Ամանորն Ուկրաինայում
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/56/Happy_New_Year_Kyiv_2012.jpg/290px-Happy_New_Year_Kyiv_2012.jpg)
Ամանորն Ուկրաինայում, երկրի պետական տոներից մեկն է։ Այն նշվում է ամեն տարի հունվարի մեկին։ Տոները սկսվում են դեկտեմբերի 31-ի գիշերը և շարունակվում են մինչև հունվարի 1-ը ըստ գրիգորյան տոմարի: Վերջին հարյուրամյակում այս ավանդույթը փոփոխությունների չի ենթարկվել։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուկրաինական հողերը, որոնք մտել են Լիտվական մեծ իշխանության, իսկ ավելի ուշ Ռեչ Պոսպոլիտայի կազմի մեջ, 1362 թվականից Նոր տարվա սկիզբ համարվել է հունվարի 1-ը, իսկ թվականությունը՝ «Քրիստոսի ծնունդից սկսած»։ Այս համակարգը հանդիպում է այդ ժամանակների գրավոր հիշատակարաններում[1]։ Ռուսական կայսրության կազմի մեջ եղած շրջանում հունվարի 1-ը որպես Նոր տարի նշելու տոն հաստատել է Պետրոս I-ը: Այդ օրենքը տարածում գտավ նաև Փոքր Ռուսիայի մեծ տարածքներում (ժամանակակից Ուկրաինա) 1700 թվականից[2]։ XVIII-XIX դարերում Ամանորի նախատոնակը փոքրռուսիական հողերում կոչվում էր «շռայլ երեկո»։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c7/Trutovsky_Kolyadki.jpg/220px-Trutovsky_Kolyadki.jpg)
Այդ ժամանակ երեխաները գնում էին տնետուն, իրենց հետ վերցնելով մեծ ծղոտե տիկնիկ։ Շնորհավորում էին տանտերերին, ինչպես նաև երգում ծիսական ինքնատիպ երգեր՝ «շչեդռովկաներ» կամ «կոլյադաներ»։ Դրան տանտերերը պատասխանում էին երեխաներին և հյուրերին նվերներ տալով, որն իրենից ներկայացնում էր խմորից կենդանակերպ ու թռչնակերպ թխվածքներ[3]։ Այս ժամանակաշրջանում ուկրաինական պատմության մեջ ամենակարևոր տոնը մնում էր բոլոր ուղղափառների, այդ թվում և Ռուսական կայսրության՝ Սուրբ ծնունդը։ XIX դարում արևելյան սլավոնների ֆոլկլյորում Ձմեռ պապի կերպարի հետ հանդես եկավ նաև Ձյունանուշը։
Խորհրդային շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1930—1947 թվականներին Նոր տարին ԽՍՀՄ-ում, ինչպես նաև Խորհրդային Ուկրաինայում փաստացիորեն պետական տոների ցուցակի մեջ մտած չէր։ Խորհրդային գաղափարախոսության տարածմանը զուգընթաց Սուրբ ծնունդը հետին պլան մղվեց և առաջնությունը տրվեց միայն Նոր տարուն։ Ժամանակակից Ուկրաինայի ամանորի տոնակատարությունները իրենց այսօրվա տեսքը ստացել են հենց այդ ժամանակաշրջանում։ Ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Մերձբալթյան երկրներում գոյություն ունեն Ամանորը նշելու ուրույն եղանակներ։
Իմաստավորում և աշխարհագրական տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին շրջանում իրականացված վիճակագրական հարցումների արդյունքում ուկրաինացիների 65 % Ամանորը համարում են իմաստալից տոներից։ Սակայն տոնի նշանակությունը նույնը չէ ուկրաինական էթնոլեզվական տարբեր խմբերում։ Ռուսախոս բնակչության տարածման շրջանում, որը երկրի հյուսիսարևելյան շրջանն է, տոնը համարվում է ամենակարևորը ըստ հարցվածների 78 %-ի։ Իսկ երկրի արևմտյան շրջաններում՝ ուկրաինախոս տարածքներում գլխավոր տոնը համարվում է Սուրբ ծնունդը (72 %)[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Иванов Е. История праздников Нового года и Рождества
- ↑ Новый год в Украине. Новогодние традиции, Украина. Празднование Нового года в Украине
- ↑ КАК ПРАЗДНУЮТ НОВЫЙ ГОД В РАЗНЫХ СТРАНАХ
- ↑ Портал Христианских Ресурсов JCP.net.ua — Жители западной Украины больше любят Рождество, а восточной — Новый год