Ամալյա ֆոն Քյոնիգսմարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամալյա ֆոն Քյոնիգսմարկ
շվեդ.՝ Amalia Wilhelmina Königsmarck
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20, 1663(1663-08-20)[1]
ԾննդավայրՇտադե, Q1787518?, Շտադե վարչական շրջան, Հանովեր նահանգ, Պրուսիայի թագավորություն[1]
Մահացել էհունվարի 30, 1740(1740-01-30)[1] (76 տարեկան)
Մահվան վայրÖvedskloster
Քաղաքացիություն Շվեդիա[2]
Մասնագիտությունբանաստեղծուհի և արվեստագետ
ԱմուսինԿառլ Գուստավ ֆոն Լյովենհաուպտ[3][1]
Ծնողներհայր՝ Կուրտ Քրիստոֆ ֆոն Քյոնիգսմարկ[1], մայր՝ Մարիա Քրիստինա Վրանգել[1]
ԵրեխաներԿառլ Էմիլ Լևենգաուպտ[3][1]
 Amalia von Königsmarck Վիքիպահեստում

Կոմսուհի Ամալիա (Էմիլիա) Վիլհելմինա ֆոն Քյոնիգսմարկ (գերմ.՝ Amalia Wilhelmina von Königsmarck, օգոստոսի 20, 1663(1663-08-20)[1], Շտադե, Q1787518?, Շտադե վարչական շրջան, Հանովեր նահանգ, Պրուսիայի թագավորություն[1] - հունվարի 30, 1740(1740-01-30)[1], Övedskloster), շվեդ ազնվականուհի, նկարչուհի, թատրոնի դերասանուհի, բանաստեղծուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամալյա ֆոն Քյոնիգսմարկը ծնվել է կոմս Կուրտ Քրիսթ Քրիստոֆ Քյունիգսմերի և նրա կնոջ՝ կոմսուհի Մարիա Քրիստինա ֆոն Վրանգելի ընտանիքում (Ամալիայի մոր խորթ եղբայրը շվեդական ծովակալ և դաշտային մարշալ Կարլ Գուստավ Վրանգելն էր)։ Ամալիան Ֆիլիպ Քրիստոֆ ֆոն Քյոնիգսմարկի և Լեհաստանի արքա Օգոստոս II Հզորի սիրուհի Մարիա Ավրորա ֆոն Քյոնիգսմարկի քույրն էր։ 1689 թվականին նա ամուսնացել է գեներալ-լեյտենանտ Կառլ Գուստավ Լևենգաուպտի հետ (1662-1703)։ Նրանց ամուսնությունից ծնվել է Կառլ Էմիլ Լևենգաուպտը (1691-1743)՝ հետագայում հայտնի գեներալ և քաղաքական գործիչ։

Ամալյա ֆոն Քյոնիգսմարկը գեղանկարչություն է սովորել պալատական նկարիչ Դավիդ Կլյոկեր-Էրենստրալի մոտ։ Նա խաղացել է պալատական սիրողական թատրոնի բեմում, որի ստեղծման նախաձեռնողը Շվեդիայի թագուհի-կոնսորտ Ուլրիկա Էլեանորա Դանիացին էր։ Գրել է բանաստեղծություններ, որոնք տպագրվել են 19-րդ դարում։ 1695 թվականին նա համոզեց իր ամուսնուն՝ Կարլ Գուստավ Լևենգաուպտին, որն այդ ժամանակ ծառայում էր Սաքսոնիայի տարածքում, դաշինք կնքել Օգոստոս II Հզոր թագավորի հետ, որը նրա քրոջ Ավրորաի սիրեկանն էր, ընդդեմ Կառլ XII-ի։ Շվեդիայի արքա Կառլ XII-ը Հյուսիսային Մեծ պատերազմի ժամանակ բանակը հանեց Լեհաստանի դեմ և 1702 թվականին Կլիշովի ճակատամարտում պարտության մատնեց Օգոստոս II Հզորին և նրա սաքսոնական բանակին (Օգոստոս II Հզորն ընտրվելով Լեհաստանի թագավոր՝ մնաց Սաքսոնիայի ժառանգական կուրֆյուրստ)[4]։ Դրանից հետո Լևենգաուպտը Կառլ XII-ի կողմից դատապարտեց մահապատժի գույքի բռնագրավումով։ Ամալյայի ամուսինը մահապատժի ենթարկվեց 1703 թվականին։ Ամալյա ֆոն Քյոնիգսմարկը երկար տարիներ բնակվում էր Գերմանիայում, Շվեդիա է վերադարձել 1722 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Amalia Wilhelmina von Königsmarck 1663-08-20 — 1740-01-30 Konstnär, poet
  2. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  3. 3,0 3,1 Königsmarck, släkter
  4. Minnespenningar öfver enskilda svenska män och qvinnor

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Svenskt konstnärslexikon (Swedish Art dictionary) Allhems Förlag Malmö
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամալյա ֆոն Քյոնիգսմարկ» հոդվածին։