Ամեն ինչից հետո
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Ժանր | դրամա և վեպի էկրանավորում |
Թվական | 2023, սեպտեմբերի 14, 2023[2] և 2024[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Քասթիլ Լենդոն |
Սցենարի հեղինակ | Քասթիլ Լենդոն |
Դերակատարներ | Cora Kirk? և Հիրո Ֆայնս Թիֆին |
Օպերատոր | Joshua Reiss? |
Երաժշտություն | Ջորջ Կալլիս |
«Ամեն ինչից հետո» (անգլ.՝ After Everything), ամերիկյան մելոդրամա ժանրի ֆիլմ, որն ստեղծվել է Աննա Թոդդի հանրաճանաչ «Հետո» վիպաշարի հիման վրա։ Ֆիլմը հանդիսանում է «Հետո» ֆիլմաշարի հինգերորդ և վերջին մասը, չորրորդ՝ «Երկար երջանկությունից հետո» ֆիլմի շարունակությունն է։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2023 թվականի սեպտեմբերի 13-ին։
Քննադատները հիմնականում անտեսել են ֆիլմի թողարկումը, սակայն առկա գրախոսականները հիմնականում բացասական են եղել[4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարդինը խոսում է իր ծնողների հետ և փորձում է մոռանալ Թեսային, երբ անցնում է իր հաջորդ գիրքը գրելուն[5]։
Հարդինը տանջվում է, որ Թեսան ցանկանում է առաջ շարժվել և իր կողքին չլինել, մինչդեռ Հարդինը ցանկանում է նրա հետ լինել։ Թեսան Հարդինին ասում է առաջ շարժվել։ Հետո Հարդինը մեկնում է Լիսաբոն (Պորտուգալիա), որպեսզի խնդրի Նատալիին ներել իրեն այն ամենի համար, ինչ նա արել է իրեն նախկինում։ Երբ նա դեմ առ դեմ հայտնվում է Նատալիի հետ ցանկանում է, որ Հարդինը հեռանա։ Հետագայում Հարդինը հանդիպում է Սեբաստիանին (Նատալիի ընկերոջը), որն ատում է Հարդինին։ Այս դեպքերից հետո Հարդինի ու Թեսայի միասին լինելու հարցը մնում է առեղծված։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիրո Ֆայնս Թիֆին - Հարդին Սքոթ
- Ջոզեֆին Լենգֆորդ - Թեսա Յանգ
- Լուիզ Լոմբարդ - Թրիշ Դենիելս
- Սթիվեն Մոյեր - Քրիստիան Վենս
- Միմի Քին - Նատալի
- Բենջամին Մասկոլո - Սեբաստիան
- Կորա Քըրք - Ֆրեյա
- Ռոզա Էսկոդա - Քեթ
- Ջեսիկա Ուեբեր - Մեդի
- Էլլա Մարտին - Նաոմի
- Ռոբ Էստես - Քեն Սքոթ
- Արիել Քեբել - Քիմբերլի Վենս
- Միրա Սորվինո - Քերոլ Յանգ
- Ֆրենսիս Թերներ - Կարեն Սքոթ
- Չանս Պերդոմո - Լենդոն
- Կիանա Մադեյրա - Նորա
- Կարտեր Ջենկինս - Ռոբերտ
- Անտոն Կոտտաս - Սմիթ
- Այա Իվանովա - Էմերի
- Բրայան Փիթ (պրոդյուսեր) - Պորտուգալիայի սրճարանի այցելուներից մեկը (էպիզոդիկ դեր)
- Նիյի Ակին - երիտասարդ Մարկ, Հարդինի ընկերը
- Հարիսոն Օստերֆիլդ - երիտասարդ Ջեյմս, Հարդինի ընկերը
Արտադրություն և թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գոյությունը գաղտնի է պահվել մինչև «Երկար երջանկությունից հետո» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որտեղ դերասան Ֆայնս-Թիֆինը հայտարարել է, որ իրենք նոր են ավարտել հինգերորդ ֆիլմի նկարահանումները և անվանումը նշանակվել է «Ամեն ինչից հետո»[6]։ Գլխավոր դերասանները շեշտել են, որ նրանք կատարելու են Թես Յանգի և Հարդին Սքոթի դերերը[7][8][9][10]։
Ֆիլմը նկարահանվել է Պորտուգալիայում 2022 թվականին, ինչպես նաև ցուցադրվել են կադրեր, որոնք նկարահանվել են ռեժիսոր Քասթիլ Լենդոնի կողմից 2020 թվականին Բուլղարիայում՝ «Հետո» ֆիլմաշարի երրորդ և չորրորդ ֆիլմերի նկարահանումների ժամանակ։ Պրոդյուսեր Ջենիֆեր Գիբգոտը 2023 թվականին հայտնել է, որ ռեժիսոր Քասթիլ Լենդոնը և ֆիլմի դերասաններ Ջոզեֆին Լենգֆորդը և Հիրո Ֆայնս Թիֆինy մասնակցել են հինգերորդ ֆիլմի սցենարական աշխատանքներին։
ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է սահմանափակ թողարկումով 2023 թվականի սեպտեմբերի 13-ին Voltage Pictures-ի կողմից[11][12][13]։ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է ըստ պահանջի տարբերակով, իսկ 2023 թվականի հոկտեմբերի 6-ին այն հասանելի է դարձել Prime Video-ում[14]։
Շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի ապրիլին Լենդոնը հայտարարել է, որ ֆիլմաշարի փրիքվելը և գլխավոր հերոսների երեխաների մասին սփին-օֆֆ շարունակությունը գտնվում են մշակման փուլում[15]։ Սակայն Voltage Pictures-ի դիստրիբյուտորը 2023 թվականին հայտարարել է, որ ֆիլմը լինելու է ֆիլմաշարի եզրափակիչ մասը[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://economictimes.indiatimes.com/news/international/us/after-everything-the-final-chapter-check-out-release-date-cast-streaming-platform-and-more/articleshow/106459721.cms?from=mdr
- ↑ Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.) — NMHH.
- ↑ https://screenrant.com/after-everything-based-book-movie-series/
- ↑ M, Val (2023 թ․ հոկտեմբերի 6). «After 5: After Everything (2023) Movie Review – A forced conclusion to the toxic relationship of a young couple» (անգլերեն).
- ↑ Sandwell, Ian (2023 թ․ սեպտեմբերի 13). «Everything you need to know about the fifth After movie». Digital Spy (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Карпенко, Алиса (2022 թ․ օգոստոսի 25). «Хиро Файнс-Тиффин и Джозефина Лэнгфорд появятся в пятой части фильма «После»». theGirl. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ El-Mahmoud, Sarah (2022 թ․ օգոստոսի 25). «Hero Fiennes Tiffin Announces He's Already Filmed A Surprise After Sequel, And Fans Are Confused». CinemaBlend. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Campano, Leah (2022 թ․ օգոստոսի 25). «Everything You Need to Know About "After Everything," the Fifth "After" Film: Hessa's Story Continues». Seventeen. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Fuentes, Tamara (2022 թ․ օգոստոսի 25). «Everything We Know About 'After Everything,' the Fifth Movie in the 'After' Franchise». Cosmopolitan. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Romanchick, Shane (2022 թ․ օգոստոսի 25). «The 'After' Saga Continues as Hero Fiennes Tiffin Confirms Fifth Movie 'After Everything'». Collider. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Domestic Release Schedule – September 2023». Box Office Mojo (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «After Everything (2023)». The Numbers (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ @aftermovie (May 1, 2023). «The final installment of the After series is near 🖤 Watch the #AfterEverything trailer and see it in theaters in the US and select countries starting September 13» (Թվիթ). Վերցված է 2023-09-29-ին – via Թվիթթեր.
- ↑ Smith, Katie Louise (2023 թ․ սեպտեմբերի 25). «When does After Everything come out on Netflix? Here's the streaming release dates». PopBuzz (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2021 թ․ ապրիլի 19). «'After' Franchise Expands with Prequel & Sequel; Castille Landon Set as Director & Writer». Deadline Hollywood (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «After Everything (After 5)» (անգլերեն). Voltage Pictures. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
|