Ամադին Շահուռնեցի
Ամադին Շահուռնեցի | ||
| ||
---|---|---|
14-րդ դարի սկիզբ - 1345 | ||
| ||
14-րդ դարի սկիզբ - 1345 | ||
Մասնագիտություն՝ | սպարապետ | |
Ծննդյան օր | 13-րդ դար | |
Ծննդավայր | Հերհեր, Վայոց ձոր | |
Վախճանի օր | ոչ ուշ քան 1345 | |
Դինաստիա | Շահուռնեցիներ | |
Հայր | Վահրամ Շահուռնեցի | |
Մայր | Գոնցա իշխանուհի | |
Ամուսին | Թուխթան Որոտնեցի | |
Զավակներ | Նաթիլ Շահուռնեցի |
Ամադին Շահուռնեցի (13-րդ դար, Հերհեր, Վայոց ձոր - ոչ ուշ քան 1345), հայ զորահրամանատար, իշխան, Օրբելյանների իշխանության սպարապետ, Երերանի (ներկայումս՝ Հերհեր) տեր, սպարապետ Վահրամ Շահուռնեցու որդին, Շահուռնեցիների իշխանական տոհմից[1][2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամադին Շահուռնեցին իշխել է Վայոց ձոր գավառի Հերհեր գյուղում և նրա շրջակայքում[1][2]։ Ամադինը «նիզակակալ և կորովաձիգ ասպարապետ» էր «ի դրան թագաւորաշուք իշխանաց Բուրթելին և Վախախին»[1][2]։ Ամադինի հայրը՝ Վահրամ Շահուռնեցին ևս եղել է Օրբելյանների իշխանության սպարապետը, մայրը՝ Գոնցան, Խոսրովիկ Տարսայիճյանցի դուստրն է[2][3]։ Ամադինի եղաբայրներն են՝ Հասանը և Ուքանը[3]։ Ամադինը ամուսնացել էր Իվանե Որոտնեցու և Տիկնանց-Տիկինի դստեր Թուխթանի հետ[3]։ Նրանց դուստրն է Նաթիլը[3]։ Հրաչյա Աճառյանը գրում է, որ «Բուրթել և Վախախ հիշված են 1322 թվականին[4], ուստի Ամադինն էլ այս թվերից պետք է լինի»[2]։ Ամադինի մասին կա նաև ևս երկու արձանագրություն՝ 1295 և 1345 թվերից, որոնց մեջ Վահրամ Շահուռնեցու որդի Ամադինը հիշվում է, որ փոքր հասակում վախճանված է եղել և մայրը Գոնցան նրա հիշատակին նվերներ է արել Հերհերի Սուրբ Սիոն անապատին և Նորավանքին[2][3]։
Շահուռնեցիների տոհմածառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացվում է Շահուռնեցիների տոհմածառը[2][3]։
Մագիստրոս Վայոց ձորի իշխան (13-րդ դար) | Սանդուխտ (13-րդ դար) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Վասակ Վայոց ձորի իշխան (13-րդ դար) | Մամքան (13-րդ դար) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Վահրամ Սյունիքի սպարապետ (13-րդ դար) | Գոնցա (13-րդ դար - 14-րդ դար) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասան (13-րդ դար - 14-րդ դար) | Ամադին Սյունիքի սպարապետ (13-րդ դար - 14-րդ դար) | Թուղթան Որոտնեցի (13-րդ դար - 14-րդ դար) | Ուքան (13-րդ դար - 14-րդ դար) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մամաք (13-րդ դար - 14-րդ դար) | անանուն (13-րդ դար - 14-րդ դար) | Նաթիլ (13-րդ դար - 14-րդ դար) | Կուկ Օրբելյան (13-րդ դար - 14-րդ դար) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սևադա (13-րդ դար - 14-րդ դար) | Վաղթանգ (13-րդ դար - 14-րդ դար) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Խաղբակյանք կամ Պռոշյանք Հայոց պատմության մէջ», Գարեգին Հովսեփյան, պատմագիտական ուսումնասիրություն, Մաս 1, Վաղարշապատ, 1928, էջ 21։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 114։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1893, էջ 116, 199։
- ↑ «Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1893, էջ 182։