Ամայի կղզում իջեցնելը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամայի կղզում իջեցված ծովահենը, հեղինակ՝ Հովարդ Փայլ .

Ամայի կղզում իջեցնելը կամ մարունինգ (անգլ.՝ Marooning), ինչ-որ մեկի դիտավորյալ իջեցնելն է հեռավոր տարածքում, օրինակ՝ ամայի կղզում։ Բառը գրավոր առաջին անգամ հայտնվել է 18-րդ դարի սկզբին[1] և առաջացել է անգլերեն՝ մարուն, փախած ստրուկ տերմինից, որն, իր հերթին, կարող է լինել իսպաներենի աղավաղում։ cimarrón, նշանակում է վայրենացած ընտանի կենդանի կամ ստրուկ[2]։

Անցած դարերում ամայի կղզում իջեցնելը պատժի տեսակ է եղել անձնակազմի անդամների համար կամ ապստամբության դեպքում՝ կապիտանի համար։ Մարդուն իջեցնում էին ամայի կղզում, երբեմն հենց ծանծաղուտում մակընթացության ժամանակ[3]։ Նրան մի քիչ ուտելիք էին տալիս, մեկ տարա ջուր և լիցքավորված ատրճանակ, որպեսզի ցանկության դեպքում ինքնասպան լինի[4]։ Դա սովորաբար ավարտվում էր ափ իջեցվածների մահով, բայց եղել են նաև գոյատևման դեպքեր, օրինակ՝ Ուիլյամ Գրինուեյը և նրան հավատարիմ մի քանի մարդիկ, կամ ծովահենական նավի նավապետ Էդվարդ Ինգլենդը։

Մարունինգի հիմնական կիրառողները 17-րդ և 18-րդ դարերի ծովահեններն էին, այնքանով, որ նրանց հաճախ անվանում են «մարուներներ»։ Կապիտաններ Բարթոլոմեո Ռոբերթսի և Ջոն Ֆիլիպսի ծովահենական օրենսգրքում մարունիզմը նշված է որպես պատիժ՝ ընկերներին խաբելու կամ այլ հանցագործությունների համար[5]։ Այս պատժի համար մեղմասություն էր «կղզու կառավարիչ դառնալ» արտահայտությունը։

18-րդ դարի վերջին։ Ամերիկայի հարավում «մարունինգ» բառը ստացել է լրացուցիչ հումորային իմաստ, որը նշանակել է մի քանի օրվա երկար խնջույք (ըստ Օքսֆորդի անգլերեն բառարանի)[6]։

1714 թվականին Ուտրեխտի խաղաղության արդյունքում Սոմբրերո կղզին անցել է բրիտանացիներին։ 1807 թվականի դեկտեմբերի 13-ին Ռեկրուտ նավիի կապիտան Ուորվիք Լեյքը այնտեղ իջեցրել է հավաքագրված նավաստի Ռոբերտ Ջեֆերիին։ Ինչպես պարզվել է հետագայում, Ջեֆրին ողջ է մնացել։ Նրան փրկել է անցնող ամերիկյան «Ադամս» շխունան։ Ռազմական դատարանը կապիտան Լեյքին հեռացրել է թագավորական նավատորմից[7]։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարունինգի ամենահայտնի գրական օրինակներից է Բեն Գանին անմարդաբնակ կղզում թողնելը Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզում»։ Բեն Գանը երեք տարի է անցկացրել կղզում։ Մարունինգի հայտնի օրինակ է նաև նավաստի Ալեքսանդր Սելկիրկի Չիլիի ափերի մոտ Խուան Ֆերնանդես կղզիներում իջեցնելը։ Դամպիեր արշավախմբի նավաստի Սելկիրքը անհանգստացածանսարք վիճակով, վիճում էր նավապետի հետ, դրա պատճառով նրան իջեցրել են կղզում, որտեղ կարճ ժամանակով կանգ էին առել ջրի պաշար վերցնելու համար։ Կարճ ժամանակ անց նավը խորտակվել է, և նրա անձնակազմի գրեթե բոլոր անդամները զոհվել են։ Սելկիրքին չորս տարի անց փրկել է Վուդս Ռոջերսը։ Սելկիրքի դժվարությունները ոգեշնչվել ենն Դանիել Դեֆոյին «Ռոբինզոն Կրուզո» վեպը ստեղծելու համար։ Այսօր արշիպելագի կղզիներից մեկը կոչվում է Ալեքսանդր Սելկիրկ, իսկ մյուսը ` Ռոբինզոն Կրուզո։ Զավեշտալի է, որ այսօր այս երկու կղզիներն էլ բնակեցված են, իսկ արշիպելագի երրորդ կղզին, որի անունը կապ չունի Մարունինգի հետ (Սանտա Կլարա), անմարդաբնակ է[8]։

Հեռուստատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Էդ Ստաֆֆորդը 60 օրով գնացել է Ֆիջի արշիպելագի անմարդաբնակ կղզում որպես փորձ։ Նա իր հետ սնունդ, ջուր կամ գոյատևման սարքավորումներ չի վերցրել։ Բայց նա տեսախցիկներ է վերցրել այս փորձությունը Discovery Channel-ի համար նկարահանելու համար։ Սթաֆֆորդը կատարել է իր առաջադրանքը և փաստեց դրա հոգեբանական հետևանքները «Մերկ և մարուն» գրքում[9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Maroon». Merriam-Webster. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  2. «maroon». Օքսֆորդի անգլերեն բառարան (3-րդ հրատարակություն ed.). Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն. սեպտեմբեր, 2015. 
  3. Kraske, Robert Marooned: The Strange But True Adventures of Alexander Selkirk. — Houghton Mifflin Harcourt, Clarion Books, 2005. — ISBN 0-618-56843-3
  4. Hickox, Rex All you wanted to know about 18th century Royal Navy. — Lulu.com, 2007. — С. 121. — ISBN 978-1-4116-3057-4
  5. Seitz, Don Carlos (2002 թ․ մարտի 1). Under the Black Flag: Exploits of the Most Notorious Pirates (անգլերեն). Courier Corporation. ISBN 978-0-486-42131-5.
  6. «maroon». Օքսֆորդի անգլերեն բառարան (3-րդ հրատարակություն ed.). Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն. սեպտեմբեր, 2015. 
  7. Richard Woodman. 2001. The Sea Warriors: The Fighting Captains and Their Ships in the Age of Nelson:. (Carroll & Graf), pp. 183-185.
  8. «Остров Александр Селькирк • Hasta Pronto». web.archive.org. 2018 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  9. «Голое выживание (Ed Stafford: Naked and Marooned) (Naked Casaway)» на IMDB Արխիվացված 2015-07-12 Wayback Machine(անգլ.)
  10. "Голое выживание (Ed Stafford: Naked and Marooned) (Naked Casaway) на Discovery Արխիվացված 2014-03-31 Wayback Machine(անգլ.)