Ամելիա Պելաես
Ամելիա Պելաես | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1896[1][2][3] |
Ծննդավայր | Yaguajay, Սանկտի Սպիրիտուս, Կուբա |
Վախճանվել է | ապրիլի 8, 1968[4][5][2] (72 տարեկան) |
Մահվան վայր | Հավանա, Կուբա |
Քաղաքացիություն | Կուբա |
Կրթություն | Գրան–Շոմիե ակադեմիա և Սան Ալեխանդրոյի գեղարվեստի ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի և գծանկարիչ |
Amelia Peláez Վիքիպահեստում |
Ամելիա Պելաես դել Կասալ (իսպ.՝ Amelia Peláez del Casal, հունվարի 5, 1896[1][2][3], Yaguajay, Սանկտի Սպիրիտուս, Կուբա - ապրիլի 8, 1968[4][5][2], Հավանա, Կուբա), կուբացի նկարչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Հավանա, սովորել Գեղարվեստի ազգային դպրոցում, Լեոպոլդո Ռոմանյաչի ղեկավարությամբ։ 1924 թվականին առաջին անգամ ցուցադրում է իր աշխատանքները կոլեկտիվ ցուցահանդեսում։ 1927-1934 թվականներին բնակվել է Փարիզում, հաճախել է Գրանդ Շոմեր ակադեմիա, Գեղարվեստի բարձրագույն դպրոց և Լուվրի դպրոց։ 1931-1934 թվականներին սովորել է Ալեքսանդրա Էկստերի մոտ։
Վերադառնալով Կուբա՝ մտերմանում է Լեսամա Լիմայի շրջապատի հետ, հրատարակվում է նրա կողմից ղեկավարվող ամսագրերում, ներառյալ Orígenes-ը։ 1950 թվականին բացում է սեփական արվեստանոցը Սան-Անտոնիո-դե-լոս- Բանոսում, զբաղվում է կերամիկայով և որմնանկարչությամբ։ Նրա կողմից նկարազարդվել է Հավանայի Հիլթոն հյուրանոցի ճակատային մասը[6]։
Ակտիվություն և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդգրկված է եղել Կուբայի նկարիչների և քանդակագործների միության հիմնադիրների (1949) և Կուբայի գրողների և նկարիչների միության (1961) կազմի մեջ։ Մասնակցել է Սան Պաուլոյի (1951, 1957) և Վենետիկյան (1952) բիենալիեներին։ Ազգային մրցանակների և պարգևների դափնեկիր է, ինչպես նաև արժանացել է «Երեսուն տարի արվեստում» (1968) շքանշանի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Blanc G. V. Peláez (del Casal), Amelia // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T066066
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Amelia Peláez. Vida y Obra
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Peláez, A. (1991). Amelia Peláez, exposición retrospectiva 1924-1967: óleos, témperas, dibujos y cerámica. Caracas, Fundación Museo de Bellas Artes.
- Pintores Cubanos, Editors Vicente Baez, Virilio Pinera, Calvert Casey, and Anton Arrufat; Ediciones Revolucion, Havana, Cuba 1962.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամելիա Պելաես» հոդվածին։ |
|