Ամալգամներ

Ամալգամներ (լատին․՝ amalgama, ֆր.՝ amalgames, հունարեն՝ μάλαγμα - փափկահիմք, փափուկ), մետաղների համաձուլվածքները սնդիկի հետ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռևս առաջին դարում հույն բժիշկ Դիոսքորիդեսը նկարագրել է ոսկու Ամալգամների ստացումը։ Գործնական նպատակներով մեծ թվով Ամալգամներ էին ստանում ալքիմիկոսները։
Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամալգամներ են առաջացնում բոլոր մետաղները (բացառությամբ երկաթի, մանգանի, կոբալտի և նիկելի)։ Նայած մետաղների բնույթին, սնդիկի պարունակությանը և ջերմաստիճանին, Ամալգամներ հեղուկ կամ պինդ լուծույթներ են, երբեմն՝ նաև քիմիական միացություններ (օրինակ՝ ալկալիական մետաղների Ամալգամներ)։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Poliakoff Martyn (2009)։ «Amalgams»։ The Periodic Table of Videos։ University of Nottingham
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 272)։ ![]() |