Ամասի Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ամասիյ Մարտիրոսյանից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտիրոսյան (այլ կիրառումներ)
Ամասի Մարտիրոսյան
Ամասի Մարտիրոսյան (ռեժիսոր).jpg
Ծնվել էապրիլի 18, 1897
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 21, 1971
Մահվան վայրԵրևան, ՀԽՍՀ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ազգությունհայ
Մասնագիտությունռեժիսոր
դերասան
սցենարիստ
Ակտիվ շրջան1925 - 1963
Ամուսին(ներ)Ելենա Մուսինյանց
Երեխա(ներ)Ռուբեն Մարտիրոսյան
Կարեն Մարտիրոսյան
Պարգևներ և մրցանակներ«Պատվո նշան» շքանշան, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
IMDbID 0554219

Ամասի Պետրոսի Մարտիրոսյան (ապրիլի 18, 1897, Երևան, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 21, 1971, Երևան, ՀԽՍՀ), հայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամասի Մարտիրոսյանը ծնվել է 1897 թվականին Երևանում։ 1916 թվականին ավարտել է Առևտրական ուսումնարանը։ 1918-1920 թվականներին մասնակցել է քաղաքացիական պատերազմին[1]: 1922 թվականից նկարահանվել է Թբիլիսիի կինոստուդիայում, այնուհետև աշխատել է Երևան կինոստուդիայում որպես դերասան և ռեժիսորի օգնական։ 1924 թվականին ավարտել է Վրաստանի «Պետկինոարդին» կից ստուդիան։ 1930 թվականից աշխատել է որպես Հայֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր, նկարահանել է շուրջ 15 վավերագրական ֆիլմ։ Աշխատել է ֆիլմերի՝ հայերեն լեզվով կրկնօրինակման վրա[2]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Դեր
1963 Կրակ Որոտյան
1959 Նրա երևակայությունը հայր
1958 Առաջին սիրո երգը պահակ
1938 Զանգեզուր դաշնակցական սպա
1931 Կիկոս քաղաքի պարետ
1930 Սև թևի տակ Մինաս
1929 Հաշիմ
1928 Հինգն էլ խնձորին կարմիրբանակային
1927 Խասփուշ մոլլա
1926 Նամուս Սմբատ
1926 Զարե Զուրբա

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1959 01-99
1955 Հասցեատիրոջ որոնումները
1941 Հրդեհն անտառում
1940 Քաջ Նազար
1934 Գիքոր
1933 Սարդարապատի ջրանցքը
1933 Հայաստանն այսօր
1932 Մեքսիկական դիպլոմատներ
1932 Քրդեր-Եզդիներ
1930 Սև թևի տակ
1930 Կիմը հերթապահ
1930 Միշտ պատրաստ
1929 Կոլխոզային գարուն
1929 Հրետանային դպրոց

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1940 Քաջ Նազար
1939 Սևանի ձկնորսները
1934 Գիքոր
1930 Կիմը հերթապահ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]