Ամալիա Օլդենբուրգացի (Հունաստանի թագուհի)
| Ամալիա Օլդենբուրգացի Αμαλία, Βασίλισσα της Ελλάδος | |
| Մասնագիտություն՝ | թագավորական կոնսորտ |
|---|---|
| Դավանանք | լյութերականություն |
| Ծննդյան օր | դեկտեմբերի 21, 1818[1][2] |
| Ծննդավայր | Օլդենբուրգ, Վայմարյան Հանրապետություն |
| Վախճանի օր | մայիսի 20, 1875[1][2] (56 տարեկան) |
| Վախճանի վայր | Բամբերգ |
| Թաղված | Թեատիներկիրխե[3] |
| Դինաստիա | Duke of Holstein-Gottorp? |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Augustus, Grand Duke of Oldenburg? |
| Մայր | Princess Adelheid of Anhalt-Bernburg-Schaumburg-Hoym? |
| Ամուսին | Օտտոն I |
Դքսուհի Ամալիա Օլդենբուրգացի (հուն․՝ Αμαλία της Ελλάδας , դեկտեմբերի 21, 1818[1][2], Օլդենբուրգ, Վայմարյան Հանրապետություն - մայիսի 20, 1875[1][2], Բամբերգ), Հունաստանի թագուհի, Օտտոն I-ի կինը։ Օլդենբուրգացի Օգոստոս I-ի և նրա կին արքայադուստր Ադելհեյդ Անհալտ Բերնբուրգ Շաումբուրգ Հոյմսացու դուստրը։ Քանի որ նա չէր կարող լույս աշխարհ բերել թագաժառանգի, Ամալիային հունական հասարակությունը վատ է վերաբերվել։ 1862 թվականին, հեղափոխության արդյունքում Օտտոնը զրկվում է գահից։ Նա և Ամալիան իրենց կյանքի մնացած հատվածը անցկացնում են տարագրության մեջ՝ Բավարիայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամալիան ծնվել է 1818 թվականի դեկտեմբերի 21-ին, Օլդենբուրգ դքսության մայրաքաղաք Օլդենբուրգում։ Ամալիան դուքս Օգոստոս I Օլդենբուրգացու և նրա կին Ադելհեյդ Անհալտ Բերնբուրգ Շաումբուրգ Հոյմսացու առաջին երեխան է։

1836 թվականի դեկտեմբերի 22-ին Ամալիան ամուսնացել է Հունաստանի թագավոր Օտտոն I-ի հետ, ով սերում էր Վիտելսբախների տոհմից։ Օտտոնը Բավարիայի թագավոր Լյուդվիգ I-ի և նրա կնոջ՝ Թերեզա Սաքսեն Հիլդբուրգհաուզենացու որդին է։ Առաջին տարիներին Հունաստանի թագուհի Ամալիան կարողացել է գրավել ժողովրդի սիրտըժն իր գեղեցկությամբ, խելքով և հրաշալի ճաշակով։ Թագուհին զբաղվում էր երկրի սոցիալական հարցերով, նրա շնորհիվ Աթենքից ոչ այնքան հեռու կառուցվել է հսկայական այգի։ Հունաստանի Էլիդում Ամալյաս քաղաքը և Ամալիապոլի գյուղը անվանակոչվել են նրա պատվին։
Հետագայում ժողովրդի վերաբուրմունքը Ամալիայի հանդեպ սկսում է վատանալ։ Հիմնական պատճառն այն էր, որ Ամալիան չէր կարող թագաժառանգ պարգևել երկրին։ Այդ պատճառով նրանք պետք է թագաժառանգ ընտրեին. Ամալիան ցանկանում էր, որ թագավոր դառնա Օլդենբուրգյան տան արքայազնը, իսկ Օտտոնը նախապատվությունը տալիս էր իր եղբայր արքայազն Ադալբերդին։ Այս տարաձայնությունն ընտանեկան կոնֆլիկտներ է առաջ բերում, որը երկար քննարկվում էր հունական հասարակության կողմից։ Ավելին, Ամալիան սկսում է խառնվել քաղաքականությանը, ինչից ոչինչ չէր հասկանում, ինչպես նաև ամուսնությունից հետո նա չի փոխել իր կրոնը և մինչև կյանքի վերջը դավանում էր բողոքականություն։
1861 թվականի սեպտեմբերին թագուհի Ամալիայի դեմ ուսանող Արիստիդ Դիսիոսի (քաղաքական գործիչ Կոնստանտինոս Դիսիոսի որդին) կողմից մահափորձ է կատարվել։ Արդյունքում ոչ ոք չի տուժել։ Ուսանողը դատապարտվում է մահապարժի, բայց թագուհու շնորհիվ մահապատիժը չեղարկվում է։ Միապետության թշնամիների համար ուսանողը հերոսանում է։
Մեկ տարի անց, երբ թագավորական զույգը գտնվում էր Պելեպոնեսում, Աթենքում ապստամբություն է սկսվում։ Հսկա պետությունները խորհուրդ են տալիս Օտտոնին չհակադրվել ժողովրդին։ Նա և Ամալիան լքում են Հունաստանը բրիտանական նավով՝ վերցնելով թագավորական գերարտոնությունը։ Նախկին թագավորն ու թագուհին իրենց կյանքի մնացած մասն անց են կացնում Օտտոնի հայրենիք Բավարիայում։ Ամալիան մահացել է 1876 թվականի մայիսի 20-ին։ Հունաստանի նոր թագուհին է դառնում ռուս իշխանուհի Օլգա Կոնստանտինովնան, ով ամուսնանում է Դանիայի թագավորի որդի Հունաստանի թագավոր Գեորգիոս I-ի հետ, ով սերում էր Գլյուկսբուրգների դինաստիայից։
Տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1818 թվականի դեկտեմբերի 21 - 1875 թվականի մայիսի 20- Օլդենբուրգացի դքսուհի, Գոլշտեյն Գոտորպսացի արքայադուստր Ձերդ գերազանցություն
- 1836 թվականի դեկտեմբերի 22 - 1862 թվականի հոկտեմբերի 23- Հունաստանի թագուհի-կոնսորտ Ձերդ գերազանցություն
- 1862 թվականի հոկտեմբերի 23 - 1875 թվականի մայիսի 20- Հունաստանի թագուհի Ձերդ գերազանցություն (տարագրության ժամանակ)
Տոհմածառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Амалия (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 604.
- 1 2 3 4 Lundy D. R. The Peerage
- ↑ Find A Grave — 1996.