Ամայա Պերես Օրոսկո
Ամայա Պերես Օրոսկո Amaia Pérez Orozco | |
---|---|
Ծնվել է | 1977[1] |
Ծննդավայր | Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[1] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Ազգություն | Իսպանացի |
Կրթություն | Մադրիդի Չարլզ III համալսարան, Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Երկեր | Subversión feminista de la economía? |
Մասնագիտություն | տնտեսագետ, ակտիվիստ և գրող |
Գործունեություն | Ֆեմինիստական տնտեսագիտություն, Զարգացման տնտեսագիտություն, Միջազգային տնտեսագիտություն |
Աշխատավայր | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Amaia Pérez Orozco Վիքիպահեստում |
Ամայա Պերես Օրոսկո, իսպանացիա տնտեսագետ և ֆեմինիստ է։ Մանսագիտացել է ֆեմինիստական տնտեսագիտության և կայուն ապրելակերպի տնտեսական տեսության մեջ։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է տնտեսագիտություն Մադրիդի Չարլզ Երրորդի համալսարանում, որտեղ կենտրոնացել է ֆեմինիստական և բնապահպանական տնտեսագիտության վրա[2]։ Այնուհետև, Մադրիդի Կոմպլուտենսեի համալսարանում[3] ստացել է միջազգային և զարգացման տնտեսագիտության դոկտորի կոչում։ Դոկտրոական թեզի թեման էր՝ ուշադրությունը ֆեմինիստական տնտեսագիտության տեսանկյունից[4]։ Այն վերնագրված էր՝ տնտեսագիտության վերաբերյալ ֆեմինիստական տեսակետներ։ Խնամքի դեպքը[4]։
Մադրիդի Կոմպլուտեսնսեի համալսարանում իր թեկնածությունը ստանալուց հետո, Պերես Օրոսկոն դարձավ կիրառական տնտեսագիտության դասախոս[5]։ Աշխատել է նաև խնամքի ինտենսիվ կազմակերպության աշխատաշուկաներում ՄԱԿ–ի կանանց առաջխաղացման միջազգային և հետազոտական ուսուցման ինստիտուտի հետ՝ հրատարակելով աշխատություններ ՄԱԿ–ի համար այնպիսի թեմաներով, ինչպիսիք են համաշխարհային խնամքի շղթաները[3]։
Նրա ակադեմիական աշխատանքը հիմնականում կենտրոնանում է կայուն կյանքի, շուկայագիտության, և ֆեմինիստական տնտեսական տեսության վրա[6]։ 2014 թվականին, հրատարակեց Տնտեսության ֆեմինիստական դիվերսիան, որտեղ պնդում է աշխատաշուկաների վերաիմաստավորման և վերակառուցման համար՝ առաջնահերթություն տալով մարդկանց կյանքի կայունությանը[7]։ Այս ծրագրի հիմնական մասը կլինի վճարել աշխատողներին աշխատանքի այն տեսակների համար, ինչպիսիք են սննդի պատրաստումը և երեխաների խնամքը, բայց որոնք շատ հաճախ չեն վարձատրվում ժամանակակից աշխատաշուկաներում[8]։ Տնտեսության ֆեմինիստական դիվերսիան նաև ֆեմինիստական տնտեսագիտության գործ էր, քանի որ աշխատանիք այս չվարձատրվող, բայց հիմնական կատոգորիաները անհամաչափորեն կատարում են կանայք ամբողջ աշխարհում[8]։
Ընտրված աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆեմինիստական հեռանկարներ տնտեսության վերաբերյալ. խնամքի դեպք (2006)[4]
- Տնտեսության ֆեմինիստական դիվերսիա (2014)[8]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.berria.eus/albisteak/179954/nola-aldatuko-du-koronabirusak-mundua.htm
- ↑ Silvia Arjona Martín (2013 թ․ մարտի 7). «"Deberíamos plantearnos qué idea de vida merece la pena ser vivida de manera colectiva y democrática"». Diagonal Periodico (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ 3,0 3,1 «Amaia Pérez Orozco» (իսպաներեն). Universitat de les Illes Balears. 2018 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Amaia Pérez Orozco» (իսպաներեն). dialnet. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Una experta avisa en el Congreso: "Cuanto mayor valor social de un trabajo, menor valor de mercado"». Europa Press (իսպաներեն). 2020 թ․ մայիսի 29. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Requena Aguilar, Ana (2014 թ․ օգոստոսի 10). «Entrevista a Amaia Pérez Orozco». Traficantes de sueños (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Requena Aguilar, Ana (2014 թ․ օգոստոսի 10). «Entrevista a Amaia Pérez Orozco». El Diario (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Pereda, Rubén (2019 թ․ հունիսի 9). «Amaia Pérez Orozco, una mirada feminista para una situación de urgencia». El Diario (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամայա Պերես Օրոսկո» հոդվածին։ |
|