Ամբարային և բրնձի երկարակնճիթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբարային և բրնձի երկարակնճիթներ
Ամբարային և բրնձի երկարակնճիթներ
Ամբարային և բրնձի երկարակնճիթներ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Dryophthoridae
Ցեղ Sitophilus
Տեսակ Ամբարային և բրնձի երկարակնճիթներ (S. granarius)
Միջազգային անվանում
Sitophilus granarius

Ամբարային և բրնձի երկարակնճիթներ, երկարակնճիթների ընտանիքի բզեզներ։ Հացահատիկի և հացահատիկ-մթերքների վտանգավոր վնասատուներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են ամենուրեք (հյուսիսային մարզերում, մշտապես ապրում են միայն տաքացվող շինություններում)։ Վնասում են բզեզները (հացահատիկում կրծելով առաջացնում են փոսիկներ) և թրթուրները (բազմանալով հացահատիկի մեջ՝ ուտում են այն ներսից)։ Ամբարային երկարակնճիթ (Sitophilus granarius) բզեզի երկարությունը՝ 2,3–3,5 մմ, փայլուն, մուգ շագանակագույն կամ սև գույնի է։ Թրթուրի երկարությունը՝ մինչև 3 մմ, գույնը՝ դեղնասպիտակ, գլուխը՝ շագանակագույն, ոտքեր չունի։ Երկարակնճիթի զարգացման ամենաբարենպաստ պայմաններնեն. 25–27օ C օդի ջերմաստիճանը, 93% օդի հարաբերական խոնավությունը, 15-17% հացահատիկի խոնավությունը։ Չոր հացահատիկում պատսպարված բզեզները սատկում են ցածր ջերմաստիճանի (0 °C-ից ցածր) ազդեցությունից։ Բրնձի երկարակնճիթ (Sitophilus oryzae) բզեզի երկարությունը 2–2,8 մմ է, գույնը՝ շագանակագույն (առանց փայլի), թևատակերի վրա՝ կարմրավուն երկուական բիծ։ Թրթուրի երկարությունը՝ 2,5–3 մմ, դեղնասպիտակավուն է, ոտքեր չունի։ Զարգացման ամենաբարենպաստ պայմաններն են. 27–29 °C օդի ջերմաստիճանը (անբարենպաստը՝ 0 °C), 80–90% օդի հարաբերական խոնավությունը (անբարենպաստը՝ 50%), 17% հացահատիկի խոնավությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբարային և բրնձի երկարակնճիթներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբարային և բրնձի երկարակնճիթներ» հոդվածին։