Ամելիա Բլումեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամելիա Բլումեր
AmeliaBloomer-sig.png
Ծնվել է մայիսի 27, 1818(1818-05-27)[1][2][3]
Ծննդավայր Homer, Քորտլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել է դեկտեմբերի 30, 1894(1894-12-30)[1][2][3] (76 տարեկանում)
Մահվան վայր Council Bluffs, Այովա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Երկեր The Lily[4]
Մասնագիտություն ֆեմինիստ, լրագրող և սուֆրաժիստ
Պարգևներ և
մրցանակներ
Կանանց փառքի ազգային սրահ[5] և Iowa Women's Hall of Fame
Amelia Bloomer Վիքիպահեստում

Ամելիա Ջենքս Բլումեր (անգլ.՝ Amelia Jenks Bloomer, մայիսի 27, 1818(1818-05-27)[1][2][3], Homer, Քորտլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 30, 1894(1894-12-30)[1][2][3], Council Bluffs, Այովա, ԱՄՆ), ամերիկացի հասարակական գործիչ, ֆեմինիզմի առաջին հիմնադիրներից, կանանց իրավունքների պաշտպան, գրող, լրագրողուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է աղքատ ընտանիքում, կրթություն ստանալուց հետո, 17 տարեկանում զբաղվել է դասուսուցչությամբ, աշխատել է տնային դաստիարակչուհի:

1840 թվականին ամուսնացել է փաստաբան Դեկստեր Բլումերի հետ (Dexter Bloomer), ով դրդել է նրան հոդվածներ գրել իր նյու-յորքյան «Seneca Falls County Courier» թերթի համար:

1848 թվականին նա գլխավորել է իր իսկ ստեղծած կանանց միությունը՝ «Ladies Temperance Society» և դարձել Սենեկա Ֆոլզում կայացած կանանց իրավունքների առաջին համագումարի մասնակից:

1849 թվականին սկսել է քարոզել իր հայացքները իր ստեղծած հրատարակչությունում՝ «The Lily», կանանց համար առաջին թերթում, որը լույս էր տեսնում երկու շաբաթը մեկ (1849—1953): Թերթը, որի հիմնական կոչը ընթերցողներին չափավորությունն էր, ժամանակի ընթացքում սկսեց նեռարել սոցիալական թեմաների ավելի ընդարձակ շրջան՝ սթափությունից մինչև կանանց իրավունքների չափավորություն: Շուտով հրատարակությունը հայտնի դարձավ և հրատարակված տպաքանակը գերազանցեց 4 000 օրինակը:

1853 թվականից Բլումերը դարձել էր կանանց ընտրության իրավունքների համար ակտիվ և կրակոտ պայքարող: 1871-1873 թվականներից Այովայում Կանանց ընտրության իրավունքների ասոցացիայի նախագահն էր (Iowa Woman Suffrage Association):

Նրա ըմբռնողությամբ կանանց իրավունքների համար իրական պայքարը ոչ միայն երկրի նախագահի ընտրության իրավունքին հասնելն էր, այլև հարմարավետ հագուստ կրելու իրավունքը: Նա պնդում էր, որ յուրաքանչյուր կին իրավունք ունի կրել այն հագուստը, որը նա հավանում է և հարմար է, թույլատվություն չհարցնելով տղամարդկանցից:

1851 թվականին Լոնդոնում Համաշխարհային արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ բառացի շփոթեցրել է հանրությանը, ովքեր հավաքվել էին լսելու նրա հերթական ելույթը: Ամելյա Բլումերը ամերիկացի հայտնի սուֆրաժիստկա էր, կանացի ֆեմինիստական ամսագրի խմբագիր, լեռնագնաց, ով պայքարում էր կանանց ընտրության իրավունքի համար, հանրության առաջ է հայտնվել կարճ և բավականին լայն շրջազգեստով համադրած տաբատի հետ: Առաջին ցնցումից հետո հանրությունը ծաղրանքով է ընդունել, այդ ժամանակների համար անընդունելի հանդերձանքը: Սակայն գտնվեցին նաև մարդիկ, ովքեր աջակցեցին խիզախ Ամելիային:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամելի Բլումերի անունը ընդգրկվել է կանանց փառքի ազգային սրահում և Այովա նահանգի կանանց փառքի սրահում:
  • 2002 թվականից Ամերիկայի գրադարանային ինստիտունը հրապարակում է Ամելի Բլումերի նախագծի ամենամյա ցանկը՝ երիտասարդ ընթերցողների համար նախատեսված հրապարակված ֆեմինիստական բովանդակությամբ գրքեր[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]