Jump to content

Ամանդա Կուրտովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամանդա Կուրտովիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝խորվ.՝ Amanda Maria Kurtović
Բնօրինակ անունբուկմոլ՝ Amanda Kurtović
Մասնագիտացումհանդբոլիստ
Երկիր Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 25, 1991(1991-07-25) (35 տարեկան)
ԾննդավայրԿարլսկրունա, Շվեդիա
ԱկումբLarvik HK?
Հասակ՝175 սանտիմետր
Քաշ68 կգ[1]

Ամանդա Կուրտովիչ (նորվ.՝ Amanda Kurtović, հուլիսի 25, 1991(1991-07-25), Կարլսկրունա, Շվեդիա), խորվաթական ծագմամբ նորվեգացի հանդբոլիստ, 2012 թվականի օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի պատանեկան մրցաշարի չեմպիոն[2][3][4]։

Կարիերան հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկան մակարդակով Կուրտովիչը հաջողության հասել է 2009 թվականին՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն և ընդգրկվել է մրցաշարի խորհրդանշական ազգային հավաքականի կազմում։ Մեծահասակների թիմում Ամանդան ելույթ է ունեցել 2011 թվականի մարտի 26-ին։ Կուրտովիչի համար առաջին խոշոր մրցաշարը Բրազիլիայում կայացած Աշխարհի գավաթի առաջնությունն էր։ Ամանդան հարթակ է դուրս եկել մրցաշարի բոլոր հանդիպումներում` խփելով 20 գոլ[5]։ Եզրափակիչ հանդիպման ժամանակ Կուրտովիչը հարթակում անցկացրել է գրեթե 30 րոպե՝ իրականացնելով 5-ից 4 նետում[6], ինչի շնորհիվ Նորվեգիայի թիմը հաղթեց ֆրանսուհիներին 32:24 հաշվով և դարձավ աշխարհի չեմպիոն։

2012 թվականի ամռանը Ամանդան ընդգրկվել է Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելու Լոնդոնում անցկացվող 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերին։ Մրցաշարի ընթացքում նորվեգացի հանդբոլիստը հազվադեպ է հարթակ դուրս եկել։ 7 հանդիպումներում Կուրտովիչը վաստակել է ընդամենը 7 գոլ, կատարել 11 նետում։ Եզրափակչում Ամանդան հարթակում եղել է ընդամենը 13:48[7]։ Հանդիպման արդյունքում Նորվեգիայի հավաքականը հաղթել է Չեռնոգորիայի ազգային հավաքականին 26:23 հաշվով՝ այսպիսով պաշտպանելով 2008 թվականի չեմպիոնի տիտղոսը։

Հաջորդ անգամ միջազգային խոշոր մրցաշարում Ամանդան հայտնվել է միայն 2015 թվականին Դանիայում կայանալիք աշխարհի առաջնությունում։ Հավաքականի կազմում Կուրտովիչն անցկացրել է 61 խաղ, որտեղ խփել է 151 գոլ[8]։

Միջազգային պատվոգրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամառային օլիմպիական խաղեր։
    • Հաղթանակ։ 2012 թ.
    • Բրոնզե մեդալ։ 2016 թ.
  • Հանդբոլի կանանց աշխարհի առաջնություն։
    • Հաղթանակ։ 2011, 2015 թթ.
    • Արծաթե մեդալ։ 2017 թ.
  • Հանդբոլի կանանց Եվրոպայի առաջնություն
    • Հաղթանակ։ 2016 թ.
  • EHF Cup Winners' Cup
    • Հաղթանակ։ 2014 թ.
  • Եվրոպայի պատանեկան առաջնություն։
    • Հաղթանակ։ 2009 թ.

Անհատական պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մինչև 19 տարեկան աղջիկների հանդբոլի Եվրոպայի առաջնության All-Star Team Right Wing: 2009 թ.
  • Grundigligaen-ի All-Star Right Back: 2016/2017[9]
  • Grundigligaen-ի ամենաարժեքավոր խաղացողը։ 2016/2017 թթ.

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանդա Կուրտովիչը ծնվել է Շվեդիայում։ Մայրը շվեդ է, հայրը՝ Մարիկո Կուրտովիչը, խորվաթ, եղել է դստեր մարզիչը[10]։ Երբ Ամանդան վեց տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Սանեֆյորդ, քանի որ հայրը պայմանագիր է կնքել տեղական ակումբի հետ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ http://eurohandball.com/ec/cl/men/2010-11/player/530480/AmandaKurtovic
  2. ↑ «Landslagsprofiler – Amanda Kurtovic» (Norwegian). Norges Håndballforbund (www.handball.no). Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 1 2 Amanda Kurtović Արխիվացված 2016-10-11 Wayback Machine. nbcolympics.com
  4. ↑ EHF profile(չաշխատող հղում)
  5. ↑ Статистика сборной Норвегии
  6. ↑ Протокол финального матча
  7. ↑ Протокол финального матча
  8. ↑ Profiler Spillerne, trenere og støtteapparat Håndballjentene
  9. ↑ «Her er Årets...». Norwegian Handball Federation (Norwegian). Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. ↑ Arne Hole. «I kveld skal Amanda banke farens fødeland». Aftenposten (Norwegian).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամանդա Կուրտովիչ» հոդվածին։