Ամանդա Ռիգետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամանդա Ռիգետի
Amanda Righetti at Camp Conival.jpg
Ծնվել էապրիլի 4, 1983(1983-04-04) (36 տարեկան)
ԾննդավայրSt. George, Յուտա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Jordan Alan?
amandarighetti.com

Ամանդա Ռիգետի (անգլ.՝ Amanda Righetti-Alan, ապրիլի 4, 1983(1983-04-04), St. George, Յուտա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և կինոպրոդյուսեր։ «Հարց» (2008) ֆիլմում խաղացած անծանոթուհու դերի համար «Լավագույն դերասանուհի» անվանակարգում New York International Independent Film and Video Festival (2009) մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանդա Ռիգետին ծնվել է Յուտայի Սենտ-Ջորջ քաղաքում, մեծացել` Լաս Վեգասում[1][2]։ Նա ընտանիքի 8 երեխաներից ամենափոքրն է[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա տեղափոխվել է Լոս Անջելես դերասանուհի դառնալու համար[2]։ Սկզբում Ռիգետին զբաղվել է հեռուստատեսային գովազդների և կարճամետրաժների պրոդյուսերությամբ, ինքն էլ նկարահանվել է գովազդում և խաղացել էպիզոդիկ դերեր հեռուստասերիալներում[2]։

2003 թվականին դեր է ստացել «Տանից լավ տեղ չկա» հեռուստասերիալի փորձնական դրվագում, որը այդպես էլ էկրան չբարձրացավ, բայց Ռիգետիին հնարավորություն ստացավ հայտնվել Fox հեռուստաընկերության պրոդյուսերների տեսադաշտում։ Ռիգետին երկրորդական դեր է ստացել «Միայնակ սրտեր» հանրահայտ երիտասարդական հեռուստասերիալում[2], որում նա նկարահանվել է 2003-2005 թվականներին։ Գլխավոր դերեր է խաղացել «Հյուսիսային ափ» հեռուստասերիալում[3] և «Վերամիավորում» դրամատիկ ֆիլմում։ Երկու հեռուստասերիալների ցուցադրումն էլ դադարեցվել է առաջին եթերաշրջանից հետո[2]։

2007 թվականին Ռիգետին խաղացել է կանացի գլխավոր դեր «Վերադարձ գիշերային ուրվականների տուն» սարսափ ֆիլմում, որը չի ցուցադրվել կինոթատրոններում, այլ միանգամից թողարկվել է DVD տարբերակով։ Սարսափ ֆիլմերի դերասանուհու կարիերան Ռիգետին շարունակել է 2009 թվականի «Ուրբաթ, 13» ֆիլմով, որը 1980 թվականի ֆիլմի վերամշակումն է[3]։ Ֆիլմը, որում Ամանդան խաղացել է գլխավոր դեր, հաջողված էր, սակայն ստացել է բացասական արձագանք քննադատների կողմից։

2008-2014 թվականներին Ամանդա Ռիգետին CBS հեռուստաալիքի «Մենտալիստը» դետեկտիվ հեռուստասերիալի առաջատար դերասանուհիներից մեկն էր[3] և խաղում էր Գրեյս Վան Պելդի՝ Հետախուզությունների կալիֆորնիական բյուրոյի գործակալի դերը[2]։ Հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանի նկարահանումները համընկել են նրա հղիության հետ, սակայն դա չի ազդել նրա հերոսուհու կերպարի վրա։ Հղիությունը թաքցնելու համար դերասանուհուն նկարահանել են միայն որոշակի դիրքերից։ Հետախուզություններիում կերպարի մասնակցությունը կրճատել են, իսկ ծննդաբերության ժամանակ հեռուստասերիալում նրան ուղարկել են համակարգչային դասընթացների[4][5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի ապրիլի 29-ից ամուսնացած է ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջորդան Ալանի հետ[6]։ Զույգն ունի որդի՝ Նոքս Էդիսոն Ալանը[7][8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2003–2005 Միայնակ սրտեր The O.C. Հեյլի Նիքոլ
2004–2005 Հյուսիսային ափ North Shore Թեսա Լյուիս
2005–2006 Վերամիավորում Reunion Ջենա Մորետի
2007 Վերադարձ գիշերային ուրվականների տուն Return to House on Haunted Hill Արիել Վոլֆ
2008 Մեծ անսպասելիություն Role Models Իզաբել
2008–2015 Մենտալիստը The Mentalist Գրեյս Վան Պելդ
2009 Ուրբաթ, 13 Friday the 13th Ուիթնի Միլլեր
2011 Կապիտան Ամերիկա․ Առաջին վրիժառուն Captain America: The First Avenger գործակալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «About»։ Amanda Righetti Official Website։ Վերցված է 2011-12-17 (չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Amanda Righetti: Grace Van Pelt»։ CBS.com: The Mentalist Cast։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-22-ին։ Վերցված է 2011-12-17 
  3. 3,0 3,1 3,2 Perry, Byron Players: Amanda Righetti(անգլ.) // Variety : magazine. — 2008. Архивировано из первоисточника 17 Դեկտեմբերի 2011.
  4. Ausiello, Michael; Roots, Kimberly The Mentalist's Amanda Righetti Expecting First Child – Is Van Pelt Preggers Too?(անգլ.) // TV Line : journal. — 2012.
  5. Porter Rick (2013-08-07)։ «'The Mentalist' Season 6: Amanda Righetti and Owain Yeoman set to leave»։ Zap2it.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-25-ին։ Վերցված է 2013-11-24 
  6. Riedel, Stefanie A Wedding at a Private Estate on Oahu (und) // Pacific Weddings. Архивировано из первоисточника 18 Հունվարի 2013.
  7. «Amanda Righetti Welcomes Son Knox Addison»։ People։ 2013-01-18։ Վերցված է 2003-01-18 
  8. Amanda Righetti Expecting First Child(անգլ.) // People : magazine. — Mark Allen Group, 2012.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]