բլեքը (англ. Long Black) ըմպելիքը բաղադրությամբ նման է ամերիկանոյին, սակայն տարբերվում է բաղադրամասերի ավելացման հերթականությամբ։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սառը (սառցե) ամերիկանո սուրճը պատրաստվում է սառը, ոչ թե տաք ջուր ավելացնելով
- Ռեդ այ (անգլ.՝ Red eye, որը հայտնի է նաև որպես «Կանադիանո») սուրճը պատրաստվում է ամերիկանոյի պես, սակայն ջրի փոխարեն օգտագործվում է սուրճի ֆիլտրով սուրճ։
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վատթարացումից հետո հումորով առաջարկել է «վերանվանել» սուրճի ոճը «Ռուսիանո»։ Առաջարկը, չնայած հումորով, իրականացվել է մոսկովյան սրճարաններից մեկում[3]։